Ցի ((Չինարեն) 气 qì(օգնություն • ինֆո)), չինական փիլիսոփայության հիմնական հասկացություններից, կենսական ուժ` բոլոր կենդանի օրգանիզմների բաղկացուցիչ մաս[1]։ Չինարեն բառացի թարգմանվում է օդ, գազ, գոլորշի, շնչառություն, եթեր։ Ինչը փոխաբերաբար նշանակում է «նյութական էներգիա», «կյանքի ուժ», «էներգետիկ հոսք»[2]։ Ընդհանուր առմամբ նշանակում է աշխարհի նյութական հիմքը՝ մանրագույն մասնիկների տեսքով, որոնք, գտնվելով մշտական շնչառության մեջ, մերթ խտանում են՝ կազմելով իրեր, մերթ ցրվում՝ առաջացնելով իրերի փոփոխություններ և անհետացում։ Բացի այդ Ցին նյութական ուժ է, էներգիա կամ արյան և շնչառության հետ կապված կենսական ուժ, այս որակով ցին մասնակցում է իրերի և մարդկանց գոյացման պրոցեսին։ Այն կարևոր տեղ ունի Վան Չունիուսմունքում։ Չինական փիլսոփայության պատմության մեջ (ընդհուպ մինչև 20-րդ դար) հանդիպում են Ցի-ի տարբեր ըմբռնումներ։
↑Lee, M. S.; Pittler, M. H.; Ernst, E. (2008 թ․ հունիսի 1). «Effects of reiki in clinical practice: a systematic review of randomised clinical trials». International Journal of Clinical Practice (անգլերեն). 62 (6): 947–54. doi:10.1111/j.1742-1241.2008.01729.x. ISSN1742-1241. PMID18410352.
↑«Tai Chi and Qi Gong: In Depth». National Center for Complementary and Integrative Health, US National Institutes of Health. October 2016. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։