Տորդեսիլյասի պայմանագիր
Տորդեսիլյասի պայմանագիր | |
---|---|
Պատրաստվել է | 1494 թվականի հունիսի 7 |
Ստորագրվել է — վայր |
Իսպանիայի կողմից` 1494 թվականի հուլիսի 2 Պորտուգալիայի կողմից` 1494 թվականի սեպտեմբերի 5-ին Տորդեսիլյաս, Կաստիլիա |
Ուժի մեջ է մտել — Պայմաններ |
1506 թվական Բաժանել նոր հայտնաբերված տարածքների նկատմամբ ունեցած առևտրային և գաղութային բոլոր իրավունքները Իսպանիայի և Պորտուգալիայի միջև, բացառությամբ` այլ եվրոպական երկրների |
Ուժը կորցրել է | 1777 թվականին, Սան-Իլդեֆոնսոյի պայմանագրով |
Ստորագրել են | Ֆերդինանդ II Արագոնացի Իզաբելլա I Կաստիլիացի Յոհան, Ավստրիայի արքայազն Ժուան II (Պորտուգալիայի թագավոր) |
Կողմեր | Պորտուգալիայի թագավորություն Կաստիլիայի թագավորություն (Իսպանիա) |
Պահվում է | Archivo General de Indias (Իսպանիա) Arquivo Nacional da Torre do Tombo (Պորտուգալիա) |
Լեզուներ | իսպաներեն պորտուգալերեն |
Տորդեսիլյասի պայմանագիր (իսպ.՝ Tratado de Tordesillas, պորտ.՝ Tratado de Tordesilhas), Իսպանիայի և Պորտուգալիայի միջև կնքված համաձայնագիր համաշխարհային ազդեցության տիրույթները միմյանց միջև բաժանելու վերաբերյալ։ Կնքվել է 1494 թվականի հունիսի 7-ին Տորդեսիլյաս քաղաքում (Կաստիլիա)։
Իսպանիայի կողմից վավերացվել է հուլիսի 2-ին, Պորտուգալիայի կողմից՝ սեպտեմբերի 2-ին։ Հաստատվել է Հուլիոս II պապի բուլլայով 1506 թվականին։
Պայմանագիրը մշակել է այն սահմանաբաժան գիծը, որը մեկ տարի առաջ սահմանվել էր Ալեքսանդր VI պապի «Inter caetera» բուլլայով։ Սահմանագիծը, որն անցնում էր երկու բևեռների միջով և հատում էր Ատլանտյան օվկիանոսը, պորտուգալական կողմի պնդմամբ տեղափոխվել է գծից՝ անցնելով Ազորյան կղզիներից ցանկացածից 100 լիգա դեպի արևմուտք, և Կանաչ հրվանդանի կղզիներից 370 լիգա դեպի արևմուտք։ Այժմյան կոորդինատներով դա ամ. ե. 49°32’56" միջօրեականն է, կամ «պապական միջճրեականը»։ Այդ գծից արևելք ընկած ծովերն ու ցամաքը բաժին էր հասնում Պորտուգալիայի թագավորությանը, իսկ արևմուտքինը՝ Կաստիլիայի և Արագոնի թագավորությանը (Միացյալ Իսպանիային)։
Հարցի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկողայոս V և Կալիստոս III Հռոմի պապերը 1452-1456 թվականներին Պորտուգալիային իրավունք տվեցին տիրապետել Բոխադորի հրվանդանից հարավ և արևելք ընկած հողերին՝ «մինչև հնդկացիները»։ Կաստիլիան ընդունեց այդ օրենք 1479 թվականին, իսկ 1481 թվականին Հռոմի պապ Սիքստոս IV-ը իր «Aeterni regis» բուլլայով ևս մեկ անգամ Պորտուգալիային հանձնեց Կանարյան կղզիներից հարավ ընկած բոլոր հողերը։
«1493 թվականի մարտի 15-ի կեսօրին «Նինյա» կարավելլան, շրջանցելով Ումբրիա հրվանդանը, և Սալտե ծանծաղուտը, հասել է Պալոս նավահանգիստը։ Քաղաքի ողջ բնակչությունը լցվել էր ծովափի մոտ, Ադմիրալ Կոլումբոսին դիմավորելու համար, ում նրանք մեռած էին համարում[1].» Քրիստափոր Կոլումբոսի առաջին արշավանքից վերադառնալը, որի արդյունքում հավանաբար բացվել էր ճանապարհը դեպի «Արևմտյան Հնդկաստան», մտահոգեց Պորտուգալիային, քանի որ այդ բացումը նրան զրկում էր իրեն տրամադրված տարածքային իրավունքներից։ Կասիտիլիան և Արագոնը, սակայն, հրաժարվեցին ընդունել պապական պարգևները, վկայակոչելով, որ դա դեռ առաջին բացումն էր։ Համաշխարհային հակամարտությունը միայն կարող էր լուծել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
1493 թվականի մայիսի 3-ին Ալեքսանդր VI Բորջիա (Ռոդրիգո Բորջիա) պապը, ով ծնունդով Վալենսիայից էր[2], հայտարարեց, որ Կանաչ հրվանդանից 100 լիգա արևմուտք ընկած միջօրեականից դեպի արևմուտք ընկած բոլոր հողերը, որոնք Կաստիլիան հայտնաբերել է, կամ հայտնաբերելու է, մետք է պատկանեն Կաստիլիային, իսկ նոր հողերը, որոնք այդ գծից դեպի արևելք ընկած շրջաններում կհայտնաբերվեն, կպատկանեն Պորտուգալիային, ընդ որում` այդ օրենքը չի տարածվելու այն տարածքների վրա, որոնք արդեն գտնվում էին քրիստոնեական երկրների տիրապետության տակ։ Բնականաբար, դա դուր չեկավ պորտուգալացի արքա Ժուան II-ին, ով սկսեց բանակցություններ վարել Ֆերդինանդ II Արագոնացի թագավորի հետ ը նրա կնոջ՝ թագուհի Իզաբելլա I Կաստիլիացու հետ, որպեսզի այդ գիծը ավելի արևմուտք տեղափոխվի։
Ալեքսանդր VI պապի 1493 թվականին սահմանված մայիսյան բուլլաները, որոնք լիովին հաճո էին իսպանական միապետների համար, չկարողացան հարմարվել Ժուան II-ի քիմքին։ Իսկ 1493 թվականի, սեպտեմբերի 25-ին սահմանված բուլլան՝ Dudum Sequidem-ը, ևս մեկ անգամ հաստատում էր իսպանացիների արտոնությունները բոլոր արևմտյան տիրույթների վրա, անգամ եթե դրանք կից էին կամ պատկանում էին Հնդկաստանին։ Dudum Sequidem-ը արգելում էր բոլոր իշխանություններին արգելում էր ձկնորսությունը և տարանցիկ նավարկումը «իսպանական ծովերում» առանց Կաստիլիայի թագավորների հատուկ թույլտվության։ Սա պորտուգաալիայի համար պայթյունավտանգ ռումբի ազդեցություն ունեցավ։ Սեպտեմբերյան բուլլան «անցավ բոլոր սահմանները» (բառիս բուն և փոխաբերական իմաստներով)։ Այսպես «փակ ծովի» տգետ քաղաքականությունը իր հետևորդներին փակուղու առջև կանգնեցրեց։ Փակուղուց ելքը գտնվեց Կաստիլիայի Տորդեսիլյաս քաղաքում։ Ժուան II-ի և իսպանական վերնախավի միջև տևած երկար բանակցություններից հետո կնքվեց Տորդեսիլյասի պայմանագիրը (Тraite de Tordesillas[3]), որը պարունակում էր «բոլոր կղզիների և հողերի, որոնք հայտնի են, և որոնք որ պիտի հայտնաբերվեն ծով-օվկիանոսում» երկու տերությունների միջև բաժանման պայմանները[1]։
Տորդեսիլյասի պայամանագրի կնքման ժամանակ Կոլումբոսը կատարեց իր երկրորդ արշավանքը, ասդ իսկ պատճառով Իսպանիան հաստատեց իր այն վերապահումը, որ մինչև հունիսի 20-ը սահմանագիծը կտեղափոխվի մինչև 120 լիգա, և, եթե այդ շրջանում կհայտնաբերվեն նոր հողեր ևս, ապա դրանք կանցնեն Իսպանիայի տիրապետությանը
Եվ քանի որ այնպես պիտի պատահի, որ Կաստիլիայի և Արագոնի թագավորների ու թագուհիների նավերը մինչ այս ամսվա 20-ը կբացեն այն գծի, որը պիտի տեղափոխվի 370 լիգա դեպի արևմուտք Կանաչ հրվանդանից, ողջ կողմերում ընկած բոլոր կղզիներն ու մայրցամաքները, դրա համար բարձր բանակցող կողմերը իրենց ներկայացուցիչների միջոցով համաձայնեցին, որ կասկածները ցրելու համար, այն ինչը որ բացվելու է այս ամսի 20-ին կաստիլիական նավերի կողմից այն տարածության մեջ, որը գտնվում է 250 լիգա դեպի արևմուտք Կանաչ հրվանդանի կղզիներից, մետք է պատկանի Պորտուգալիայի թագավորին, իսկ այն հողերը, որոնք այդ շերտի մեջ ավելի արևմուտք են գտնվում և տարածվում են 120 լիգա դեպի արևելք նշված սահմանագծից, պետք է պատկանեն Կաստիլիայի թագավորին և թագուհուն, չնայած, որ այդ 120 լիգաները համարվում են այն 370 լիգա տարածության մի մասը, որի բոլոր ծովերն ու ցամաքները համարվում են Պորտուգալիայի թագավորի տիրույթները։ Եթե անգամ մինչև հունիսի 20-ը կաստիլիական նավերի կողմից ոչինչ չբացվի այդ 120 լիգայի տարածքում, այն ամենը ինչ-որ կաստիլիական նավերը կբացեն, այսուհետ այդ տարածքները համարվելու են Պորտուգալիայի թագավորի սեփականությունը։ - -Այսպես հնչեց համաձայնման տեքստը։
|
Համաձայնագիրը նաև նախատեսել էր ուղարկել հատուկ երկկողմանի արշավախումբ, որպեսզի ճշտվի ծովային գիծը, բայց պայմանագրի այդ կետը չիրականացավ։
Պայմանագրի հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կնքելով պայմանագիրը՝ երկու կողմերը աղոտ կերպով իրենք իրենց ներկայացրեցին իրական աշխարհագրությունը։ Այսպես, 1500 թվականին, Պեդրու Ալվարեշ Կաբրալի արշավանքից հետո պարզ դառավ, որ Իսպանիան Պորտուգալիային է «նվիրել» Բրազիլիան։
Բացի այդ, Ամերիկան համարվում էր արևմուտքում մի անանցանելի պատնեշ, քանի որ դեռևս հայտնի չէր Խաղաղ օվկիանոսի մասին։ Առաջին եվրոպացին, ով տեսել է Խաղաղ օվկիանոսը, դա իսպանացի կոնկիստադոր Վասկո Նունյես դե Բալբոան է, ով 1513 թվականին իր ուղեկիցների հետ միասին ատել է Պանամայի պարանոցը և հասել անհայտ օվկիանոսի ափ։
Տորդեսիլյասի պայմանագիրը հնարավորություն ընձեռեց Իսպանիային և Պորտուգալիային հավերժական և մենաշնորհային տիրապետություն արտաեվրոպական տարածքների վրա։ Դա հնարավոր եղավ շնորհիվ այն բանի, որ այդ երկու երկրներն են եղել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ռահվիրաները, ովքեր ունեին այն ժամանակների համար ամենակատարյալ ծովային տեխնիկա և տեղորոշման գիտելիքներ։
Սակայն եվրոպական այլ տերությունները (Ֆրանսիա, Անգլիա, Հոլանդիա) հրաժարվեցին ընդունել իրերի այդտեսակ դասավորությունը և ակտիվորեն զբաղվեցին ծովահենությամբ իրենց համար պաշտոնապես փակ Համաշխարհային օվկիանոսում։ Հայտնի է Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի սրամիտ հայտարարությունը.
Ես չեմ հիշում այնպիսի մի վայր Ադամի ժառանգության մեջ, որը որ ինձ զրկեր Նոր Աշխարհի իմ բաժնից։ |
XVII դարում սկսվեց Իսպանիայի և Պորտուգալիայի գաղութային հրաշագործության մայրամուտը։ Տորդեսիլյասի պայմանագիրը իրական ուժ ունեցավ միայն Հարավային Ամերիկայում։ Այն պաշտոնապես իր ուժը կորցրել է 1777 թվականին Սան-Իլդեֆոնսոյի պայմանագրով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bernd Schröter et Karin Schüller Tordesillas y sus consecuencias: la política de las grandes potencias europeas respecto a América Latina, 1494-1898. (congrès scientifique international du Département d'Histoire ibérique et latino-américaine de l'Université de Cologne, décembre 1994) - Vervuert, Francfort-sur-le-Main ; Iberoamericana, Madrid, 1995.
- Jesús Varela Marcos El Tratado de Tordesillas en la política atlántica castellana. - Universidad de Valladolid, 1997.
- Michel Balard, Alain Ducellier Le partage du monde : échanges et colonisation dans la Méditerranée médiévale. (actes du 3 Congrès sur la colonisation médiévale organisé par le Groupement de recherche n° 927 du CNRS) - Publications de la Sorbonne, Paris, 1998.
- Régis Debray Christophe Colomb, le visiteur de l'aube. Suivi des Traités de Tordesillas. (traduits de l'espagnol par Bernard Lesfargues et présentés par Bartolomé Bennassar) - La Différence, Paris, 1991.
- Luís Adão da Fonseca, Maria Cristina Cunha O Tratado de Tordesilhas e a diplomacia luso-castelhana no século XV. - Ed. Inapa, Lisbonne, 1991.
- Козубский К. Э. Обретение Америки. - 2015.
- Ланге П. В. Горизонты Южного моря. История морских открытий в Океании. - Москва: Прогресс, 1988.
- Хроники открытия Америки (Книга I). - Москва: Академический проект, 2000.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |