Jump to content

Ցիանական թթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիանական թթու
Изображение химической структуры
Քիմիական բանաձևCHN
Մոլային զանգված4,5E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,000671 գ/սմ³[2] գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն0,201 պուազեյլ Պա/վ
Իոնիզացման էներգիա13,6 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ[3] և 2,2E−18 ջոուլ[4] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան7 ± 1 ℉[3] և −13,4 °C[4] °C
Եռման ջերմաստիճան78 ± 1 ℉[3] և 26 °C[4] °C
Այրման ջերմաստիճան−17,8 °C
Գոլորշու ճնշում630 ± 1 mm Hg[3]
Քիմիական հատկություններ
pKa9,21
Բեկման ցուցիչ1,2675
Դիպոլ մոմենտ9,9E−30 Կլ·մ և 1,0E−29 Կլ·մ[4]
Դասակարգում
CAS համար74-90-8
PubChem768
EINECS համար200-821-6
SMILESC#N, [H+].[C-]#N
ЕС200-821-6
RTECSMW6825000
ChEBI748, 19951400
IDLH55 ± 1 mg/m³[3]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ցիանական թթու , իզոցիանաթթվի՝ տաուտոմերային հրային ձևափոխություն։ Ազատ ցիանական թթու գոյություն ունի տաուտոմերային իզոձևով՝ , որը անգույն, սուր հոտով, դյուրաշարժ հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ –80 °C, եռմանը՝ 23,6 °C։ Լավ է լուծվում ջրում, լուծույթը բավական ուժեղ թթու է։ Հեղուկ ցիանական թթու հեշտությամբ պոլիմերվում է, առաջացնելով ցիանուրաթթու և գծային պոլիմեր՝ ցիամելիդ ։ Նոսր լուծույթներում հեշտությամբ հիդրոլրզվում է ()։ Առաջացնում է երկու տաուտոմերային ձևերին համապատասխանող աղեր և էսթերներ (ցիանատներ և իզոցիանատներ), որոնք ավելի կայուն են, օգտագործվում են օրգանական սինթեզում։

Հալման ջերմաստիճանը՝ 13,3 °C, եռմանը՝ 25,7 °C, խտությունը 20 °C-ում՝ 687 կգ/մ³։ Ջրում լուծվում է անսահմանափակ քանակներով, լուծույթները թույլ թթվային են։ Ցիանաջրածինը հեշտությամբ պոլիմերվում է (նաև լուծույթներում)՝ առաջացնելով պինդ պոլիմերներ։ Ցիանաջրածինը կայուն է միայն կայունացնողների ( և այլն) առկայությամբ։ Այրվում է օդում, գոլորշիներն (4,9 %–39,7%) օդում պայթուցիկ են։ Ցիանաջրածինը և այն պարունակող որոշ միացություններ աննշան քանակներով պարունակվում են բույսերում (օրինակ, դառը նուշը, դեղձի և ծիրանի դառը կորիզները պարունակում են ամիգդալին, որը քայքայվելով առաջացնում է ցիանաջրածին, խաղողաշաքար և բենզալդեհիդ)։ Ցիանաջրածինը հայտնաբերել է Կ․ Շեեեն, անջատել՝ Գեյ–Լյուսակը (1811)։ Ցիանաջրածինը ստանում են մեթանի կատալիտիկ ( և համաձուլվածք) և օքսիդացնող ամոնալիզով (1000 °C), նաև -ի ամոնալիզով, ֆորմամիդի դեհիդրմամբ և այլ եղանակներով։ Օգտագործվում է քլորցիանի, ակրիլանիտրիլի, ակրիլատների, ամինաթթուների և այլ նյութերի արտադրության համար։ Օրգանիզմում կասեցնում է օքսիդացման և ֆերմենտային պրոցեսները, կապում է հեմոգլոբինը, կաթվածահարում է շնչառական կենտրոնը՝ առաջացնելով շնչահեղձություն և մահ։ Մահացու է նրա 50 միլիգրամը։ Ներծծվում է նաև մաշկով։ Հակաթույն է ջրածնի գերօքսիդը, ստամոքսային թունավորման դեպքում անհրաժեշտ է առաջացնել փսխում և խմել 1%-անոց նատրիումի թիոսուլֆատ, գոլորշիներով թունավորվելիս՝ ամոնիակի ներշնչում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիանական թթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 155