Jump to content

Վիլհելմ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ II, Ֆրիդրիխ Վիլհելմ Վիկտոր Ալբերտ Պրուսացի
Wilhelm II, Friedrich Wilhelm Viktor Albert von Preußen
Վիլհելմ II
Դրոշ
Դրոշ
Պրուսիայի թագավոր
Դրոշ
Դրոշ
հունիսի 15 1888 - նոյեմբերի 9 1918
Նախորդող Ֆրիդրիխ III
Հաջորդող Չկա
Ժառանգորդ Արքայազն Վիլհելմ
Դրոշ
Դրոշ
Գերմանական կայսրության կայզեր
Դրոշ
Դրոշ
հունիսի 15, 1888 - նոյեմբերի 9, 1918
Նախորդող Ֆրիդրիխ III
Հաջորդող Չկա
Ժառանգորդ Արքայազն Վիլհելմ
 
Կրթություն՝ Բոննի համալսարան և Friedrichsgymnasium Kassel?
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ պետական գործիչ, նկարիչ, արվեստի կոլեկցիոներ, հեղինակ և կառավարիչ
Ազգություն Գերմանացի
Դավանանք Լյութերական
Ծննդյան օր հունվարի 27, 1859(1859-01-27)[1][2][3][…]
Ծննդավայր Բեռլին, Պրուսիա
Վախճանի օր հունիսի 4, 1941(1941-06-04)[1][2][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայր Ուտրեխտ, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Թաղված Դոորն
Դինաստիա Հոհենցոլերններ
Քաղաքացիություն  Պրուսիայի թագավորություն,  Գերմանական կայսրություն և  Գերմանիա
Հայր Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր)[4][5]
Մայր Վիկտորիա Սաքսեն Կոբուրգ Գոթացի[4][5]
Ամուսին Augusta Victoria of Schleswig-Holstein?[4][5] և Princess Hermine Reuss of Greiz?[5]
Զավակներ Վիլհելմ (Գերմանիայի թագաժառանգ արքայազն)[5], Prince Eitel Friedrich of Prussia?[5], Prince Adalbert of Prussia?[5], Prince August Wilhelm of Prussia?[5], Prince Oskar of Prussia?[5], Prince Joachim of Prussia? և Վիկտորիա Լուիզա Պրուսացի[5]
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Վիլհելմ II (գերմ.՝ Wilhelm II., Ֆրիդրիխ Վիլհելմ Վիկտոր Ալբերտ ֆոն Հոհենցոլլերն, հունվարի 27, 1859(1859-01-27)[1][2][3][…], Թագաժառանգների ապարանք, Միտտե, Բեռլին, Պրուսիայի թագավորություն և Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն[5] - հունիսի 4, 1941(1941-06-04)[1][2][3][…], Ուտրեխտսե Հեուվելրուխ, Ուտրեխտ, Նիդերլանդներ), Գերմանիայի վերջին կայսրը (Կայզեր) և Պրուսիայի թագավորը՝ կառավարելով Գերմանական կայսրությունը և Պրուսիայի թագավորությունը 1888 թվականի հունիսի 15-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 9-ը։ Նա Միացյալ Թագավորության թագուհի Վիկտորիայի ավագ թոռն էր և բարեկամական կապ ուներ Եվրոպայի շատ միապետների և արքայազների հետ, որոնցից ամենանշանավորն էին Միացյալ թագավորության արքա Գեորգ V-ը և Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը։

Դառնալով կայսր 1888 թվականին նա հեռացրեց կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկին 1890 թվականին։ Նա Գերմանիայի արտաքին հարաբերություններում բռնեց նոր ուղի, որն իր կիզակետին հասավ Ավստրո-Հունգարիային սատարմամբ 1914 թվականի հուլիսի ճգնաժամում, ինչն իր հերթին օրեր անց Առաջին համաշխարհային պատերազմը սկսելու պատճառ հանդիսացավ։

Նա ուներ պայթյունավտանգ բնավորություն և շատ ժամանակ անպատասխանատու հայտարարություն էր անում, առանց խորհրդակցելու իր նախարարների հետ, վառ օրինակ էր Դեյլի Տելեգրաֆին տված հարցազրույցը 1908 թվականին, որն արժեցավ նրա ազդեցության մեծ մասի կորստին[8]: Նրա գլխավոր գեներալներ Պաուլ ֆոն Հինդենբուրգը և Էրիխ Լյուդենդորֆը, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում վարում էին քաղաքականություն՝ քիչ հաշվի առնելով քաղաքացիական կառավարությանը։ Որպես անարդյունավետ պատերազմական ժամանակների ղեկավար, նա կորցրեց բանակի վստահությունը և 1918 թվականի նոյեմբերին գահընկեց արվեց և արտաքսվեց Նիդերլանդներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմը ծնվել է 1859 թվականի հունվարի 27-ին Բեռլինի Կրոնպինցների պալատում։ Նրա մայրը եղել է Արքայազն Ֆրիդրիխ Վիլյամ պրուսացու (ապագա Ֆրիդրիխ III) կինը՝ Վիկտորիան։ Վիկտորիան Միացյալ Թագավորության թագուհի Վիկտորիայի ավագ դուստրն էր։ Վիլհելմի ծննդյան ժամանակ նրա պապի եղբայր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ը Պրուսիայի թագավորն էր և նրա պապ Վիլհելմը ռեգենտն էր։ Նա Վիկտորիա թագուհու և Արքայազն Ալբերտի առաջին թոռն էր, սակայն առավել կարևոր էր, որ նա Պրուսիայի թագաժառանգ արքայազնի առաջին որդին էր։ 1861 թվականից նա Պրուսիայի գահի երկրորդ հավակնորդն էր, իսկ նաև 1871 թվականից արդեն նորաստեղծ Գերմանական կայսրության երկրորդ հավակնորդը, որը, համաձայն Գերմանական կայսրության սահմանադրության ղեկավարվում էր Պրուսիայի թագավորի կողմից։

Վիլհելմը իր հոր հետ 1862 թվականին

Տրավմատիկ ծանր ծնունդը պարալիզացրեց նրա ձախ ձեռքը, ինչի պատճառով այն 15 սմ-ով կարճ էր աջ ձեռքից։ Նա անընդհատ փորձել է թաքցնել այդ թերությունը, շատ լուսանկարներում ձեռք դիրքը այնպիսին է, որ երկարությունների տարբերությունը չզգացվի։ Պատմաբանները կարծում են, որ նրա հաշմանդամությունը ազդել է նրա բնավորության վրա[9][10]։

1863 թվականին Վիլհելմին տարան Անգլիա մասնակցելու իր մորեղբայր Բերտիի (հետագայում թագավոր Էդուարդ VII) և արքայադուստր Ալեքսանդրա Դանիացու հարսանյաց հանդեսին։ Վիլհելմը մասնակցեց արարողությանը որպես հարսի քողը բռնող և նրա կողքին դրված էր փոքր խաղալիք դաշույն։ Հարսանյաց հանդեսի ժամանակ չորսամյա Վիլհելմը անհանգիստ էր։ Նրա տասնութամյա մորեղբայր Արքայազն Ալֆրեդը անընդհատ հսկելով նրան, սաստեց, որպեսզի նա հանգիստ լինի, սակայն Վիլհելմը հանեց իր դաշույնը և սպառնաց Ալֆրեդին։ Երբ Ալֆրեդը փորձեց իրեն ենթարկել Վիլհելմին, վերջինս հարվածեց նրա ծնկին։ Նրա տատիկ թագուհի Վիկտորիան չտեսավ այդ միջադեպը և Վիլհելմը մնում էր նրա համար «խելացի, սիրելի փոքրիկ տղա[11]»:

Նրա մայր Վիկին մեղադրում էր իրեն երեխայի հաշմանդամության մեջ և փորձում էր համոզել, որ Վիլհելմը կդառնա լավ հեծյալ։ Միտքը այն մասին, որպես գահի ժառանգորդ չի կարողանա ձի վարել, տանջում էր Վիկիին։ Ձիարշավի դասերը Վիլհելմը սկսեց երբ նա ութ տարեկան էր։ Կրկին ու կրկին տանջվող արքայազնին նստեցնում էին ձիու վրա և ստիպում ընթանալ։ Նա անընդհատ ընկնում էր, սակայն արցունքներով նորից նստում էր ձիու վրա։ Շաբաթներ անց, նա վերջապես կարողացավ պահպանել հավասարակշռությունը[12]:

Վիլհելմը վեց տարեկանից ուսանել և մեծ մասամբ եղել է 39 ամյա ուսուցիչ Գեորգ Հինցպետերի ազդեցության տակ[13]:

Որպես դեռահաս նա ուսանել է Կասելի գիմնազիայում։ 1877 թվականին Վիլհելմը ավարտեց բարձրագույն դպրոցը և իր տասնութամյակին իր տատիկից՝ թագուհի Վիկտորիայից ստացավ նվեր ասպետության շքանշան։ Կասելից հետո Վիլհելմը չորս տարի ուսանել է Բոննի համալսարանում՝ ուսանելով իրավունք և քաղաքագիտություն։ Նա դարձավ հատուկ Բորուսիա Բոննի մասնաշենքի անդամ[14]: Վիլհելմը փայլել է արագ մտքով, սակայն հաճախ քննադատվել է բուռն էմոցիաների համար։

Որպես Հոհենցոլերններ թագավորական ընտանիքի անդամ Վիլհելմը վաղ տարիներից շփվել է Պրուսիայի մտավորականության ռազմական հասարակության հետ։ Սա մեծ ազդացություն է ունեցել նրա վրա և մեծ տարիքում Վիլհելմը հազվադեպ էր լինում առանց զինվորական համազգեստի։ Պրուսական կոշտ ռազմական մշակույթը փոխեցին նրա հայացքները քաղաքականությունում և անձնական զարգացման մեջ։

Թագաժառանգ արքայազն Ֆրիդրիխը իր որդուն վերաբերվում էր մեծ սիրով և հարգանքով։ Նրա հոր կարգավիճակը որպես Գերմանիայի միավորման պատերազմների հերոսի մեծ նշանակություն է ունեցել Վիլհելմի անձնական կյանքում։ Մոտ էմոցիոնալ շփումները հոր և որդու միջև չէին խրախուսվում։ Ավելի ուշ, երբ նա շփվեց թագաժառանգ արքայազնի քաղաքական ընդդիմախոսների հետ, Վիլհելմը եկավ ավելի հստակ եզրահանգման իր հոր հանդեպ, ով իր համար մի գործիչ էր, ով ունի տղամարդկային անկախություն և մեծ ներուժ։ Վիլհելմի համար նաև կուռք էր հանդիսանում իր պապը՝ Վիլհելմ I Հոհենցոլեռնը, ում հետագայում Վիլհելմը անվանում էր որպես Գերմանիայի առաջին կայսր «Վիլհելմ Մեծ»[15]: Սակայն նա մոտ հարաբերություններ ուներ մոր հետ։

Վիլհելմը ընդդիմանում էր իր ծնողների, հատկապես մոր ջանքերին ուսանել բրիտանական լիբերալիզմ։ Փոխարենը նա համաձայնեց հետևել իր ուսուցիչներին, որոնք սատարում էին ավտորիտար ռեժիմին և նրանց ազդեցության ներքո նա ավելի պրուսիֆիկացվեց։ Այսպիսով նա օտարացավ իր ծնողների հետ՝ կասկածելով որ նրանք գործում են Բրիտանիայի շահերից։ Գերմանիայի կայսր Վիլհելմ I-ը տեսավ թե ինչպես է իր թոռը դուրս գալիս Վիկտորիայի ազդեցությունից և մեծանում որպես տղամարդ։ Երբ Վիլհելմը դարձավ քսանմեկ տարեկան, կայսրը որոշեց, որ արդեն ժամանակն է նրան ուսանել ռազմական գործ։ Նա նշանակեց Վիլհելմին Պոտսդամում տեղակայված Առաջին հետևակային գումարտակում լեյտենանտ։ Գումարտակի մասին Վիլհելմը ասել է,-«Ես իրականում գտա իմ ընտանիքին, ընկերական հետաքրքրությունը, ամենինչ առանց որոնց ես ապրել եմ մինչ այս»։ Որպես տղա և ուսանող նա եղել է կուլտուրական, որպես սպա նա սկսել է խոսել ավելի խրոխտ ինչպես պրուսացի սպային է վայել[16]:

Շատ դեպքերում Վիլհելմը դարձել է իր ժառանգորդ լինելու և Օտտ ֆոն Բիսմարկի հնարքների զոհը։ Ընտանիքի երկու կողմերը տառապել են հոգեկան հիվանդությամբ և դա կարող է բացատրել նրա հուզական անկայունությունը։ Վիլհելմը քսան տարեկան էր, երբ Բիսմարկը փորձեց նրան հանել ծնողների դեմ (որոնք չէին ընդունում Բիսմարկին և նրա քաղաքականությունը) որոշ հաջողությամբ։ Բիսմարկը ցանկանում էր երիտասարդ արքայազնին օգտագործել որպես զենք նրա ծնողների դեմ, որպեսզի շարունակի իր քաղաքական մենաշնորհը։ Այսպիսով Վիլհելմը գնալով հեռացավ իր ծնողներից, հատկապես իր անգլիացի մորից։ 1889 թվականի ապրիլին մի պոռթկումի պահին Վիլհելմը բարկացած ակնարկել է, որ «մի անգլիացի բժիշկը սպանեց հորս, իսկ մեկ այլ անգլիացի բժիշկ հաշամանդամ դարձրեց ձեռքս, ինչի մեղավորը մայրս է», ով ոչ մի գերմանացի բժշկի թույլ չէր տալիս բուժել իրեն կամ իր անմիջական ընտանիքի անդամներին[17]:

Երիտասարդ տարիքում Վիլհելմը սիրահարվեց իր զարմուհի Ելիզավետա Ֆյոդորովնային։ Ելիզավետան մերժեց նրան և ամուսնացավ ռուսական կայսրի ընտանիքի անդամի հետ։ 1880 թվականին Վիլհելմը սկսեց հանդիպել Ավգուստա Վիկտորիայի հետ, հայտնի որպես «Դոնա»։ Նրանք ամուսնացան 1881 թվականի փետրվարի 27-ին և մնացին ամուսնացած քառասուն տարի, մինչև Դոնայի մահը 1921 թվականին։ Տասը տարվա ընթացքում՝ 1882 թվականից մինչև 1892 թվականը, Ավգուստա Վիկտորիան Վիլհելմին պարգևեց յոթ երեխա՝ վեց տղա և մեկ աղջիկ[18]:

1884 թվականի սկզբներին Բիսմարկը սկսեց համոզել Կայզեր Վիլհելմին ուղարկել դիվանագիտական գործուղման, որը թագաժառանգ արքայազնի իրավունքներից էր։ Այս տարի արքայազն Վիլհելմը ուղարկվեց Ռուսաստանի ցար Ալեքսանդր III-ի մոտ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցեց Ցարևիչ Նիկոլայի տասվեցերորդ տարեդարձի արարողությանը։ Երկու տարի անց Կայզեր Վիլհելմ I-ը Վիլհելմին տարավ Ավստրո-Հուգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի հետ հանդիպման։ 1886 թվականին նաև Հերբերտ ֆոն Բիսմարկի շնորհիվ, ով կանցլերի որդին էր, նա շաբաթը երկու անգամ փորձաշրջան էր անցնում Արտաքին գործերի նախարարությունում։

Գահակալման սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս լուսանկարում Վիլհելմը աջ ձեռքով բռնել է ձախ ձեռքը, որը պարալիզացված է:

Կայզեր Վիլհելմ I Հոհենցոլեռնը մահացավ Բեռլինում 1888 թվականի մարտի 9-ին և արքայազն Վիլհելմի հայրը դարձավ կայսր որպես Ֆրիդրիխ III: Նա արդեն տառապում էր աղիքային քաղծկեղից և իր գահակալման բոլոր 99 օրը մինչև մահը պայքարեց հիվանդության դեմ։ Նույն տարվա հունիսի 15-ին 29-ամյա Վիլհելմը դարձավ Գերմանիայի կայսր և Պրուսիայի թագավոր[19]։

Չնայած երիտասարդ տարիքում նրա կուռքը եղել էր Օտտո ֆոն Բիսկմարկը, Վիլհելմի խարիզմատիկ բնավորությունը շուտով բերեց կոնֆլիկտի «Երկաթե Կանցլերի» հետ, ով կարևոր դեր էր ունեցել կայսրության հիմնադրման հարցում։ Նոր կայսրին դուր չէր գալիս Բիսմարկի զգուշավոր արտաքին քաղաքականությունը՝ գերադասելով Գերմանիայի արագ և ուժեղ ընդլայնումը, որը կպաշտպանի Գերմանիայի դիրքը արևի տակ։ Բացի այդ երիտասարդ կայսրը վեր էր դասում օրենքը գահից, ի տարբերություն իր պապիկի։ Չնայած կայսրության սահամանադրությամբ գործադիր իշխանությունը պատկանում էր կայսրին, Վիլհելմ I համաձայն էր առօրյա կառավարումը հանձնել Բիսմարկին։ Կանցլերի և Վիլհելմի միջև վաղ վեճերը շուտով փչացրեցին երկուսի հարաբերությունը։ Բիսմարկը հավատում էր, որ Վիլհելմը թույլ բնավորություն ունի և նրան կարելի է կառավարել և ձևականորեն ցույց տվեց որ սատարում է Վիլհելմի քաղաքականությանը 1880-ական թվականների վերջին։ Նրանց հարաբերությունները վերջնականապես փլուզվեցին 1890 թվականի սկզբին, երբ Բիսմարկը փորձեց ընդունել հակասոցիալիստական օրենք[20]։

Բաժանում Բիսմարկից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի կայսր Վիլհելմ II

Նպատակասլաց երիտասարդ կայզերը մերժեց Բիսմարկի «խաղաղասեր արտաքին քաղաքականությունը» և իր գեներալներին կարգադրեց աշխատել «նախընտրություն տալով պատերազմական ագրեսիվ քաղաքականությանը»։ Բիսմարկը իր օգնականին ասել է «Այդ երիտասարդը ցանկանում է պատերազմել Ռուսաստանի դեմ և ուզում է անմիջապես հանել իր սուրը։ Ես չեմ ցանկանա դառնալ դրա մասը[21]»: Երբ Բիսմարը հասավ բացարձակ մեծամասնության՝ Ռայխստագում ունենալով իր քաղաքական գործիչներին և որոշեց ընդունել հակասոցիալիստական օրենքներ։ Նրա Կարտելը, Պահպանողական և Ազգային լիբերալ կուսակցություններից բաղկացած մեծամասնությունը, ցանկացավ ընդունել օրենքները խորհրդարանում, սակայն համաձայնության չեկան մեկ հարցում, որ ոստիկանությունը կարող էր ձերբակալել սոցիալիստ ագիտատորներին իրենց տներից։ Համաձայնության չգալով Կարտելը մասնատվեց։

Քանի որ քննարկումները շարունակվում էին, Վիլհելմը գնալով ավելի շատ էր հետաքրքրվում սոցիալական խնիրներով, հատկապես 1889 թվականին գործադուլ հայտարարած բանվորների խնդիրներով։ Նա անընդհատ ընդհատում էր Բիսմարկին խորհդում, ցույց տալով որ չի սատարում Բիսմարկի սոցյալական քաղաքականությունը։ Բիսմարկը իր հերթին չէր վստահում Վիլհելմի քաղաքականությանը և անընդհատ փորձում էր շրջանցել այն։ Բիսմարկը զգալով երիտասարդ կայսրի անվստահությունը և նրա ամբիցիոզ խորհրդականների ճնշումները, հրաժարվեց բանվորների պաշտպանության մասին զեկույցը ստորագրել, ինչը պահանջվում էր սահմանադրությամբ։ Վերջնական բաժանում տեղի ունեցավ, երբ Բիսմարկը փնտրում էր նոր խորհրդարանական մեծամասնություն, որպեսզի ընդունի հակասոցիալիստական օրենքը։ Բիսմարկի կողմնակիցներից Ռայխստագում մնացել էին Կաթոլիկ կենտրոնամետ կուսակցությունը և Պահպանողական կուսակցությունը։ Բիսմարկը ցանկացավ դաշինք կազմել ՑենտրեԿենտրոնամետ կուսակցության հետ և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լյուդվիգ Վինդհորստին հրավիրեց նոր կոալիցիան քննարկելու[22]։ Խորհրդարանական պետությունում կառավարությունը ներկայացված է լինում խորհրդարանական մեծամասնության կողմից և իրավունք ունի կնքել դաշինքներ մեծամասնության հասնելու համար, սակայն Գերմանիայում Կանցլերը ստիպված էր կախված լինել կայսրից և Վիլհելմը հավատում էր, որ ինքը իրավունք ունի լինել տեղեկացված նախարարների հանդիպումից առաջ։ Կայսրի իշխանության վերաբերյալ Բիսմարկի բացասական կոչերը կայսրեական մասնաշենքում վերջնականապես Վիլհելմին հունից հանեցին։ Առաջին անգամ իր կյանքում Բիսմարկը չկարողացավ օգտագործել իր առավելությունը և գրեց հրաժարականի նամակ՝ քննադատելով Վիլհելմի արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչը հրապարակվեց միայն Բիսմարկի մահից հետո[23]։

Վիլհելմի վերահսկողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմարկի հրաժարական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմարկը հրաժարական տվեց 1890 թվականին 75 տարեկան հասակում և նրան հաջորդեց որպես կանցլեր Լեո ֆոն Կապրիվին, ում իր հերթին փոխարինեց Խլոդվիգ Հոհենլոեն 1894 թվականին։ Հոհելոեի հրաժարականից հետո 1900 թվականին Վիլհելմը կանցլեր նշանակեց իր խոսքով «իր սեփական Բիսմարկին»՝ Բեռնհարդ Բյուլովին։

Բիսմարկը հիմնականում վարում էր զգույշ արտաքին հարաբերություններ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ փորձելով պահպանել խաղաղ հարաբերություններ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ, չնայած նրանց նկատմամբ հանրային բացասական կարծիքի։ Բիսմարկի հրաժարականից հետո Բեռլինի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոխվեց, Ֆրանսիայի հետ հարաբերությունները արագորեն վատթարացան, ինչը բերեց 1914 թվականին Գերմանիայի մեծ մասի մեկուսացմանը[24]:

Նշանակելով Կապրիվիին, այնուհետև Հոհենլոեին՝ Վիլհելմը վարում էր նոր քաղաքականություն, որը պատմության մեջ հայտնի է որպես «նոր ուղղություն», որով իր կարծիքով կմեծացնի կայսրի ազդեցությունը կառավարության նկատմամբ։ Պատմաբանները կածում են, որ սրանով Վիլհելմը փորձում էր հասնել մենիշխանության, սակայն պարզ էր, որ շատ դինամիկ զարգացումներ են սպասվում կայսրի և կանցլերի միջև «Վիլհելմյան ժամանակաշրջան»-ում։ Այս կանցլերները ավագ քաղաքացիական ծառայողներ էին, սակայն ոչ քաղաքական և պետական գործիչներ ինչպես Բիսմարկը։ Վիլհելմը կարծում էր, որ երկիրը կարիք ունի նոր Երկաթե կանցլերի, որը չի ենթարկվի որևէ անձի ազդեցության, բացառությամբ կայսրի և կվարի ուժեղ և հավասարակշռված քաղաքականություն։ Իր հրաժարականից մինչև մահը Բիսմարկը մնաց Վիլհելմի լավագույն քննադատներից մեկը, սակայն չունենալով քաղաքական հենք և ազդեցություն, ոչինչ չկարողացավ փոխել։

Դիմանկար Ֆիլիպ դե Լացլոյի կողմից, 1908 թվական:

Քսաներորդ դարի սկզբից Վիլհելմը սկսեց կենտրոնանալ Գերմանական նավատորմի կառուցման վրա և պետք է մրցակցեր Բրիտանիայի նավատորմի հետ և դարձներ Գերմանիան համաշխարհային տերություն։ Նա հրամայեց իր զինվորական ղեկավարությանը կարդալ Ալֆրեդ Թայեր Մահանի, Ծովային ուժի ազդեցությունը պատմության ընթացքում գիրքը և ժամեր շարունակ գծագրում էր նավերի հատակագծեր, որոնք ցանկանում էր կառուցել։ Բյուլովը և Բեթման Հոլվեմգը, նրա հավատարիմ կանցլերները, հետևում էին ներքին քաղաքականությանը, մինչդեռ Վիլհելմը արտաքին ասպարեզում վարում էր էքսցենտրիկ քաղաքականություն, ինչը տագնապալից էին ընդունում եվրոպական երկրներում։

Արվեստի և գիտության խթանող

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմը խանդավառությամբ խրախուսեց արվեստը և գիտությունը, ինչպես նաև հանրային կրթությունը և սոցիալական բարեկեցությունը։ Նա հովանավորեց Կայզեր Վիլհելմի գիտական միությանը գիտության մեջ ուսումնասիրություններ կատարելու համար, որը հիմնադրել էին մի քանի հարուստ անձինք և պետությունը և ուներ մի շարք հետազոտական ինստիտուտներ։ Պրուսիայի գիտությունների ակադեմիան չկարողացավ դիմակայել կայզերին և կորցրեց իր անկախության մի մասը, ստիպված էր ներմուծել մի քանի ճարտարագիտական ծրագրեր և ներդնել կրթաթոշակ 1900 թվականի կայզերի նվերից հետո[25]:

Վիլհելմը աջակցել է նորամուծություններին և փորձել է բարեփոխումներ իրականացնել Պրուսիայի միջնակարգ ուսուցման մեջ, որը հիմնականում ավանդական, էլիտար, քաղաքականացված և չզարգացող ուղղություն ուներ։

Անհատականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսր Վիլհելմ II-ը զրուցում է եթովպացիների հետ Համբուրգում 1909 թվականին:

Պատմաբանները հաճախ ապշել են նրա ինքնությամբ կառավարման սկզբին։ Այսպիսով Թոմաս Նիպերդեյ նրան բնորոշում է.

... տաղանդավոր, արագ հասկացող, հաճախ գերազանց, սիրում է ժամանակակից տեխնոլոգիան, արդյունաբերությունը, գիտությունը, սակայն ժամանակ առ ժամանակ մակերեսային, շտապող, անհանգիստ, չի կարողանում հանգստանալ, առանց որևէ խորը կարևորությամբ, առանց որևէ ցանկության աշխատելու կամ ուղղորդելու տանում է գործը ավարտին, առանց մտածոլու խորքային, առանց հաստանալու խնդրի իրական բովանդակությունը, անվերահսկելի և հազիվ թե հասկանալու կարևորությունը, ինչի հաջողությունը անհույս է, ինչպես Բիսմարկն էր ասում նրա վաղ տարիների մասին, նա ամեն օր ուզում է տոնել իր ծննդյան տարեդարձը, ռոմանտիկ, սենտիմենտալ և թատերական, անվստահ և ինքնագոհ` անսահման գերագնահատելով ինքնավստահությունը և ցանկանալով այն ցուցադրել։ Դեռահաս ուսանող, ով ցանկանում էր դառնալ աշխարհի սուպերլիդեր[26]:

Պատմավան Դավիդ Ֆրոմկին գտնում էր, որ Վիլհելմը և սիրում էր և ատում էր Բրիտանիան[27]: Ըստ Ֆրոմկինի.

Վիլհելմի ներսում կիսա-գերմանական մասը պատերազմում էր կիսա-անգլիական մասի հետ։ Նա շատ էր խանդում բրիտանացիներին` ցանկանալով լինել բրիտանացի, ցանկանալով լինել ավելի լավ բրիտանացի քան բրիտանացիներն էին, մինչդեռ ատում էր նրանց, քանի որ նրանք երբեք մինչև վերջ չէին ընդունի նրան[28]

:

Հարաբերություններ օտարերկրացի բարեկամների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Վիկտորիա թագուհու թոռ, Վիլհելմը ապագա Գեորգ V թագավորի զարմիկն էր, ինչպես նաև նրա զարմուհիներն էին Ռումինիայի թագուհի Մարիան, Նորվեգիայի թագուհի Մոդը, Իսպանիայի թագուհի Վիկտորիա Եվգենիան և Ռուսաստանի կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան։ 1889 թվականին Վիլհելմի կրտսեր քույր Սոֆիան ամուսնացավ Հունաստանի ապագա թագավոր Կոնստանտինոս I-ի հետ։ Վիլհելմի քույրը սկսեց դավանել Հույն ուղղափառ եկեղեցուն և նրա ամուսնությունից հետո Վիլհելմը փորձեց արգելել նրա մուտքը Գերմանիա։

Ինը միապետերը Վինձոր ամրոց Էդուարդ VII-ի թաղմանը, լուսանկարը 1910 թվականի մայիսի 20-ին:

Վիլհելմի ամենաքննարկելի հարաբերությունները իր բրիտանացի բարեկամների հետ էր։ Նա շատ էր կարոտում էր տատ Վիկտորիային իր ընտանիքի մյուս անդամներին[29]։ Չնայած Վիկտորիան շատ հարգանքով էր վերաբերվում Վիլհելմին, նրա մյուս բարեկամները Վիլհելմին համարում էին անհետաքրքիր և անհրապույր և հիմնականում խուսափում էին նրա հետ շփվելուց[30]։ Նա հատկապես վատ հարաբերություններ ուներ իր մորեղբայր Բերտիիիի հետ (հետագայում Էդուարդ VII թագավոր)։ 1888-ից 1901 թվականներին Էդուարդը շատ էր վիրավորում Վիլհելմին՝ վերաբերվելով նրան ոչ թե որպես Գերմանիայի կայսրի, այլ որպես սովորական զարմիկի[31]։ Իր հերթին Վիլհեմը հաճախ էր վիրավորում իր մորեղբորը, ում նմանեցնում էր «ծեր սիրամարգի» և իր կայսրի դիրքը համարում էր ավելի բարձր նրանից[32]։ 1890 ական թվականներին, Վիլհելմը մի քանի այցելություն է կատարել Անգլիա Կաուսների շաբաթին մասնակցելու համար Ուայթ կղզում և հաճախ մրցում էր իր մորեղբոր հետ։ Էդուարդի կին, Դանիայում ծնված Ալեքսանդրան, սկզբում որպես արքայադուստր Ուելսացի, հետո որպես թագուհի, նույնպես չէր սիրում Վիլհելմին՝ երբեք չմոռանալով Պրուսիայի կողմից Շլեզվիգ Հոլշտայնի բռնակցումը Դանիայից 1860-ական թվականներին[33]։ Չնայած իր վատ հարաբերություններին անգլիացի բարեկամների հետ, այնուամենայնիվ, երբ Վիլհելմը իմացավ թագուհի Վիկտորիայի ծանր հիվանդության մասին լուրերը 1901 թվականի հունվարին, նա մեկնեց Անգլիա և մնաց այնտեղ անգամ մահից հետո և մասնակցեց հուղարկավորությանը։ Նա նաև ներկա էր թագավոր Էդուարդ VII-ի հուղարկավորությանը 1910 թվականին։

1913 թվականին Վիլհելմը կազմակերպեց ճոխ հարսանիք իր միակ աղջկա՝ Վիկտորիա Լուիզայի համար։ Հյուրերի մեջ էին նաև նրա երրորդ զարմիկ Նիկոլայ II-ը, ով նույնպես չէր սիրում Վիլհելմին, և նրա անգլիացի զարմիկ, Թագավոր Գեորգ V-ը ու նրա կին Թագուհի Մարիան։

Միջազգային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ II-ի օրոք Գերմանիայի արտաքին հարաբերությունները առերեսվեցին մի շար նշանակալի խնդիրների հետ։ Բնավորությամբ Վիլհելմը անհամբեր էր, շատ ժամանակ սենտիմենտալ և բռնկվող։ Նա անձնապես թույլ էր պատրաստված, որպեսզի ճիշտ ղեկավարեր Գերմանիայի արտաքին հարաբերությունները և տաներ ճիշտ ուղղությամբ։ Այժմ լայնորեն ընդունված է, որ Վիլհելմի արտաքին քաղաքականությունը հաճախ հավանության էր արժանանում Գերմանիայի արտաքին հարաբերությունների էլիտայի կողմից։ Կան բազմաթիվ օրինակներ, ինչպիսիք են 1896 թվականի Կրյուգերի հեռագիրը, որով Վիլհելմը շնորհավորել է նախագահ Պաուլուս Կրյուգերին Տրանսվաալի հանրապետության հաղթանակի համար ընդդեմ բրիտանական Ջեյմսոնի ռեյդում, այսպիսով դեմ գնալով Բրիտանիայի հանրային կարծիքին։

Բրիտանացիների հանրային կարծիքը Կայզերի հանդեպ շատ բարձր էր վերջինիս կառավարման առաջին տասներկու տարիներին, սակայն սկսեց անկում ապրել 1890-ականների վերջին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա դարձավ բրիտանական հակագերմանական գաղափարախոսության հիմնական թիրախը և բնորոշվեց որպես ատելի թշնամի[34]:

Վիլհելմը փորձեց բոլորի ուշադրությունը գրավել տեղեկատվություն տարածելով դեղին վտանգի մասին՝ փորելով համոզել եվրոպական առաջնորդներին, որ վտանգ կա Չինաստանից ներխուժման հետ կապված, քիչ թվով առաջնորդներ ուշադրություն դարձրեցին[35]: Վիլհելմը օգտագործեց Ճապոնիայի հաղթանակը Ռուս-ճապոնական պատերազմում, որպեսզի փորձի համոզել եվրոպացիներին, որ դեղին վտանգը գնալով իրական է դառնում, քանի որ, ըստ Վիլհելմի Ճապոնիան կարող է միավորվել Չինաստանի հետ և շարժվեր դեպի արևմուտք։ Վիլհելմի օրոք Գերմանիան ներդրումներ կատարեց իր Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի գաղութներում, որոնցից քչերն էին եկամտաբեր, բացի այդ դրանք բոլորը Գերմանիան կորցրեց Առաջին աշխարհամարտի ընթացքում։ Հարավարևմտյան Աֆրիկայում (այժմ Նամիբիա), սկսեց հեղաշրջում ընդդեմ Գերմանիայի տիրապետության, որը բերեց երերոների և հոտենտոտների կոտորածին, չնայած Վիլհելմը հրամայեց կանգնեցնել կոտորածը։

Դիվանագիտության մեջ Վիլհելմի եզակի հաջողություններից մեկը եղել 1900 թվականին, երբ նա աջակցեց Ֆրանց Ֆերդինանդի և Կոմսուհի Սոֆիա Խոտեկի ամուսնության, ի հակադրություն Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի ցանկության[36]:

Ներքին հաղթանակներից էր, որբ Վիլհելմը իր միակ դստերը Վիկտորիա Լուիզային ամուսնացրեց Բրաունշվեյգի դուքսի հետ 1913 թվականին, ինչը բարեկամներ դարձրեց Հանովերի և Հոհենցոլերնների տոհմերին[37]:

Պաշտոնական այցելություններ Օսմանյան կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսր Վիլհելմ II-ը Երուսաղեմում, Օսմանյան կայսրություն կատարած այցի շրջանակներում, 1898 թվական:

Իր առաջին այցի ժամանակ Կոստանդնուպոլիս 1889 թվականին, Վիլհելմը համաձայնեցրեց գերմանական հրացանների վաճառքը Օսմանյան բանակին[38]։ Իր երկրորդ պատոնական այցը Օսմանյան կայսրություն կայացել էր սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրավերով։ Կայզերը իր ուղևորությունը սկսեց Ստամբուլի օսմանյան Էյալեթի 1898 թվականի հոկտեմբերի 16-ից, դրանից հետո առագաստանավով մեկնեց Հայֆա հոկտեմբերի 25-ին։ Երուսաղեմ և Բեթղեհեմ այցելելուց հետո Կայզերը վերադարձավ Յաֆֆա, որտեղի նավով գնաց Բեյրութ, որտեղից գնացքով Ալեյ և Զահլեով հասավ Դամասկոս նոյեմբերի 7-ին[39]։ Հաջորդ օրը Կայզերը արտասանեց իր հանրահայտ ելույթը Սալահադինի դամբարանում, որտեղ նա ասաց.

Տեսնալով այս մեծ հյուրընկալությունը, որը ցուցաբերվեց մեր հանդեպ` ես համարում եմ, որ պարտավոր եմ շնորհակալ լինել Ձեզ իմ և Կայսրուհու անունից ջերմ հյուրընկալության համար, որը եզ զգացի բոլոր քաղաքներում որտեղ եղա, հատկապես Դամասկոս քաղաքում։ Խորապես ցնցված լինելով այս հիասքանչ ընդունելությունից և գիտակցելով, որ կանգնած եմ բոլոր ժամանակների ամենամեծ առաջնորդներից մեկի, մեծ սուլթան Սալահադինի դամբարանի վրա, որի նման ասպետ այլևս չի եղել, ես մեծ բավականությամբ իմ շնորհակալությունն եմ հղում բոլորի կողմից Սուլթան Աբդուլ Համիդին։ Այսուհետ Սուլթանը և նաև երեք հարյուր միլիոն մուսուլմաններ, ովքեր համարում են սուլթանին իրենց խալիֆ, կարող են համոզված լինել, որ Գերմանական կայսրությունը միշտ կմնա իրենց ընկերը։

Նոյեմբերի 10-ին Վիլհելմը այցելեց Բաալբեկ, որից հետո Բեյրութից նավով վերադարձավ տուն նոյեմբերի 12-ին[39]։ Իր երկրորդ այցելության ժամանակ երաշխավորեց գերմանական ընկերությունների խոստումը նախագծել Բեռլին-Բաղդադ երկաթգիծը[38]։

Նա երրորդ անգամ այցելեց 1917 թվականի հոկտեմբերի 15-ին, որպես սուլթան Մեհմեդ V-ի հյուր։

Հոնի 1900 թվականի ելույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Չինաստանում տեղի ունեցավ հակաարևեմտյան Բոքսերի ապստամբությունը ընդդեմ բրիտանական, ֆրանսիական, ռուսական, ամերիկյան ճապոնական և գերմանական զորքերին։ Այնուամենայնիվ գերմանացիները որոշեցին, որ ապստամբությանը մասնակցելը որևէ հեղինակություն չի բերի նրանց և միացան միայն, երբ բրիտանացիները և ճապոնացիները նվաճեցին Պեկինը։ Բացի այդ գերմանացիների ուշ միանալուց բացի իրավիճակը ավելի վատթարացրեց Կայզերի վատ պատրաստված ելույթը, ով հրամայեց իր զորքերին լինել հոների պես անողոք ճակատամարտում[40]։ Վիլհելմը այս ելույթը ունեցավ Բրեմերհավենում 1900 թվականի հուլիսի 27-ին, հասցեագրելով իր խոսքերը գերմանական ուժերին, որոնք ուղարկվել էին ճնշելու Բոքսերի ապստամբությունը։ Վիլհելմը իր ելույթում օգտագործեց կրակոտ և շովինիստական հռետորաբանություն՝ ընդգծելով Գերմանական կայսրության հզորությունը։ Կա ելույթի երկու տարբերակ։ Արտաքին քաղաքականության գրասենյակը հրատարակեց խմբագրված տարբերակը, համոզելով, որ չի նշվել մեկ շատ կարևոր պարագրաֆի մասին, ինչը դիտվեց որպես դիվանագիտական բացթողում[41]։ Խմբագրված տարբերակը հետևյալն է.

Մեծ անդրծովյան խնդիրներ են ընկել Գերմանական կայսրության վրա, խնդիրներ, որոնք շատ ավելի մեծ են, քան մեր երկրից որևէ մեկը կսպասեր։ Գերմանական կայսրությունը, ինչպես իրեն է հատուկ, պարտավոր է օգնել իր քաղաքացիներին, ովքեր վտանգի մեջ են օտար երկրներում։ Խնդիրներ, որոնք հին գերմանական ազգի Հռոմեական կայսրությունը ի վիճակի չէր լուծել, նոր Գերմանական կայսրությունը հստակ գիտի լուծման ձևը։ Սա հնարավոր է դարձնում մեր բանակը։

Այն կառուցվել է երեսնամյա ազնիվ, խաղաղ աշխատանքի արդյունքում` հետևելով իմ աստվածատուր պապիկի սկզբունքներին և դրել ենք դրանք թշնամու առաջ փորձության, որտեղ նրանք պետք է ապացուցեն իրենց գերակայությունը։ Ձեր կուրսանտները ռազմածովային ուժերում արդեն անցել են փորձությունը, նրանք ցույց են տվել իրենց սկզբունքները և ես հպարտ եմ, որ մեր կուրսանտները առավելություն ունեն օտարերկրացիների նկատլամբ։ Հիմա ամեն ինչ կախված է ձեզանից, որպեսզի նմանվեք նրանց։

Մեծ փորձություն է սպասվում ձեզ։ Դուք պետք է վրեժ լուծեք մեծ անարդարության համար։ Չինացիները ոտնահարել են ազգերի իրավունքը, նրանք ծաղրի են ենթարկել իրենց հյուրին, խախտել են հյուրընկալության նորմերը, ինչը աննախադեպ է պատմության մեջ։ Շատ ավելի մտահոգիչ է, որ հանցագործությունը կատարել է մի ազգ, որը հպարտանում է իր հին մշակույթով։ Ցույց տվեք հին պրուսական առաքինությունը։ Պատկերացրեք ձեզ որպես քրիստոնյաներ, որոնք տառապանքների դեմ կայուն են։ Թող ազնվությունը և փառքը ուղեկցի ձեր գիտելիքներին և զենքին։ Կարգապահությամբ և արիությամբ օրինակ եղեք ամբողջ աշխարհի համար։

Դուք լավ գիտեք, որ կռվում եք ընդդեմ խորամանկ, արի, լավ զինված և դաժան թշնամու դեմ։ Երբ դուք նրան հանդիպեք, իմացեք, որ ոջ մի զիջում չպետք է լինի։ Գերիներ չպետք է վերցնել։ Այնպես ցույց տվեք Ձեր ուժը, որ ոչ մի չինացի հազարմյակներ թարս չնայի գերմանացու ուղղությամբ։ Պահպանեք կարգապահությունը։ Թող Աստծո օրհնությունը լինի ձեզ հետ, յուրաքանչյուրի և ամենքի հետ։ Բացեք քաղաքակրթության ճանապարհը մեկընդմիշտ։ Այսժմ կարող եք մեկնել։ Հաջողություն կոմրադներ[41][42]

Պաշտոնապես նրա ելույթից հանվել է հետևյալ մասը.

Երբ դուք հանդիպեք թշնամուն, նա պետք է պարտության մատնվի։ Ոչ մի ներում։ Գերիներ չպետք է վերցնել։ Ով ընկնի ձեր ձեռքը պետք է սպանվի։ Ընդամենը հազար տարի առաջ հոները թագավոր Աթթիլայի գլխավորությամբ հայտնի դարձան այս եղանակով և անգամ այսօր նրանց դարձնում է հզոր պատմության մեջ։ Պետք է նույնկերպ գերմանացու անունը հայտնի դարձնել Չինաստանում, որ ոչ մի չինացի չհամարձակվի ուրիշ աչքերով նայել գերմանացու ուղղությամբ[41][43]։

«Հոն» տերմինը ավելի ուշ դարձավ դաշնակիցների հակագերմանական քարոզչության գլխավոր հենքերից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[40]։

Մարոկկոյի ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմը դիվանագիտական լուրջ սխալներից մեկը գործեց 1905 թվականի Մարոկկոյի ճգնաժամի ժամանակ, երբ նա այցելեց Մարոկկոյի Տանժեր քաղաք 1905 թվականի մարտի 31-ին։ Նա իր օգնելու պատրաստակամությունը հայտնեց Մարոկկոյի սուլթան Աբդուլազիզին[44]։ Կայզերը շրջեց քաղաքում սպիտակ ձիու վրա նաստած։ Կայզերը հայտարարեց, որ եկել է պաշտպանելու սութանի ինքնիշխանությունը, որը հարցականի տակ էր դրել Ֆրանսիան իր ազդեցությամբ։ Դրանից հետո սուլթանը մերժեց Ֆրանսիայի առաջարկած բարեփոխումների ծրագիրը և առաջարկեց աշխաևհի տերություններին գագաթնաժողով հրավիրելը, որը պետք է խորհուրդ տար իրեն ինչպես իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ։

Կայզերի ներկայությունը Ֆրանսիայի կողմից դիտվեց որպես Գերմանիայի հետաքրքրվածություն Մարոկկոյի նկատմաբ ի հակառակ Ֆրանսիայի հետաքրքրությունների։ Կայզերը իր ելույթում անգամ նշեց որ կցանկանար, որ Մարոկկոն ձեռք բերի անկախություն և սա շատ զայրացրեց Ֆրանսիային և առիթ դարձավ Ալխեսիրասի կոնֆերանսից հետո ավելի շատ մեկուսացնել Գերմանիային Եվրոպայում[45]:

Daily Telegraph-ի գործ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ II-ը և Ուինսթոն Չերչիլը Վրոցլավի մոտակայքում, Սիլեզիա (մարզ) 1906 թվականին:

Daily Telegraph-ի հարցազրույցը համարվում է Վիլհելմի ամենակոպիտ սխալը, որն արժեցավ նրա հեղինակության և իշխանության նվազման ավելի շատ Գերմանիայում, քան նրա սահմաններից դուրս[46]։ Daily Telegraph-ի 1908 թվականի Գերմանիայում հրատարակված էջերից մեկում հարցազրույց զետեղվեց, որում ներառված էր Վիլհելմի հետ հարցազրույցը։ Վիլհելմը հարցազրույցը ի կզբանե համարում էր անգլո-գերմանական բարեկամության և հարաբերությունների զարգացման հիմք, սակայն հարցազրույցի ժամանակ իր էմոցիոնալ բռնկումների պատճառով նա ոչ միայն փչացրեց հարաբերությունները Բրիտանիայի հետ, այլ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ճապոնիայի հետ։ Նա իր զրույցում նաև նշեց, որ գերմանացիները հոգ չեն տանելու բրիտանացիների հանդեպ, Ֆրանսիան և Ռուսաստանը փորձում են Գերմանիային ներքաշել Անգլո-բուրական պատերազմում և որ Գերմանիայի նավատորմը կառուցվում է Ճապոնիայի դեմ և ոչ Բրիտանիայի։ Նրա հարցազրույցի ամենահիշարժան մասն էր, որ նա ասաց, - «Դուք անգլիացիները խելագար եք, խելագար, խելագար ինչպես մարտ ամսվա նապաստակը»[47]։ Արդյունքում սա լրջագույն ազդակ էր Վիլհելմի գահընկեցության գործընթացի սկզբին Գերմանիայում։ Վիլհելմի վարկանիշը մնաց առավելագույն ցածր այս հարցազրույցից հետո[48][49]:

Ռազմածովային ուժերի մեծացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմի կողմից իրականացրած քաղաքականություններից ամենաազդեցիկը նավատորմի զանգվածային շինարարությունն էր։ Հզոր նավատորմը Վիլհելմի գերնպատակն էր։ Նա իր մորից ժառանգել էր սերը դեպի բրիտանական Արքայական նավատորմը, որը այդ ժամանակ ամենամեծն էր աշխարհում։ Նա մեկ անգամ իր մորեղբայր Ուրելսի արքայզնին ասել էր, որ իր երազանքն է ունենալ սեփական նման նավատորմ։ Վիլհելմի մղումները երևացին նա տատիկ Վիկտորիայի 60 ամյակին նվիրված նավատորմի ցուցադրությունից հետո։ Բացի այդ Վիլհելմը ցանկանում էր ընդարձակել իր ազդեցությունը Հարավային Աֆրիկայում Կրյուգերի հեռագրից հետո։ Վիլհելմը նավատորմի շինարարությունը սկսեց նավատորմի ղեկավար Ալֆրեդ ֆոն Տիրպիցի նշանակումից հետո 1897 թվականին[50]։

Նոր ադմիրալը մշակեց նոր պլան, որը կոչեցին «Ռիսկային տեսություն» կամ Տիրպիցի պլան, որով Գերմանիան կարող էր մարտնչել Բրիտանիայի դեմ և պաշտպաներ Գերմանիայի դիրքերը միջազգային հարփակում շնորհիվ հզոր նավատորմի կառուցված Հյուսիսային ծովում[51]։ Տրիպիցը օգտվեց Վիլհելմի վստահությունից և պահանջեց նավատորմային միջոցներ 1897 և 1900 թվականներին, որոնցով Գերմանիայի նավատորմը կառուցվեց Բրիտանական կայսրության նավատորմին նման նավատորմ։ Նավատոմի ծախսերը բերեցին ֆինանսական խնդիրների Գերմանիայում 1914 թվականի դրությամբ, քանի որ 1906 թվականին Վիլհելմը կարգադրեց կառուցել ավելի մեծ և ավելի թանկարժեք ռազմանավ[52]։

1889 թվականին Վիլհելմը վերակազմավորեց վերահսկողության մակարդակը նավատորմում՝ ստեղծելով Նավատոմի կաբինետ (Marine-Kabinett) Գերմանիայի կայսերական ռազմական կաբինետի նման, որը նախկինում վերահսկում էր նավատորմը և բանակը։ Նավատորմի կաբինետի ղեկավարին տրված էր մեծ լիազորություններ, այդ թվում նշանակումներ, ազատումների, կառավարում և հրամանների արձակում ռազմածովային ուժերին։ Կաբինետի առաջին ղեկավար նշանակվեց կապիտան Գուստավ ֆոն Սենդեն-Բիբրանը, ով պաշտոնավարեց մինչև 1906 թվականը։ Կայրսերական ադմիրալությունը լուծարվեց և դրա պարտականությունը բաշվեցին երկու կազմակերպությունների միջև։ Ստեղծվեց նոր պաշտոն հավասար բանակի գերագույն հրամանատարին. Ադմիրալության գլխավոր շտաբի պետ կամ Oberkommando der Marine, որը պատասխանատու էր նավերի կառուցման, մարտավարության և տակտիկայի համար։ Փոխադմիրալ նշանակվեց Մաքս ֆոն դեր Գոթսը 1889 թվականին և պաշտոնավարեց մինչև 1895 թվականը։ Նավերի նախագծման և մատակարարումների համար պատասխանատու էր Կայսրեական Նավատոմային գրադենյակի պետական խորհուրդը (Reichsmarineamt), որը ենթարկվում էր Կանցլերին և խորհուրդ էր հարցնում Ռայխստագ-ից նավատորմային հարցերով։

Առաջին համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանների մեծ մասը կարծում է, որ Վիլհելմը հիմնականում կատարում էր ծիսական պարտականությունները պատերազմի ժամանակ՝ իրականացնելով ռազմական շքերթներ և մրցանակաբաշխություններ։ «Մարդ, որն իրեն համարում էր ամենակարող խաղաղ ժամանակ, պատերազմի ժամանակ դաձավ 'Կայզերի ստվերը' աչքից հեռու, թաքնված և մի կողմ քաշված։»[53]

Սարաևոյի ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսր Վիլհելմը Բադենի մեծ իշխանի, Պրուսիայի արքայազնի, Հեսեի մեծ իշխանի, Մեկլենբուրգ-Շվերինի մեծ իշխանի, Բավարիայի արքայազնի, Բադենի արքայազնի և իր որդու հետ 1909 թվականի ամռան զորավարժությունների ժամանակ:
Վեիլհելմ II-ը գերմանացի գեներալների հետ

Վիլհելմը Ավստրո-Հունգարիայի արքայազն Ֆրանց Ֆերդինանդի ընկերն էր և խորապես ցնցված եր նրա սպանությամբ 1914 թվականի հունիսի 28-ին։ Վիլհելմը հրամայեց սատարել Ավստրո-Հունգարիային վերացնելու սերբական Սև ձեռք գաղտնի կազմակերպությունը, որն իր վրա էր վերցրել սպանության պատասխանատվությունը։ Նա ցանկացավ մնալ Բեռլինում մինչև ճգնաժամը կլուծվի, սակայն նրա խորհրդականները համոզեցին նրան գնալ ճանապարհորդության Հյուսիսային ծովում 1914 թվականի հուլիսի 6-ին։ Վիլհելմը շատ էր ցանկանում լինել գործողությունների կիզակետում, և երբ իմացավ Ավստրո-Հունգարիայի վերջնագրի մասին Սերբիային, շտապ վերադարձավ Բեռլին։ Նա Բեռլին հասավ Հուլիսի 28-ին և կարդալով Սերբիայի պատասխանը, գրեց դրա վերաբերյալ.

Հիանալի որոշում ընդամենը 48 ժամում։ Սա ավելին էր քան ես սպասում էի։ Սա մեծ բարոյական հաղթանակ է Վիեննայի համար, սակայն պատերազմի վտանգը դեռևս առկա է և դեսպան Գիզլին խորհուրդ կտամ լուռ մնալ Բելգրադում։ Այս փաստաթղթի պատճառով ես երբեք չէի հայտարարի զորահավաքի մասին[54]:

Կայսրը չգիտեր, որ Ավտոր-Հունգարիայի նախարարները և գեներալները արդեն համոզել էին Ավստրիայի 83 ամյա կայսր Ֆրանց Յոզեֆ I-ին ստորագրել Սերբիային պատերազմ հայտարարելու մասին հռչակագիր։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց գլխավոր զորահավաքը, որպեսզի հարձակվի Ավստրիայի վրա և պաշտպանի Սերբիային։

Հուլիսյան ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսր Վիլհելմը խորհրդակցում է Լիեժի հաղթող Գեներալ Օտտո ֆոն Էմիխի հետ, նրա թիկունքում են գեներալներ Հանս ֆոն Պլեսսենը (մեջտեղում) և Մորից ֆոն Լինկերը (աջից):

Հուլիսի 30-ին երբ Վիլհելմը ստացավ փաստաթուղթ, որով պարզ էր, որ Ռուսաստանը չի չեղարկի զորահավաքը, նա մեկնաբանություն գրեց հետևյալ տեքստով.

... Ես այլևս ոչ մի կասկած չունեմ, որ մեր պարտավորությունները Ավստրիային պաշտպանելուն օգտագործում են Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան` հրահրելով Ավստրո-սերբական պատերազմը և մեզ նույնպես ներքաշում են պատերազմի մեջ ... Մենք կպահպանենք բարեկամական հարաբերությունները ծեր և ազնիվ կայսրի հետ և կպայքարեն Անգլիայի դեմ, որը ցանկանում է ոչնչացնել մեզ և դրա համար ունենալ լուրջ հիմք և բոլոր եվրոպական երկրներին հանում է մեր դեմ[55]:

Երբ պարզ դարձավ, որ Գերմանիան մտնելու է պատերազմի մեջ երկու ճակատվո և Բրիտանիան նույպես պատերազմի մեջ կլինի, եթե Գերմանիան հարձակվի Ֆրանսիայի վրա չեզոք Բելգիա տարածքով, խուճափած Վիլհելմը փորձեց վերաուղղել հիմնական գրոհը Ռուսաստանի վրա։ Երբ Հելմուտ ֆոն Մոլտկե կրտսերը (ով ընտրել էր հին 1905 թվականի պլանը մշակված Ալֆրեդ ֆոն Շլիֆենի կողմից Գերմանիայի հնարավոր երկու ճակատով պատերազմի համար) նրան ասաց, որ դա անհնար է, Վիլհեմը ասաց,-«Քո հորեղբայրը ուրիշ պատասխան կտար»[56]: Վիլհելմը նաև ասել էր,-«Մտածում եմ, որ Գեորգը և Նիկին խաղացել են իմ դեմ։ Եթե իմ տատիկը ողջ լիներ, նա երբեք չէր թողնի դա»[57]: Բնօրինակ Շլիֆենի պլանով Գերմանիան սկզբից պետք է հարձակվեր ավելի թույլ թշնամու վրա, այսինքն Ֆրանսիայի վրա։ Ըստ պլանի Ֆրանսիային ջախջախումը պետք է շատ կարճ տևեր, մինչ Ռուսաստանը սպատրաստվեր պատերազմի։ Ֆրանսիայի հաղթելը հեշտ էր Պրուսիայի համար 197 թվականի Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ 1914 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանին գերմանացիների գրոհը կարող էր կանգնեցվել Ֆրանսիայի ամրությունների շնորհիվ։ Իսկ Վիլհելմը կատեգորիկ դեմ էր Նիդերլանդներով հարձակմանը։

Ստվեր-Կայզեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինդենբուրգը, Վիլհելմ II-ը և Լյուդենդորֆը 1917 թվականի հունվարին:

Պատերազմի ժամանակ Վիլհելմի ազդեցությունը նշանակալի ընկավ և նա կատարում էր հիմնականում արարողակարգային պարտականություններ։ Բարձրագույն հրամանատարությունը շարունակում էր շարժվել նրա մարտավարությամբ անգամ երբ պարզ դարձավ, որ Շլիֆենի պլանը ձախողվել է։ 1916 թվականի դրությամբ կայսրությունը արդյունավետորեն դարձավ ռազմական դիկտատուրաֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգի և գեներալ Էրիխ Լյուդենդորֆի գլխավորությամբ[58]: Հիմնականում կտրված լինելով իրականությունից և քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացից՝ Վիլհելմը տատանվում էր պարտվողականության և հաղթանակի երազանքների միջև։ ինչը տարածվում էր նաև նրա բանակի վրա։ Այնուամենայնիվ Վիլհելմը դեռ իրավունք ուներ կատարել քաղաքական նշանակումներ և միայն նրա համաձայնությունից հետո կարող էին իրականացվել լուրջ փոփոխություններ ռազմական գործերում։ Վիլհելմը 1914 թվականի սեպտեմբերին հեռացրեց Հելմուտ ֆոն Մոլտկե կրտսերին և նրա փոխարեն նշանակեց Էրիխ ֆոն Ֆոլկենհայնին։ 1917 թվականին Հինդենբուրգը և Լյուդենդորֆը որոշեցին, որ Բեթման-Հոլվեգը այլևս չպիտի պաշտոնավարի որպես կանցլեր և խորհուրդ տվեցին Կայզերին նշանակել մեկ ուրիշի։ Երբ նա հարցրեց ում, նրանք խորհուրդ տվեցին հանրությանը ոչ հայտնի Գեորգ Միխաելեսին։ Կայզերը չէր ճանաչում Միխաելեսին, սակայն համաձայնեց գեներալների հետ։ 1917 թվականի հուլիսին երբ նա իմացավ, որ նրա զարմի Գեորգ V-ը անվանափոխել է Բրիտանիայի թագավորական տոհմի անվանումը Վինդզոր[59], Վիլհելմը որոշեց, որ պետք է դիտել Շեքսպիրի Վինձորի զվարճասեր կանայք ներկայացումը[60]։ Կայզերի վարկանիշը կտրուկ ընկավ 1918 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բանակում, քաղաքացիական կառավարությունում և հանրության շրջանում, քանի որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հասկացրել էր, որ Կայզերը այլևս չի լինի հաշտության պայմանագրի քննարկման կողմ[61][62]: Նույն տարեթվին Վիլհելմը հիվանդացավ աշխարհով տարածված Իսպանական գրիպով, սակայն ողջ մնաց[63]։

Գահընկեցություն և հեռացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմը Բելգիայի Սպա քաղաքում տեղակայված կայսրեական բանակի գլխավոր շտաբի մասնաշենքում էր, երբ ապստամբությունները Բեռլինում և այլ կենտրոններում անակնկալի բերեցին նրան 1918 թվականի վերջում։ Ապստամբությունները իր կառուցած նավատորմում շոկային էին նրա համար։ Գերմանական հեղափոխության բռնկումից հետո Վիլհելմը չէր կարողանում որոշել հրաժարվել թե ոչ գահից։ Այդ ժամանակից սկսած նա որոշել էր հանձնել կայսրի թագը, բայց պահել Պրուսիայի թագը։ Այնուամենայնիվ դա անգնար էր կայսրության սահմանադրությամբ։ Մինչդեռ Վիլհելմը մտածում էր, որ նա կայսր է Պրուսիայի հետ միության շնորհիվ, սահմանադրությամբ ասվում էր որ Պրուսիայի թագը և կայսերական թագը կապված են, ինչը նշանակում էր, որ չի կարելի հրաժարվել մեկց՝ թողնելով մյուսը։

Վիլհելմի հույսերը պահպանել գոնե կոչումներից մեկը ի չիքս դարձան, երբ նա առերեսվեց աճող հեղափոխական տրամադրությունների հետ և կանցլեր Մաքսիմիլիան Բադենացին հայտարարեց Վիլհելմի կողմից երկու տիտղոսներից հրաժարման մասին 1918 թվականի նոյեմբերի 9-ին։ Կանցլեր Մաքսիմիլիանը ստիպված էր նույնպես հրաժարական տալ նույն օրը, որբ պարզ դարձավ, որ միայն Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Էբերտը կարող է վերահսկել իրադրությունը։ Նույն օրն ավելի ուշ Էբերտի պետական քարտուղարը (նախարար), սոցյալ դեմոկրատ Ֆիլիպ Շեյդեմանը հռչակեց Գերմանիան որպես հանրապետություն։

Վիլհելմը համաձայնվեց հրաժարական տալ միայն Լյուդենդորֆի հեռանալուց հետո, ում փոխարինեց Գեներալ Վիլհելմ Գրյոները, ով տեղեկացրեց կայսրին, որ զորքը հետ կվերադառնա, եթե հրաման լինի, սակայն չի ցանկանում կռվել Վիլհելմի գահի համար տնային ճակատում։ Միապետության վերջին հենարանն այլև չկար և անգամ ուժեղ մոնարխիստ Հինդենբուրգը խորհուրդ տվեց կայսրին հանձնել գահը[64]:

Փաստը, որ բանակի բարձրագույն հրամանատարությունը կարող է մեկ օրում երես թեքել Վիլհելմից կանխագուշակվել էր 1897 թվականի դեկտեմբերին, որբ Վիլհելմը այցելեց Օտտո ֆոն Բիսմարկին վերջին անգամ։ Բիսմարկը նորից զգուշացրել էր Կայզերին սպաների աճող ազդեցության մասին, հատկապես ադմիրալների, որոնք լծված են նավատորմի կառուցմանը։ Բիսմարկի վերջին զգուշացումն էր.

Ձերդ Գերազանցություն, որքան երկար Դուք կոնենակ ներկայիս սպայական կազմը այնքան ձեզ շնորհակալ կլինեն։ Սակայն եթե իրավիճակը փոխվի, նրանք այլ մարդիկ կդառնան Ձեզ համար[65]:

Նոյեմբերի 10-ին Վիլհելմը անցավ սահմանը գնացքով և արտաքսվեց Նիդերլանդներ, որը մնացել էր չեզոք պատերազմի ընթացքում[66]: 1919 թվականին ընդունված Վերսալյան պայմանագրի 227 հոդվածով հստակ նշվում էր, որ քրեական գործ է բացված Վիլհելմի դեմ «միջազգային կայունության և պայմանագրերի խախտման համար», սակայն Նիդերլանդների կառավարությունը հրաժարվեց արտահանձնել նրան, չնայած Դաշնակիցների կոչերին։ Գեորգ V-ը գրեց, որ համարում է իր զարմիկին «պատմության մեջ մեծագույն հանցագործ», սակայն մերժեց վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի առաջարկին «կախաղան բարձրացնել Կայզերին»։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը դեմ էր արտահանձմանը՝ վախեալով որ այն կարող է ապակայունացնել միջազգային դրությունը և կորցվի խաղաղությունը[67]:

Սկզբում Վիլհելմը բնակություն հաստատեց Ամերոնգենում, որտեղ նոյեմբերի 28-ին պաշտոնական փաստաթղթով հրաժարվեց կայսրի և Պրուսիայի գահերին՝ պաշտոնապես ավարտելով Հոհենցոլերների 400 ամյա իշխանությունը Պրուսիայում։ Նա նաև տեղեկացրեց իր զինվորներին և սպաներին Պրուսիայում և կոյսրությունում, որ նրանք այլևս պարտավոր չեն ենթարկվել իրեն[68]։ Նա բնակարան ձեռք բերեց Դորնում և տեղափոխվեց այնտեղ 1920 թվականի մայիսի 15-ին[69]: Սա մնաց իր բնակարանը մինչև կյանքի վերջ։ The Վայմարյան հանրապետությունը թույլատրեց Վիլհելմին տեղափոխել քսաներեք երկաթուղային վագոն կահույք, մեկ բեռնատար և մեկ նավ իր Պոտսդամի Նոր Պալատից[70]:

Կյանք արտաքսման մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Վիլհելմը հրատարակեց իր հուշերի առաջին հատորը[71]: Շատ բարակ գիրք, որտեղ հիմնական շեշտը դրված էր նրա անմեղության վրա Մեծ Պատերազմում և բացահայտում էր նրա գործողությունները կառավարման ժամանակ, հատկապես առանձնացված էր արտաքին քաղաքականությունը։ Իր կյանքի հետագա քսան տարիներին նա ընդունում էր հյուրեր (հիմնականում ոտնկայս) և թարմացնում էր իր պատկերացումները Եվրոպայի իրադարձությունների վերաբերյալ։ Նա մորուք էր աճեցրել և թույլատրել էր իր հանրաճանաչ բեխերը կտրել։ Նա նաև սովորեց հոլանդերեն։ Վիլհելմը մեծացրեց իր գիտելիքները հնէաբանության ոլորտում, երբ հյուրընկալվել էր Հունաստանի Ախիլիոն պալատում։ Նա պալատը գնել էր 1907 թվականին, որը նախկինում պատկանել էր Էլիզաբեթ Բավարացուն, որը սպանվել էր 1898 թվականին։ Նա նաև նախագծում էր կառուցել մեծ շինություններ և ռազմանավեր ազատ ժամերին։ Արտաքսման ժամանակ Վիլհելմի ամենասիրած զբաղմունքներից մեկը որսորդությունն էր և նա հավաքել էր հազարավոր կենդանիների խրթվիլակներ։ Նա իր ժամանակի մեծ մասը ծախսում էր ծառ կտրելով և հազարավոր ծառեր կտրվեցին նրա արտաքսման տարիներին Դորնում[72]:

Հայացքներ նացիզմի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների սկզբին Վիլհելմը հուս ուներ, որ գերմանական Նացիստական կուսակցության հաղթանակից հետո հետաքրքրություն կառաջանա վերականգնել միապետությունը և նրա ավաք թոռը կդառնա չորրորդ Կայզեր։ Նրա երկրորդ կին Հերմինեն անընդհատ խնդրանքով դիմում էր Նացիստական կառավարությանը իր ամուսնու հարցով։ Այնուամենայնիվ Ադոլֆ Հիտլերը որպես Առաջին աշխարհամարտի վետերան, ինչպես մյուս նացիստական առաջնորդները որևէ հարգանք չէին տածում դեպի այն մարդը, ով ըստ նրանց մեղավոր էր Գերմանիայի մեծագույն պարտության մեջ։ Չնայած նա հյուրընկալել էր Հերման Գյորինգին Դորնում նվազագույնը մեկ անգամ, Վիլհելմը արդեն չէր վստահում Հիտլերին։ Իմանալով նախկին կանցլեր Շլեյխերի կնոջ սպանության մասին՝ ասաց «Մենք ստիպված ենք ապերլ մի իշխանության օրոք, որտեղ ամեն ոք պետք է պատրաստ լինի որ կարող է Նացիստների կամոք դուրս նետվել իրենց ճանապարհից»[73]:

Վիլհելմը 1938 թվականի նոյեմբերի 9-10-ի Բյուրեղապակյա գիշերվանից հետո ասել էր «Ես հենց նոր իմ տեսակետը հայտնեցի Ավիին (Վիլհելմի չորրորդ որդին) իր եղբայրների ներկայությամբ։ Նա քաջություն էր ունեցել ասելու, որ համաձայն էր հրեաների ջարդերի հետ և հասկացել էր ինչի համար են դրանք տեղի ունեցել։ Երբ ես ասացի, որ յուրաքանչյուր մարդ պետք է որակի այս գործողությունները որպես վայրագություն, նա ցույց տվեց իր անհամաձայնությունը։ Նա վերջնականորեն կորցրեց մեր ընտանիքը»[74]: Նա նաև հավելեց «Առաջին անգամ ես զղջում եմ, որ ես գերմանացի եմ»[75]:

«Միայնակ մարդ, առանց ընտանիքի, առանց երեխաների, առանց Աստծու ... Նա կառուցում է լեգիոններ, սակայն նա չի կառուցում ազգ։ Ազգը կառուցված է ընտանիքներից, կրոնից և ավանդույթներից, այն հիմնված է մայրերի սրտերի, հայրերի խոհեմության և երեխաների բարօրության վրա... Մի քանի ամիս ես հակված էի հավատալու Նացիոնալ Սոցիալիզմին։ Ես մտածում էի դա անհրաժեշտ է հետայսու։ Եվ ես բավարարված էի տեսնելով, որ այդ ժամանակ դրան հավատում էին շատ գերմանացիներ։ Սակայն դա, կամաց կամաց ինձնից հեռցավ, անգամ մահացավ... Այն ոչինչ չթողեց բացառությամբ մի խումբ վերնաշապիկներով ավազակներից։ Այս մարդը կարող էր ամեն տարի հաղթանակներ բերել մեր ազգի համար` չբերելով վտանգներ։ Սակայն Մեր Գերմանիան, որը եղել է բանաստեղծների ու երաժիշտների, արվեստագետների ու զինվորների երկիր, նա դարձրեց խելագարների և դատարկամիտների երկիր, կլանելով ամբոխը և նրանց դարձնելով ստախոս և ֆանատիկ։» ― Վիլհելմը Հիտելրի մասին, 1938 թվականի դեկտեմբեր 1938.[76]

1939 թվականի սեպտեմբերին Լեհաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո Վիլհելմի ադյուտանտ Գեներալ ֆոն Դոմմեսը գրեց Վիլհելմի անունից Հիտլերին, որ Հոհենցոլերների տոհմը մնում է հավատարիմ և նշեց, որ ինը Պրուսիայի արքայազն (մեկ որդի և ութ թոռ) կռվում են ռազմաճակատում, հավատացնելով, որ նրանք կռվում են Գերմանիայի համար ընդդեմ օտար երկրի, այսպիսով ուզում էր կապ հաստատել Հիտլերի հետ[77]: Վիլհելմին շատ էր հետաքրքրում Հիտլերի հաջողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում և անձնապես շնորհավորանք ուղարկեց Հիտլերին, երբ վերջինս նվաճեց Նիդերլանդները 1940 թվականի մայիսին. «Իմ Ֆյուրեր, ես շնորհավորում եմ Ձեզ և հույս ունեմ, որ Ձեր ղեկավարությամբ միապետությունը վերջնականապես կվերադառնա»։ Հիտլերը այս նամակից ապշած էր և հիասթափված և իր օգնկանի մոտ բղավել է «Ինչ հիմարի մեկն է»[78] Մեկ այլ հեռաֆիր Հիտլերին Վիլհելմը ուղարկեց Փարիզի անկումից հետո,- «Շնորհավորանքներս, դուք հաղթեցիք՝ օգտագործելով իմ զինվորներին»։ 1940 թվականին, երբ Հիտլերը ներխուժեց Նիդելանդներ, Վիլհելմը մերժեց Չերչիլի առաջարկը տեղափոխվել Բրիտանիա՝ գերադասելով մահանալ Դորին իր տանը[79]:

Հակաանգլիական, հակասեմետական և հակամասոնական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորնում իր վերջին տարում Վիլհելմը հավատում էր, որ Գերմանիան միապետության երկիր է և այդ պատճառով քրիստոնեական, իսկ Անգլիան լիբերալիզմի երկիրն էր և այդ պատճառով սատանայական կամ հակաքրիստոնեական[80]։ Նա համոզված էր, որ Անգլիայի ղեկավար դասը մասոնական էր, որոնք սերում էին Հուդայից[80]։ Վիլհելմը գտնում էր, որ Անգլիան պետք է ազատել հակաքրիստոնյա Հուդայից։ Հուդային պետք է դուրս քշել ոչ միայն Անգլիայից, այլ Եվրոպայից[81]:

Նա հավատում էր, որ հրեաները և մասոնականներն են հրահրել երկու համաշխարհային պատերազմները՝ գտնելով որ Բրիտանական կայսրությունը հրեական է ամերիկյան ոսկով[80]։ Ըստ Վիլհելմի «Այժմ մայրցամաքային Եվրոպան մոտ է բրիտանական և հրական ազդեցությունից ազատվելու և դուրս քշելու բրիտանացիներին և հրաներին և վերջնական արդյունքում կստեղծվի Եվրոպայի միացյալ նահանգներ[81]: 1940 թվականին իր քրոջը, Արքայադուստր Մարգարետին ուղղված նամակում Վիլհելմը գրել էր,- «Աստծու ձեռքը ստեղծում է նոր երկիր... Մենք դառնում ենք Եվրոպայի միացյալ նահանգներ Գերմանիայի ղեկավարությամբ, միացյալ եվրոպական մայրցամաք։» Նա ավելացրել էր,- «Հրեաների ժամանակաշրջանը անցել է և նրանք զրկվել են իրենց դիրքերից բոլոր երկրներում[77]:

Վիլհելմ II-ի դամբարանը Դորնում, Նիդերլանդներ

Վիլհելմը մահացավ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից Նիդերլանդների Դորն քաղաքում 1941 թվականի հունիսի 4-ին 82 տարեկան հասակում, Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժումից մի քանի շաբաթ առաջ։ Գերմանացի զինվորները պարեկում էին նրա տունը։ Երբ Հիտլերին զեկուցեցին այդ մասին, նա զայրացավ և հրամայեց թաղումից հետո անմիջապես վերադառնալ ծառայության։ Չնայած անձնական տհաճությանը, որ ապրում էր Վիլհելմի հանդեպ, Հիտլերը հրամայեց բերել նրա մարմինը Բեռլին և կազմակերպել պաշտոնական հուղարկավորություն, քանի որ Վիլհելմը Գերմանիայի խորհրդանիշն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հիտլերը հույս ուներ, որ այսպիսով ցույց կտար գերմանացիներին Երրորդ Ռայխի ուղիղ կապը հին Գերմանական կայսրության հետ[82]: Այնուամնեայնիվ Վիլհելմը երբեք չէր ցանկանում վերադառնալ Գերմանիա, մինչև չվերականգնվեր և Նացիստների ղեկավարությունը հատկացրեց նրա համար փոքր հուղարկավորության միջոցներ, որին ներկա գտնվեցին հարյուրավոր մարդիկ։ Ներկաների թվում էին Ավգուստ ֆոն Մակենզենը հագած հին կայսրեական հուսարական համազգեստ, Ադմիրալ Վիլհելմ Կանարիսը և Նիդերլանդների Ռայխսկոմիսա Արթուր Զեյս-Ինկվարտը իր զինվորական խորհրդականների հետ։ Այնուամենայնիվ Վիլհելմի ցանկությունը, որ սվաստիկան և այլ նացիստական խորհրդանիշներ չլինեն նրա հուղարկավորությանը, անտեսվեց և անգամ դրանք լուսանկարելու համար հրավիրվել էր հոլանդացի լուսանկարիչ[83]:

Վիլհելմը հուղարկավորվեց Դորնի տան բակում կառուցված դամբարանում, որը դրանից հետո դարձավ գերմանացի միապետների գերեզման։ Մի խումբ հավատարիմ անձինք դրանից հետո ամեն տարի կայզերի մահվան օրը իրենց տուրքն են մատուցում վերջին Գերմանական կայսրին[84]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Balfour M. G. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Kindred Britain
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 6,0 6,1 Actorenregister
  7. Leino P. Kunniamerkkikeräilijän opas (фин.)Hämeenlinna: Gummerus, 2006. — P. 57. — ISBN 952-92-0033-1
  8. Cecil, 1996, vol. 2, pp. 138–41
  9. William L. Putnam, -The Kaiser's merchant ships in World War I (2001) p. 33
  10. https://www.youtube.com/watch?v=AHNorbVvyLg
  11. Massie, 1991, էջ 27
  12. Massie, 1991, էջ 28
  13. Clay, 2007, էջ 14
  14. Massie, 1991, էջ 29
  15. Hull, 2004, էջ 31
  16. Massie, 1991, էջ 33
  17. Röhl, 1998, էջ 12
  18. Massie, 1991, էջ 34
  19. Lamar Cecil, Wilhelm II, vol 1: Prince and Emperor, 1859-1900 (1989) pp 110-23.
  20. Cecil, Wilhelm II, vol 1: Prince and Emperor, 1859-1900 (1989) pp 124-46.
  21. John C. G. Röhl (2014). Kaiser Wilhelm II: A Concise Life. Cambridge UP. էջ 44.
  22. Steinberg, pp. 445–47.
  23. Cecil, Wilhelm II, vol 1: Prince and Emperor, 1859-1900 (1989) pp 147-70.
  24. Taylor, 1967, էջեր 238–39
  25. König, 2004, էջեր 359–377
  26. Nipperdey, 1992, էջ 421
  27. Fromkin, 2008, էջ 110
  28. Fromkin, 2008, էջ 87
  29. King, Greg, Twilight of Splendor: The Court of Queen Victoria During Her Diamond Jubilee Year (Wiley & Sons, 2007), p. 52
  30. King (2007), p. 52
  31. Magnus, Philip, King Edward the Seventh (E. P. Dutton & Co, Inc., 1964), p. 204
  32. Magnus, p. 204
  33. Battiscombe, Georgiana, Queen Alexandra (Constable, 1960), p. 174
  34. Reinermann, 2008, էջեր 469–85
  35. Röhl, 1996, էջ 203
  36. Cecil, 1996, էջ 14
  37. Cecil, 1996, էջեր 9
  38. 38,0 38,1 «Alman Çeşmesi». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 16-ին.
  39. 39,0 39,1 Abdel-Raouf Sinno (1998). «The Emperor's visit to the East: As reflected in contemporary Arabic journalism» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  40. 40,0 40,1 «"Hun Speech": Kaiser Wilhelm II's Address to the German Expeditionary Force Prior to its Departure for China (July 27, 1900)». German History in Documents and Images. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  41. 41,0 41,1 41,2 Dunlap, Thorsten. «Wilhelm II: "Hun Speech" (1900)». German History in Documents and Images. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  42. :Prenzle, Johannes, Die Reden Kaiser Wilhelms II (German), Leipzig, էջեր 209–212{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. Görtemaker,, Manfred (1996), Deutschland im 19. Jahrhundert. Entwicklungslinien (Volume 274 ed.), Opladen: Schriftenreihe der Bundeszentrale für politische Bildung, էջ 357{{citation}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  44. Public Domain Chisholm, Hugh, ed. (1911). «Morocco». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 18 (11th ed.). Cambridge University Press. էջ 858.
  45. Cecil, 1996, էջեր 91–102
  46. John C. G. Röhl (2014). Wilhelm II: Into the Abyss of War and Exile, 1900–1941. Cambridge University Press. էջեր 662–95. ISBN 9781107728967.
  47. «The Daily Telegraph Affair».
  48. Cecil, 1996, vol. 2, pp. 135–7, 143–45
  49. Donald E. Shepardson, "The 'Daily Telegraph' Affair," Midwest Quarterly (1980) 21#2 pp 207–220
  50. Carl L. Boyd, "The Wasted Ten Years, 1888–1898: The Kaiser Finds an Admiral." Royal United Services Institution. Journal 111.644 (1966): 291-297.
  51. Jonathan Steinberg, "The Tirpitz Plan." Historical Journal 16.1 (1973): 196-204. online
  52. Lamar Cecil, Wilhelm II: Emperor and Exile, 1900-1941 - Vol. 2 (1996) pp 152-73.
  53. Lamar Cecil, Wilhelm II, vol. ii: Emperor and Exile, 1900–1941 (1996), p. 212.
  54. Ludwig, 1927, էջ 444
  55. Balfour, 1964, էջեր 350–51
  56. Ludwig, 1927, էջ 453
  57. Balfour, 1964, էջ 355
  58. Craig, էջեր 374, 377–78, 393
  59. Կաղապար:London Gazette
  60. Carter, Miranda (2010 թ․ մարտի 23), Books, էջ xxiii, ISBN 9780307593023
  61. Cecil, 1996, էջ 283
  62. Schwabe, 1985, էջ 107
  63. Collier 1974
  64. Cecil, 1996, vol. 2 p. 292
  65. Palmer, 1976, էջ 267
  66. Cecil, 1996, vol. 2 p. 294
  67. Ashton, Hellema, էջեր 53–78
  68. The American Year Book: A Record of Events and Progress. 1919. էջ 153.
  69. Macdonogh, 2001, էջ 426
  70. Macdonogh, 2001, էջ 425
  71. Hohenzollern, 1922
  72. Macdonogh, 2001, էջ 457
  73. Macdonogh, 2001, էջեր 452–52
  74. Macdonogh, 2001, էջ 456
  75. Balfour, 1964, էջ 419
  76. «The Kaiser on Hitler» (PDF). Ken. 1938 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  77. 77,0 77,1 Petropoulos, 2006, էջ 170
  78. The Second World War, Antony Beevor, Phoenix Books, 2013; pp.92–3
  79. Martin, 1994, էջ 523
  80. 80,0 80,1 80,2 Röhl, John C. G. (2014). Conflict, Catastrophe and Continuity: Essays on Modern German History. Cambridge University Press. էջ 1263. ISBN 9780521844314.
  81. 81,0 81,1 Röhl, էջ 211
  82. Sweetman, 1973, էջեր 654–55
  83. Macdonogh, 2001, էջ 459
  84. Ruggenberg, 1998
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ II» հոդվածին։