Ցիսանա Տատիշվիլի
Ցիսանա Տատիշվիլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | վրաց.՝ ცისანა ტატიშვილი |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1937 Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Վրաստան |
Մահացել է | սեպտեմբերի 23, 2017[1] (79 տարեկան) Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Գոգի Թոթիբաձե |
Պարգևներ |
Ցիսանա Բեժանի Տատիշվիլի (վրաց.՝ ცისანა ტატიშვილი, դեկտեմբերի 30, 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 2017[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային օպերային երգչուհի, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիսանա Տատիշվիլին ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում։
1963 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության դասարանը Գ. Կարտվելիշվիլիի ղեկավարությամբ (սովորել է նաև Դ. Մչեդլիձեի մոտ)[3]։
1963-1992 թվականներին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Մեծ թատրոնում (Մոսկվա), Կոմիշե օպերում (Բեռլին)[4]։
Հանդես է եկել որպես երգչուհի, կատարել է այնպիսի մոնումենտալ ստեղծագործություններ, ինչպիսիք են Լյուդվիգ վան Բեթհովենի «Սիմֆոնիա № 9»-ը, Լյուդվիգ Բեթհովենի «Ռեքվիեմը»։ Նրա կամերային երգացանկն ընդգրկում է Պյոտր Չայկովսկու և Սերգեյ Ռախմանինովի ռոմանսների, գերմանացի ու իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների, Օթար Թաքթաքիշվիլու և Ալեքսեյ Մաճավարիանու կամերային ստեղծագործությունների կատարումներ։
Ցիսանա Տատիշվիլին համերգային շրջագայություններ է կատարել արտասահմանում (ԳԴՀ, Լեհաստան, Չեխոսլովակիա, Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ավստրիա, Շվեդիա)[5]։
Դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (պրոֆեսոր)։ Հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս է[6]։
2010 թվականին Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց տեղադրվել է Ցիսանա Տատիշվիլիին նվիրված աստղ։
Ցիսանա Տատիշվիլիի ամուսինը՝ Գեորգի Տոտիբաձեն (1928-2010), եղել է նկարիչ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր։
Ցիսանա Տատիշվիլին մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Թբիլիսիում։ Թաղվել է Դիդուբեի պանթեոնում։
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
- Վրացական ԽՍՀ Զ. Փալիաշվիլու անվան պետական մրցանակ (1979)
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան մրցանակ (1987)
- Պատվո շքանշան (2010)
- Նախագահական շքանշան «Փայլ» (Վրաստան, 2012)
- Շվեյցարական մեդալ
- «Արվեստն ինքն անմահություն է» մրցանակ («Մզեչաբուկի» արվեստների միջազգային ասոցիացիա և Մարիա Կալասի միություն)[7]
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (2012)[8]
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դաիսի», Զաքարիա Փալիաշվիլի – Մարո
- «Աբեսալոմ և Էթերի», Զաքարիա Փալիաշվիլի – Էթերի
- «Մինդիա», Օթար Թաքթաքիշվիլի – Մզիա
- «Լուսնի առևանգումը», Օթար Թաքթաքիշվիլի – Թամար
- «Ասք Տարիելի մասին», Շալվա Մշվելիձե – Դարեջան
- «Պիկովայա դամա», Պյոտր Չայկովսկի – Լիզա
- «Տրուբադուր», Ջուզեպպե Վերդի – Լեոնորա
- «Աիդա», Ջուզեպպե Վերդի – Աիդա, Ամներիս
- «Օթելլո», Ջուզեպպե Վերդի – Դեզդեմոնա
- «Տոսկա», Ջակոմո Պուչչինի – Տոսկա
- «Ջանի Սկիկի», Ջակոմո Պուչչինի – Լաուրետա
- «Լոենգրին», Ռիխարդ Վագներ – Օրտրուդա
- «Թռչող հոլանդացի», Ռիխարդ Վագներ- Սենտա
- «Գյուղական պատիվ», Պիետրո Մասկանի – Սանտուցա
- «Սալոմե», Ռիխարդ Շտրաուս – Սալոմե
- «Իշխան Իգոր», Ալեքսանդր Բորոդին – Պոլովչանկա
- «Տրավիատա», Ջուզեպպե Վերդի – Ֆլորա
- «Պարահանդես-դիմակահանդես», Ջուզեպպե Վերդի – Ամելիա
- «Դոն Կարլոս», Ջուզեպպե Վերդի – Ելիզավետա, Էլոբի
- «Դոն Ժուան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ – Դոննա Աննա
- «Բանկ բան», Ֆերենց Էրկել – Գերտրուդա
- «Էդգար», Ջակոմո Պուչչինի – Ֆիդելիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://sputnik-georgia.ru/culture/20170923/237447237/Ushla-iz-zhizni-gruzinskaja-opernaja-pevica-i-pedagog-Cisana-Tatishvili.html
- ↑ 2,0 2,1 საქართველოს ბიოგრაფიულ ლექსიკონში
- ↑ ТАТИШВИЛИ Цисана Бежановна
- ↑ ТАТИШВИЛИ в энциклопедии музыки
- ↑ http://megabook.ru/article/ТАТИШВИЛИ%20Цисана%20Бежановна
- ↑ «В Тбилиси заложат звезду известной певицы Цисаны Татишвили». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Интервью с Цисаной Татишвили». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Тбилисоба-2012
|
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 23 մահեր
- 2017 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Սոպրանոներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի օպերային երգիչներ
- Վրացի մանկավարժներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ