Տարամասալատա
Հունական խոհանոց | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | սննդամթերք |
Ենթատեսակ | ձկնային ուտեստ և մեզե |
Առաջացման երկիր | Հունաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Ձկնկիթ, կիտրոնի հյութ, ձիթապտղի յուղ, սխտոր |
Հնարավոր | Կարտոֆիլ, սպիտակ հաց |
Taramosalata Վիքիպահեստում |
Տարամասալատա (հունարեն՝ ταραμοσαλάτα), հունական խոհանոցի ուտեստ։ Այս ուտեստն իրենից ներկայացնում է ապխտած ձողաձկան ձկնկիթի, կիտրոնի հյութի, ձիթայուղի և սխտորի խառնուրդ, օգտագործվում է որպես ակրատ։ Ավանդաբար մատուցվում է ձիթապտուղների և պիտա հացի[1], ինչպես նաև բուտերբրոդի հետ միասին։
Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ դասական բաղադրատոմսի՝ տարամսալատայի հիմնական բաղադրիչներն են՝ ապխտած ձողաձկան ձկնկիթը, կիտրոնի հյութը, ձիթապտուղները և ձիթայուղը։ Երբեմն ուտեստի մեջ ավելացնում են խաշած կարտոֆիլ կամ սպիտակ հաց։ Կաթի մեջ կարտոֆիլով կամ հացով շաղախված ձկնկիթի խառնուրդը լցնում են բլենդերի մեջ, այնուհետև՝ ստացված զանգվածին ավելացնում են կիտրոնի հյութ, ձիթայուղ և որոշ ժամանակ հարում են։ Պատրաստի տարամասալատան զարդարում են կանաչիով[2]։
Ավանդույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանում տարամասալատան կապված է Մեծ պահքի սկզբի հետ, իսկ ավելի կոնկրետ՝ Մեծ պահքի առաջին օրվա՝ Մաքուր երկուշաբթիի (Καθαρά Δευτέρα) հետ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նմանատիպ ուտեստներ կան ռումինական (salată de icre)[3] և բուլղարական (хайвер)[4] խոհանոցներում։ պատրաստման համար օգտագործվում է ոչ միայն ձողաձկան ձկնկիթը, այլև գայլաձկան, գետածածանի կամ ծովատառեխի ձկնկիթը։ Ձիթայուղի փոխարեն կիրառվում է բուսական յուղ, իսկ որպես խտացուցիչ՝ կարտոֆիլային կամ ընդեղենի խյուս։ Որոշ երկրներում տարամասալատան արդյունաբերական ճանապարհով ստացվող մթերք է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տարամասալատա(ռուս.)
- ↑ Կարտոֆիլով տարամասալատա(չաշխատող հղում)
- ↑ Ռումինական խոհանոց
- ↑ Տարամասալատան բուլղարական խոհանոցում