Jump to content

Տլալոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տլալոկ
Տեսակջրի աստվածություն, որոտի աստված և ացտեկական աստվածություն
Սեռարական
ԱմուսինՇոչիկետցալ
 Tlaloc Վիքիպահեստում

Տլալոկը անձրևի և ամպրոպի, գյուղատնտեսության, կրակի և ացտեկների մոտ հարավային շրջանի լույսի աստվածն է։ Եղել է ացտեկների 5 համաշխարհային դարաշրջաններից 3-ի տիրակալը։

Ացտեկների պանթեոնի տեղը և գործառույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա չի եղել արարող Աստված, նա ստեղծվել է այլ աստվածների կողմից։ Համարվում էր, որ Տլալոկն ապրում է լեռների գագաթներում կամ Մեքսիկական ծոցում գտնվող պալատում[1]։ Նրա տան բակում չորս անկյուններից յուրաքանչյուրում դրված էին չորս մեծ կուժեր, որոնց մեջ էին՝ անձրև, երաշտ, բույսերի հիվանդություններ և տեղատարափ անձրևներ։ Այդ պատճառով էլ Տլալոկը երբեմն պատկերվում էր կուժի տեսքով։ Տլալոկը կարող էր ուղարկել ռևմատիզմ, հոդատապ և ուռուցվորություն (ացտեկները կարծում էին, որ այդ հիվանդություններից մահացած մարդիկ, ինչպես նաև խեղդվածները, մահից հետո ընկնում էին Տլալոկի դրախտը)։

Նա բարերար աստված էր, բայց կարող էր ջրհեղեղներ, երաշտներ, կարկուտ, ցրտահարություն, կայծակի հարվածներ առաջացնել։

Պատկերվում էր որպես մարդակերպ, բուի աչքերով կամ աչքերի շուրջ շրջանագծերով՝ օձերի տեսքով։ Տլալոկը կրում էր ատամնավոր թագ, իսկ մարմինե ուներ սև գույն։ Նրա ձեռքերում կար օձանման, ատամնավոր գավազան (կայծակ) կամ եգիպտացորենի ցողուն, կամ սափորով ջուր[2]։

Այլ հնդկական ժողովուրդների մոտ կոչվում էր․ Չոկ (Choc) - Մայա, Կոխիկո (Cocijo) — Սապոտեկի, Տահին (Tajin) — Տոտոնակի և Տզաուհի (Tzahui) — միշետկի։ Տլալոկի առաջին կինը Շոչիկեցալն էր, երկրորդը՝ Չալչիուտլիկուեն։ Ուներ ավագ քույր Ուիշտոսիուատլ («Տիկին Սոլ», Huixtocihuatl): Որոշ առասպելներ համարում են, որ նրա հայրը լուսնի աստված Տեկկիստեկատլն է։

Տլալոկա տաճարը Տենոչտիտլանում տեղակայված էր Ուիցիլոպոչտլիի տաճարի մոտ՝ Տեմպլո մայերի 60 մետրանոց գլխավոր բուրգի գագաթին։ Տաճարի ներսում Տլալոկի արձանն էր։ Տլալոկ լեռան վրա՝ Տենոչտիտլանի մոտակայքում, գտնվում էր աստվածության սրբավայրը, որտեղ կանգնեցվել է Տլալոկի արձանը՝ ճերմակ լավայից։ Տարվա անձրևոտ եղանակին արձանի գլխավերևում տեղադրվում էին որոշ տեսակի բույսերի սերմերը, որոնք հնարավոր էր ուտել։

Տլալոկի համար զոհաբերվածների ոգիները տեղափոխվում էին հանդերձյալ աշխարհի՝ իր թագավորություն։ Ացտեկները Տեսկոկո լճում ծեսեր էին անցկացրում և երեխաներ զոհաբերում՝ խեղդելով նրանց ջրի մեջ։ Տլալոկը համարվում էր ացտեկյան օրացույցի մի քանի ամիսների հովանավորը։

Մեքսիկայի Կոատլինչան քաղաքի մոտ հայտնաբերվել է 168 տոննա կշռող Տլալոկի հսկայական բազալտե արձան։ Ներկայումս այն ցուցադրվում է Անթրոպոլոգիայի ազգային թանգարանում (Մեխիկո)։ Փետուրներից գլխազարդը ձևավորում է թավուտ։ Բերանի շրջանում տեսանելի են անցքերը՝ երկար ժանիքների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Евсеев, Антон (2011 թ․ հուլիսի 21). «Мексиканские археологи нашли алтарь ацтекского бога Тлалока». Правда.Ру (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Тлалок». Люди Роста (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]