Վլաստիմիլ Հորտ
Վլաստիմիլ Հորտ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | շախմատիստ |
Երկիր՝ | Գերմանիա և Չեխոսլովակիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 12, 1944[1][2][3] (80 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կլադնո, Չեխոսլովակիա[1][2][3] |
Վլաստիմիլ Հորտ ( չեխ․՝ Vlastimil Hort. հունվարի 12, 1944[1][2][3], Կլադնո, Չեխոսլովակիա[1][2][3]), գերմանացի, նախկինում չեխոսլովակցի շախմատիստ, գրոսմայստեր ( 1965 ), մոտ 20 տարի (1967-1985) մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին։ 1985 թվականից բնակվում է Գերմանիայում։ Ինժեներ-տնտեսագետ է, մարզիչ, շախմատային թեմաներով գրող. հեղինակել է «Սև և սպիտակ հեքիաթներ» («Schwarzweiße Erzählungen»[4] ) շախմատային դետեկտիվ պատմվածքների ժողովածուն։
Շախմատային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախմատով զբաղվում է 7 տարեկանից։ Չեխոսլովակիայի պատանիների (1960-1962) և տղամարդկանց չեմպիոն է (1972, 1975, 1984)[5], համաշխարհային բազմաթիվ օլիմպիադաների մասնակից (1960-1984 թթ.): Գերմանիա տեղափոխվելուց հետո դարձել է Գերմանիայի բազմակի չեմպիոն։
Հորտը հաղթանակներ է տարել բազմաթիվ միջազգային մրցաշարերում։ Նրա նվաճումներից են առաջին մրցանակները Հավանայում (1971), Հասթինգսում (1967/68,1974/75,1975/76), Սկոպիեում (1969), Բանյա Լուկայում (1976), Սարաևոյում (1980), Դորտմունդում (1982 և 1985), Ամստերդամում (1987) անցկացված մրցաշարերում։ Հաջողությամբ հանդես գալով Մանիլայում անցկացված միջզոնալ մրցաշարում (1976թ., 2-3-րդ տեղեր) դարձել է հավակնորդների մրցության մասնակից։ 1/4 եզրափակիչ խաղում (6,5:7,5) պարտվել է Բ.Սպասսկուն՝ «հիմնական ժամանակում» ոչ-ոքի խաղալով 5:5 հաշվով և պարտություն կրելով ավելացված, լրացուցիչ պատիայում։
Աշխարհի հավաքականի կազմում Հորտը դարձել է ԽՍՀՄ-ի և աշխարհի հավաքականների միջև 1970 թվականին անցկացված «դարի հանդիպման» ամենաերիտասարդ մասնակիցը. 4-րդ խաղատախտակի վրա նա 2,5:1,5 հաշվով հաղթել է խորհրդային գրոսմայստեր Լև Պոլուգաևսկուն։
Աշխարհի չեմպիոններին հաղթողների Միխայիլ Չիգորինի անվան խորհրդանշական ակումբի անդամ է 1981 թվականի մայիսի 16-ից։
Վ. Յանսայի հեղինակակցությամբ Վլաստիմիլ Հորտը հրատարակել է «Գրոսմայստերների հետ» գիրքը, որն առաջարկում է հեղինակների մրցաշարային պրակտիկայից մի շարք շախմատային դիրքերի լուծումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Evidence zájmových osob StB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ V. Hort Schwarzweiße Erzählungen.
- ↑ «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 11-ին.(չեխ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vlastimil Hort: Begegnungen am Schachbrett: So spielen Profis. Rau-Verlag, Düsseldorf 1984. 3-7919-0218-0
- Vlastimil Hort: Schwarzweise Erzählungen. Köln: Bärenhort, ©1989. 235 s.
- Vlastimil Hort, Vlastimil Jansa: Zahrajte si šachy s velmistry
- Vlastimil Hort, Josef Přibyl: Pirc-Ufimcevova obrana : 1. e2-e4 d7-d6, 2. d2-d4 Jg8-f6
- Vlastimil Hort: Budu-li mít kliku
- Vlastimil Hort: O šachový trůn (Spasskij–Fischer)
- Vlastimil Hort: Utkání století SSSR-svět (Bělehrad 29.3. – 6.4.1970)
- Линдер И. М. Горт (Hort) Властимил // Шахматная энциклопедия / И. М. Линдер, В. И. Линдер. — М. : ООО «Издательство АСТ» : ООО «Издательство Астрель», 2004. — С. 67—68. — 320 с. — ISBN 5-17-006939-1. — ISBN 5-271-06492-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլաստիմիլ Հորտ շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Vlastimil Hort - I'm a chess entertainer (Chess24) 10 June 2014
- (անգլերեն) Osobní karta na stránkách FIDE
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլաստիմիլ Հորտ» հոդվածին։ |
|