Jump to content

Վիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիդա
ԵրկիրԲենին Բենին
ՀամայնքAtlantique Department?
Մակերես364 կմ²
ԲԾՄ12 մետր
Բնակչություն162 034 մարդ (2013)[1]
Վիդա (Բենին)##
Վիդա (Բենին)

Վիդա[2][3] (ֆր.՝ Ouidah), քաղաք Բենինում, տեղակայված է երկրի հարավային մասում, Գվինեական ծոցի եզրին, Ատլանտիկա դեպարտամենտի գլխավոր քաղաքը։ Ծովային նավահանգիստ։ Վիդայի վարչական տարածքը կազմված է 10 շրջաններից, որոնցից 4-ը քաղաքներ են, իսկ 6-ը` գյուղեր։ Դրա տարածքը կազմում է 364 կմ2, բնակչության թիվը` 64 433 մարդ, ըստ 2002 թվականի տվյալների[4]։

Տեղաբնիկների գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն է, Վիդա քաղաքի մոտ նաև գտնվում է ծխախոտի ֆաբրիկա։ Անցյալում Վիդան եղել է ստրուկների վաճառման գլխավոր կենտրոն, իսկ նավահանգիստը ծառայում էր նրանց տեղափոխման համար։

17-րդ դարում քաղաքը անվանվել է Աժուդա և եղել է Սեհե թագավորության մայրաքաղաքը։ 1680 թվականին պորտուգալացիները այստեղ կառուցել են նավահանգիստ և ամրոց, սակայն շուտով թողել են։ 1721 թվականին պորտուգալացիները վերադարձել են և վերակառուցել ամրոցը` տալով դրան Սան Ժուան Բապտիշտա դե Աժդու անվանումը։ 1727 թվականին այն հարձակման է ենթարկվել Դագոմե Դոսու Ագաջա արքայի կողմից, որը գրավել էր նաև Սահե թագավորությունը 1728 թվականին։ 1806-1849 թվականներին ամրոցի զորահրամանատարը եղել է Ֆրանսիսկո Ֆելիկս դի Սոզան, որը Գեզո թագավորի արյունակից եղբայրն էր, թագավորը նրան իրավունք էր տվել զբաղվել ստրկավաճառության մոնոպոլիայով։ 1859 թվականին պորտուգալացիները թողել են Վիդան, և 1861 թվականին Դագոմեյ թագավորն այն փոխանցել է ֆրանսիացի քարոզիչներին, սակայն 1869 թվականին պորտուգալացիները վերադարձրել են իրենց քաղաքը և այնտեղ նահանգապետ են նշանակում։ Հետո քաղաքը միացնում են Սան Տոմե և Պրինսիպի պետությանը։ 1961 թվականին Դոգոմեյը պահանջում է իրեն հանձնել իր քաղաը, և 1975 թվականին Պորտուգալիան պաշտոնապես հրաժարվում է Վիդա քաղաքի վրա ունեցած իր իրավունքներից։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիդան

Տեղի տեսարժան վայրերից է Պատմական թանգարանը, հին պորտուգալական ամրոցը, Սրբազան անտառը, Ստրուկների ճանապարհը, որը միացնում է ստրուկների նախկին շուկան նավահանգստին և «Վերադարձ չկա» մոնումենտալ դարպասներին, որը կառուցվել է ՅՈՒՆԵՍԿՕի միջոցով։ Ամեն տարի հունվարի 10-ին Վիդա քաղաքի եզրին անցկացվում է վուդուների մեծ փառատոն։

Հայտնի տեղաբնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անժելիկ Քիջո` աֆրիկայի ամենահայտնի երգչուհիներից մեկը։
  • Էմիլ Զինսու` Դեգոմեի Հանրապետության նախկին նախագահը, ամբողջ աշխարհի 20-րդ դարի մեծ գործիչներից մեկը, որը մահացել է 1999 թվականին։
  • Պոլ Էմիլ դե Սոուզա` Դագոմեի Հանրապետության նախկին նախագահը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://instad.bj/images/docs/insae-statistiques/demographiques/population/Effectifs%20de%20la%20population%20des%20villages%20et%20quartiers%20de%20ville%20du%20benin/Cahier%20Village%20RGPH4%202013.pdf
  2. Государства Западной Африки. Кабо-Верде // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 146—147. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  3. Вида // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 75.
  4. Communes of Benin

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդա» հոդվածին։