Լիճն ունի գրեթե կլոր ձև։ Չափերը՝ 9 կիլոմետր հյուսիսից հարավ և 11 կիլոմետր՝ արևմուտքից արևելք[2]։ Լճի մակերևույթի մակերեսը կազմում է 69,4 կմ²[3]։ Տեղակյաված է ծովի մակարդակից 84 մետր բարձրության վրա[3]։ Նրա միջին խորությունը 117 մետր է, իսկ առավելագույնը հասնում է 179 մետր[3] ի։ Լճի ծավալը 8,19 կմ³ է[3]։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 101,6 կմ²[2]։ Տեղակայված է պլեյստոցենյան հրաբխային կալդերայում[2]։
Լճի մեջտեղում տեղակյաված է Նիկաձիմա խոշոր կղզին։ Տոյայի հարավարևելյան մասից սկիզբ է առնում է Սոբեցու առուն[2]՝ Օսարու գետի աջ վտակը[3]։ Լիճ են թափվում 50-ից մինչև 60 փոքրիկ առվակներ, խոշորագույնը Հորոբեցուն է, որը թափվում է հյուսիսից[2]։