Jump to content

Վերա Մենչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Մենչիկ
Вера Менчик
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16 (մարտի 1), 1906[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունիսի 26, 1944(1944-06-26)[3][4] (38 տարեկան)
Մահվան վայրՔլեպհեմ, Լոնդոն, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Չեխոսլովակիա
Մասնագիտությունշախմատիստ
ԱմուսինRufus Henry Streatfeild Stevenson?[3]
Պարգևներ և
մրցանակներ
 Vera Menchik Վիքիպահեստում

Վերա Ֆրանցևնա Մենչիկ,( չեխ․՝ Věra Menčíková, անգլ.՝ Vera Menchik), (փետրվարի 16 (մարտի 1), 1906[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 26, 1944(1944-06-26)[3][4], Քլեպհեմ, Լոնդոն, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), շախմատի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնուհին (1927 - 1944 թվականներ)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1906 թվականի մարտի 1-ին Ռուսաստանում՝ անգլուհու և չեխի ընտանիքում։ Շախմատ խաղալ սովորել է 9 տարեկանում։ 1921 թվականին (15 տարեկանում) ծնողների հետ տեղափոխվում է Անգլիա, որտեղ շուտով դառնում Հասթինգսի շախմատային ակումբի անդամ։ 1925 թվականին երկու մրցամարտում, նույն հաշվով (3:2), հաղթում է Մեծ Բրիտանիայի չեմպիոնուհի՝ Պրայս Էդիթին։ 1926-1927թվականներին հաղթել է Մեծ Բրիտանիայի կանանց բաց առաջնություններում։

1927 թվականին հաղթել է Լոնդոնի առաջին աշխարհի կանանց առաջնությունը +10=1 հաշվով։ Հետագայում բազմիցս և համոզիչ կերպով պահպանել է իր տիտղոսը բազմաթիվ մրցաշարերում (Համբուրգ՝ 1930, Պրահա՝ 1931, Ֆոլկստոն՝ 1933, Վարշավա՝ 1935, Ստոկհոլմ՝ 1937, Բուենոս Այրես՝ 1939), ինչպես նաև Ս. Գրաֆի հետ մրցամարտերում (Ռոտերդամ՝ 1934 և Զեմերինգ՝ 1937)։ Մինչև իր կյանքը ավարտը մնացել է աշխարհի չեմպիոնուհի։

1929 թվականին հանդես է եկել տղամարդկանց մրցաշարում։ Այդ մրցաշարից առաջ, որին նա հադես է գալիս (Կարսլբադում), վիեննացի վարպետ Լլբերտ Բեկկերը առաջարկել է հիմնադրել «Վերա Մենչիկի ակումբ», որի կազմում կընդգրկվեն Մենչիկին պարտվող տղամարդիկ։ Ակումբի առաջին անդամը դարձավ հենց ինքը՝ Բեկկերը, բացի նրանից պարտվեց նաև Ֆրիդրիխ Զեմիշը։ «Վերա Մենչիկի ակումբ» ընդգրկվեցին նաև Էդգար Կոլլեն, Մաքս Էյվեն, Ժակ Միզեսը, Սամուել Ռեշևսկին, Միր Սուլթան Խանը և 1920-1930 թվականների այլ հայտնի շախմատիստներ։ Վերա Մենչիկը տղամարդկանց առաջնություններում լավագույն արդյունք ցուցաբերել է 1929 թվականին՝ Ռամսգիթում, կիսելով երկրորդ տեղը Ակիփ Ռուբինշտեյնի հետ և հետ մնալով հաղթողից՝ Խոսե Ռաուլ Կապաբլանկայից ընդամենը կես միավորով։ Այս մրցաշարում նա կարողացել է նաև առաջ անցնել իր ուսուցիչ՝ Գեզա Մարոցիից։ 1934 թվականին նա գրավեց երրորդ տեղը առաջ անցնելով Ռուդոլֆ Շպիլմանից և Միլանա Վիդմարից։

Տղամարդկանց մրցաշարերի 487 պարտիաներից 147-ում նրան հաջողվել է հաղթել, նույնքան պարտիաներում խաղալ ոչ-ոքի։ Մենչիկի ամենահաջողված մրցաշարերից է համարվում Մոնտեվիդեոյում, Մարիբորում և Ռամսգիտթում խաղացած մրցաշարերը։ 1942 թվականին նա հաղթել է գերմանացի գրոսմայստեր Միզեսին[5].:

Վերա Մենչիկը զոհվել է 1944 թվականի հուլիսի 27-ին Լոնդոնում, իմ մոր և քրոջ՝ Օլգայի հետ, (նույնպես շախմատիստուհի և կանանց աշխարհի առաջնությունների մասնակից։ Բարձրագույն ձեռքբերումը համարվում է 4-րդ տեղը։) գերմանացիների ռմբակոծության հետևանքով։

Վերա Մենչիկի անունով կոչվում է գավաթը, որը հանձնում եմ կանանց Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող թիմին (հանձնվում է 1957 թվականից)[6][7]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Быкова Е. И., Вера Менчик, М., 1957.
  • Шахматный словарь
  • Шахматы. Энциклопедический словарь
  • Флор С. Легендарная Вера Менчик. // «64 — Шахматное обозрение». — 1983. — № 4. — С. 21

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «Վերա Մենչիկը ծնվել է փետրվարի 16-ին 1906թ. - Վերա Մենչիկը մահացել է հուլիսի 27-ին 1944թ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  6. Russian Chess Federation (Ռուսաստանի շախմատային ֆեդերացիա)
  7. Շախմատային Էնցիկլոպեդիա «В» (Encyclopedia of Chess)


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)