Փոլ Սթենլի
Փոլ Սթենլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Paul Stanley |
Ի ծնե անուն | անգլ.՝ Stanley Bert Eisen |
Նաև հայտնի է որպես | The Starchild |
Ծնվել է | հունվարի 20, 1952[1][2] (72 տարեկան) Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հարդ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, նկարիչ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, կիթառահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ, բաս կիթառ, հարվածային համակարգ և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Կրթություն | Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց և Herman Ridder Junior High School? |
Անդամակցություն | KISS և Wicked Lester? |
Ամուսին | Pamela Bowen? |
Կայք | paulstanley.com |
Paul Stanley Վիքիպահեստում |
Փոլ Սթենլի (անգլ.՝ Paul Stanley, ի ծնե Սթենլի Բերտ Էյզեն (անգլ.՝ Stanley Bert Eisen), հունվարի 20, 1952[1][2], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի երաժիշտ, ամերիկյան Kiss հարդ ռոք խմբի հիմնադիր անդամ, ֆրոնտմեն, ռիթմ կիթառահար` 1973 թվականին խմբի հիմնադրումից մինչև 2023 թվականին խմբի լուծարումը։ Նա խմբի բազմաթիվ երգերի հեղինակ և համահեղինակ է։ Սթենլին ստեղծել է Սթարչայլդ (հայերեն՝ Աստղային երեխա, անգլ.՝ The Starchild) կերպարը Kiss խմբում իր անհատականության համար։ Որպես խմբի անդամ Սթենլին 2014 թվականին ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում։
2006 թվականին «Hit Parader»-ը նրան ընդգրկել է բոլոր ժամանակների լավագույն 100 մետալ վոկալիստների ցանկի 18-րդ հորիզոնականում[4]։ 2010 թվականին «Gibson.com»-ի ընթերցողների հարցման արդյունքում Սթենլին 25 լավագույն ֆրոնտմենների ցուցակում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը[5]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին Մանհեթենում։ Ծնողները հրեաներ են։ Սթենլին ընտանիքի կրտսեր երեխան է․ իր քույրը՝ Ջուլիան երկու տարի մեծ է Սթենլիից[6]։ Նրանց մայրը սերում է մի ընտանիքից, որը փախել էր Նացիստական Գերմանիայից Ամստերդամ, Նիդեռլանդներ, այնուհետև Նյու Յորք քաղաք։ Հոր ծնողները Լեհաստանից են։ Սթենլիին որպես հրեա են մեծացրել, թեև նա իր ընտանիքին այնքան էլ ուշադիր չէր համարում և չէր նշում իր բար միցվան[7]։ Նրա ծնողները լսում էին դասական երաժշտություն և կոմիկական օպերա․ Սթենլիի վրա մեծապես ազդել է Բեթհովենի ստեղծագործությունները։
Սթենլիի աջ ականջը դեֆորմացվել է միկրօտիա կոչվող բնածին արատի արդյունքում. նա այդ ականջով չէր կարողանում լսել, դժվարանում էր ձայնի ուղղությունը որոշել, ինչպես նաև հասկանալ խոսքը աղմկոտ միջավայրում[8]։ Հերման Ռիդեր կրտսերի ավագ դպրոցը հաճախելու տարիներին նա այլ երեխաների կողմից ծաղրվում էր իր դեֆորմացված ականջի համար[9]։
Չնայած լսողական խնդրին, Սթենլին սիրում էր երաժշտություն լսել և հեռուստացույցով դիտում էր «American Bandstand» երաժշտական շոուն։ Նրա սիրելի երաժշտական արտիստներից էին Էդդի Կոքրանը, Dion and the Belmonts-ը, Ջերի Լի Լյուիսը և Լիթլ Ռիչարդը։ Սթենլին իր ընտանիքի հետ երգել է սովորում, իսկ յոթ տարեկանից սկսում է կիթառի դասերի հաճախել[10][11]։
1960 թվականին Սթենլիի ընտանիքը տեղափոխվում է Քուինսի Քյու Գարդենս թաղամաս[12]:։ Նա հաճախ դու-վոպ երաժշտություն էր լսում, բայց երբ ամերիկյան հեռուստատեսությամբ տեսնում է The Beatles և The Rolling Stones խմբերին, շատ է ոգեշնչվում և կարծում է, որ այդ մակարդակին հասնելն այսքան էլ իր ուժերից վեր չէ։ 13 տարեկան հասակում Սթենլիին նվիրում են իր առաջին՝ ակուստիկ կիթառը, սակայն նա էլեկտրոկիթառ էր նախընտրում։ Նա հաճախ էր նվագում Բոբ Դիլանի, The Byrds-ի և The Lovin' Spoonful-ի երգերը[10]։
Իր մանկության ընթացքում Սթենլին ճանաչվել է գրաֆիկական արվեստում իր տաղանդի համար, ուստի նա հաճախում է Նյու Յորքի Երաժշտության և Արվեստի Բարձրագույն Դպրոցը, որն ավարտել է 1970 թվականին[13]։
Kiss
[խմբագրել | խմբագրել կոդը]Kiss-ից առաջ Սթենլին Rainbow խմբի[14], ինչպես նաև Uncle Joe և Post War Baby Boom խմբերի անդամ էր։ 1970-ականների սկզբին ընդհանուր ընկերոջ՝ Ջին Սիմոնսի միջոցով Սթենլին միանում է Wicked Lester խմբին։ 1972 թվականին խումբը ձայնագրել է ալբոմ, բայց այն երբեք պաշտոնապես չի թողարկվել։ Wicked Lester-ը լուծարվում է, իսկ Սթենլին և Սիմոնսը պատասխանում են «Rolling Stone» ամսագրում հրապարակված Փիթեր Քրիսի գովազդին[15][16][17]։ Կազմավորվելուց անմիջապես հետո նրանք լսումներ են անցկացնում առաջատար կիթառահարի համար և Սթենլին գովազդ է տեղադրում «Village Voice»-ում։ Էյս Ֆրեյլին իր նվագով գրավում է խմբին և գրեթե լիովին համապատասխանում է խմբի հնչողությանը։ Kiss-ը թողարկում է իր նույնանուն դեբյուտային ալբոմը 1974 թվականի փետրվարին։
Սթենլին որոշում է փոխել իր անունը ոչ միայն մարկետինգի համար, այլ նաև այն պատճառով, որ ատում էր իր իրական անունը։ Ոգեշնչվելով Փոլ ՄաքՔարթնիից և Փոլ Ռոջերսից, նա պաշտոնապես փոխում է իր անունը Փոլ Սթենլիի[18][19]։
Kiss-ում Սթենլիի կերպարը «Սթարչայլդն» է, որը պայմանավորված է իր աչքի վրա նկարած աստղով։ Կարճ ժամանակում Սթենլին ստեղծում է այլ՝ «Բանդիտ» (հայերեն՝ Ավազակ) կերպարը։ Այս կերպարի դիմահարդարումն օգտագործվել է 1973-1973 թվականների ցուցադրությունների և ֆոտոսեսիաների ժամանակ, որոնցից մի քանիսում նրան լուսանկարում են երկու դիմահարդարումներով․ «Ես նույնիսկ փորձել եմ դեմքս ամբողջովին կարմիր ներկել»,- խոստովանել է Սթենլին․ «Ես նման էի երկար մազերով լոլիկի։ Մինչ աչքիս աստղ նկարելը, ես ուղղակի սև կլոր էի աչքիս նկարում․․․ Մեզնից յուրաքանչյուրը կրում է մի բան, որն արտացոլում է մեր ով լինելը։ Ես միշտ սիրել եմ աստղերը և միշտ նույնացվել եմ նրանց հետ, և երբ եկավ դեմքիս ինչ-որ բան նկարելու ժամանակը, ես գիտեի, որ դա աստղ է լինելու»[20]։
Իր «Սեքս, Փող, Kiss» գրքում Ջին Սիմոնսը ասում է, որ 1980-ականներին Սթենլին եղել է խմբի շարժիչ ուժը, երբ խումբն առանց դիմահարդարման է ելույթ ունենում։ Այդ տարիները, ըստ Սթենլիի, «ինձ համար հրաշալի էին։ Ես այն ինձ բավարարող էի համարում, քանի որ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ առանց դիմահարդարման, այդ ժամանակ ես դա շատ էի ուզում։ Ես կարծում եմ, որ ինձ համար առավել հեշտ էր (քան Սիմոնսին), քանի որ իմ անհատականությունը դիմահարդարմամբ չի որոշվում․․․ Դիմահարդարումն ուղղակի ընդգծում է այն, ինչ դուք տեսնում եք և որը ես հանդիսանում եմ»[21]։
2007 թվականին Սթենլին հոսպիտալացվել է հաճախասրտությամբ։ Նրա բացակայության ժամանակ Kiss-ը տասնամյակների ընթացքում առաջին անգամ կենդանի ելույթ է ունենում որպես եռյակ։ Համերգը Kiss-ի առաջին կատարումն է, որը Սթենլին բաց է թողել[22]։
Խմբի վերջին շրջագայության առաջին փուլի ժամանակ Սթենլիին երկրպագուները նրան մեղադրում են ֆոնոգրամմայի մեջ[23]։ Ի պատասխան մեղադրանքների՝ Սթենլին չի հաստատում և չի հերքում, որ ինքը բեմում ֆոնոգրամմա է օգտագործում՝ ասելով, որ հոգ է տանում իր ձայնի մասին[24]։ Ավելի ուշ երկրպագուների կողմից վերսկսվել են մեղադրանքները՝ Բելգիայում 2022 թվականի հունիսի 6-ին խմբի համերգի ժամանակ «Detroit Rock City» երգի կատարման վերջում ֆոնոգրամմա նկատելուց հետո[25]։ Խմբի մենեջեր Դոկ Մաքջին, ավելի ուշ հաստատել է, որ Սթենլին իսկապես կենդանի է երգում՝ հերքելով ֆոնոգրամմայի կիրառումը[26]։
Սոլո կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթենլին թողարկել է իր առաջին նույնանուն սոլո ալբոմը, որպես Kiss խմբի միաժամանակ թողարկված չորս սոլո ալբոմների մաս։
1987-1988 թվականներին նա գրել և ձայնագրել է նյութեր մեկ այլ ալբոմի համար, սակայն դադարեցրել է Kiss-ի՝ «Smashes, Thrashes & Hits» հավաքածու ալբոմի թողարկման համար։ «Don't Let Go» և «When Two Hearts Collide» երգերը, թեև երբեք պաշտոնապես չեն թողարկվել, սակայն շրջանառվել են որպես բութլեգ ձայնագրություններ։ Նախագծից մեկ երգ՝ «Time Traveler», թողարկվել է Kiss-ի 2001 թվականի բոքս սեթում[27]։
1989 թվականին Սթենլին կարճատև ակումբային շրջագայություն է սկսել։ Նրա շրջագայող խմբի կազմում էին կիթառահար Բոբ Կուլիկը և Kiss-ի ապագա թմբկահար Էրիկ Սինգերը։ Նույն տարում Սթենլին Դեսմոնդ Չայլդի հետ թողարկել է Ուես Քրեյվենի «Էլեկտրաշոկ» սարսափ ֆիլմի սաունդթրեքը։
Իր առաջին սոլո ալբոմը թողարկելուց քսանութ տարի անց, 2006 թվականի հոկտեմբերի 24-ին, Սթենլին թողարկել է իր երկրորդ՝ «Live to Win» ալբոմը։ 2006 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին Սթենլին սկսել է շրջագայություններ՝ ի աջակցություն «Live to Win» ալբոմին։ Շրջագայության որոշ հատվածներ նկարահանվել են «Փոլ Սթենլի. Ապրիր երազելու համար» վավերագրական ֆիլմի համար՝ «Ֆիլմ Ֆետուս» ընկերության կողմից[28]։
2008 թվականին Սառա Բրայթմանը համագործակցել է Սթենլիի հետ՝ «I Will Be with You», որն ընդգրկվել է Սառայի «Symphony» ալբոմում։ 2016 թվականին նա հյուրընկալել է Էյս Ֆրելիի «Origins, Vol. 1» քավեր ալբոմում՝ կատարելով Free խմբի «Fire and Water»-ը երգը[29]։։
2015 թվականին Սթենլին հիմնել է Paul Stanley's Soul Station խումբը, որը հարգանքի տուրք է մատուցել 1960-ականների և 1970-ականների երգերին։ Փոլ Սթենլիի Soul Station-ը թողարկել իր առաջին ալբոմը 2021 թվականին՝ իր գլխավոր՝ «I, Oh I» սինգլի հետ միասին[30]։
Վոկալ և նվագաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունենալով տենոր վոկալ՝ Սթենլին հակված է երգել բարձր ձայնասահմանով և հայտնի է իր ֆալցետով[31]։ Սթենլին օգտագործում է Ibanez կիթառներ (ներկայումս հասանելի են տարբեր մոդելներ), Seymour Duncan ձայնահաններ, Ernie Ball լարեր և ENGL ուժեղացուցիչներ, ինչպես նաև հատուկ Kiss-ի պատվերով մոդիատորներ։ Տարիների ընթացքում նա օգտագործել է նաև այլ ապրանքանիշերի կիթառներ, այդ թվում՝ Washburn, Gibson, B.C. Rich, Ampeg, Ovation և այլն։ Նա նաև նախկինում օգտագործել է Fender, ապա Randall ուժեղացուցիչներ[32]։
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Սթենլին խաղացել է Տորոնտոյի «Օպերայի ուրվականը» ներկայացման մեջ[33], կատարելով Ֆանտոմի դերը։ Նա խաղացել է մյուզիքլում մայիսի 25-ից օգոստոսի 1-ը, և 1999 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 31-ը՝ փակելով շոուի տասը տարին Տորոնտոյում։ Սթենլին իր դեբյուտը որպես նկարիչ կատարել է 2006 թվականին՝ ցուցադրելով և վաճառելով արվեստի իր բնօրինակ գործերը։ Սթենլին համագործակցել է բոստոնյան Click Five փոփ խմբի հետ՝ թողարկելով «Angel To You (Devil To Me)» հիթ սինգլը։
Սթենլին հանդիսանում է New England խմբի դեբյուտային ալբոմի պրոդյուսերը։ 2012 թվականին Սթենլին համագործակցել է Ջին Սիմոնսի և երեք այլ ներդրողների հետ՝ ստեղծելով «Rock & Brews» ռեստորանային ցանցը[34]։
2013 թվականի օգոստոսի 15-ին Սթենլին, Ջին Սիմոնսը և մենեջեր Դոկ Մաքջին դարձել են L.A. Kiss ֆուտբոլային թիմի սեփականատերերը։ Թիմը համալրվել է 2016 թվականին[35]։
2014 թվականի ապրիլին Սթենլին հրապարակել իր՝ «Առերեսվելով երաժշտության հետ․ Բացահայտված կյանք» հուշագրությունը[6][36][37][38]։ Հուշագրության մեջ Սթենլին, ով հրեա է[39], խմբի նախկին գործընկերներ Էյս Ֆրելիին և Փիթեր Քրիսին մեղադրել է հակասեմականության մեջ[6][40]։
«Like a Bee to the Honey» վերնագրով չթողարկված երգը, որը գրվել է Սթենլիի և Ժան Բովուարի կողմից, ձայնագրվել և թողարկվել է ֆիննական Hardi ռոք խմբի կողմից իրենց «Killection» ալբոմի համար[41]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Սթենլին վերականգնողական վիրահատություն է կատարել իր աջ ականջի միկրօտիայի համար, որն իրականացրել է Ֆրեդերիկ Ռյուկերտը, ով այդ պրոցեդուրան կատարում էր հիմնականում երեխաների համար։ Սթենլին ասել է, որ վիրահատությունն իրեն «նոր կյանք է տվել» և այնքան երախտապարտ է Ռյուկերտին, որ բժշկին Rolex ժամացույց է նվիրում[42]։ Սթենլին հանդիսանում է «AboutFace» բարեգործական կազմակերպության դեսպանը, կազմակերպություն, որն աջակցություն և տեղեկատվություն է տրամադրում դեմքի տարբերություններ ունեցող մարդկանց։ Նա մասնակցել է կազմակերպության դրամահավաքի միջոցառումներին և հայտնվել է տեսահոլովակներում՝ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով[43]։
2001 թվականին Սթենլիի առաջին կինը՝ դերասանուհի Պամելա Բոուենը[44], ամուսնալուծության դիմում է ներկայացրել ինը տարվա ամուսնությունից հետո։ Նրանք ունեն մեկ որդի՝ Էվանը, որը ծնվել է 1994 թվականի հունիսին։ 2005 թվականի նոյեմբերի 19-ին Սթենլին ամուսնացել է իր երկարամյա ընկերուհու՝ Էրին Սաթթոնի հետ։ Զույգի որդին ծնվել է 2006 թվականի սեպտեմբերին, դուստրը՝ 2009 թվականի հունվարին[45], իսկ մյուս դուստրը՝ 2011 թվականի օգոստոսին[46][47]։
Սթենլին ազդրի փոխարինման երկու վիրահատություն է տարել՝ մեկը «Rock the Nation» շրջագայությունից հետո՝ 2004 թվականի հոկտեմբերին, և երկրորդը՝ 2004 թվականի դեկտեմբերին՝ առաջին վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ 2005 թվականին հայտարարել է, որ ապագայում ազդրի երրորդ վիրահատության կարիք կունենա։ Նա իր ձախ ազդրի դեգեներացիան համարում է մասամբ որպես 1970-ականների սկզբից բարձրակրունկ կոշիկներով հազարավոր ելույթների արդյունք։
2011 թվականի հոկտեմբերին Սթենլին վիրահատել է իր ձայնալարերը։ Նա ասել է. «Ես ուզում էի շտկել մի քանի աննշան խնդիրներ, որոնք առաջացել են 40 տարի ռոքնռոլ երգելու արդյունքում»[48]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականին ընդգրկվել է Լոնգ Այլենդի երաժշտության փառքի սրահում[49],
- 2008 թվականի Դասական ռոքի մրցանակաբաշխության տարվա շոումեն,
- 2009 թվականին «Classic Gold Telly» մրցանակ «Մեկ կյանք՝ Kiss» համերգային ֆիլմի համար,
- Հաուս հետազոտական ինստիտուտի կողմից կյանքի նվաճումների «Sound Partners» մրցանակ[50][51],
- «Gibson.com»-ի ընթերցողների հարցման արդյունքում Սթենլին ընդգրկվել է բոլոր ժամանակների 25 լավագույն ֆրոնտմենների ցուցակում[5],
- 2014 թվականին Սթենլին Kiss-ի անդամների՝ Ջին Սիմոնսի, Փիթեր Քրիսի և Էյս Ֆրեյլիի հետ ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում[52]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paul Stanley (1978)
- Live to Win (2006)
Paul Stanley's Soul Station
[խմբագրել | խմբագրել կոդը]- Now and Then (2021)
Kiss-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kiss (1974)
- Hotter than Hell (1974)
- Dressed to Kill (1975)
- Destroyer (1976)
- Rock and Roll Over (1976)
- Love Gun (1977)
- Dynasty (1979)
- Unmasked (1980)
- Music from "The Elder" (1981)
- Creatures of the Night (1982)
- Lick It Up (1983)
- Animalize (1984)
- Asylum (1985)
- Crazy Nights (1987)
- Hot in the Shade (1989)
- Revenge (1992)
- Carnival of Souls: The Final Sessions (1997)
- Psycho Circus (1998)
- Sonic Boom (2009)
- Monster (2012)
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alive! (1975)
- Alive II (1977)
- Alive III (1993)
- MTV Unplugged (1996)
- KISS Symphony: Alive IV (2003)
- One Live Kiss (2008) (DVD և թվային ներբեռնում)
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fire and Water (Էյս Ֆրեյլիի «Origins, Vol. 1» ալբոմից) (2016)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Rose, Mike (2023 թ․ հունվարի 20). «Today's famous birthdays list for January 20, 2023 includes celebrities Questlove, Rainn Wilson». Cleveland.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Top 100 Heavy Metal Vocalists». Sputnikmusic.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 5,0 5,1 «Gibson.com Readers Poll – Top 25 Frontmen (and Frontwomen)». Gibson.com. 2010 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Getlen, Larry (2014 թ․ ապրիլի 6). «Paul Stanley: KISS members were anti-Semites». New York Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Stanley, Paul (2014 թ․ ապրիլի 8). Face the Music: A Life Exposed. HarperOne. ISBN 978-0062114044. «My family lit candles and observed Jewish holidays in some vague ways, but we weren't very observant. I was never bar mitzvahed. . . . sure, I felt Jewish, but I didn't want to subject myself to being around any more people.»
- ↑ Stanley, Paul (2014). Face the Music: A Life Exposed. HarperCollins. էջ 13. ISBN 9780062114068. «I was born with an ear deformity called microtia, in which the outer ear cartilage fails to form properly and, to varying degrees of severity, leaves you with just a crumpled mass of cartilage. . . . That left me unable to tell the direction of sound, and more importantly, made it incredibly difficult for me to understand people when there was any kind of background noise or conversation.»
- ↑ Duca, Lauren (2014 թ․ ապրիլի 15). «Kiss Frontman Paul Stanley Was Born With Only One Ear, Had A Generally Nightmarish Childhood». The Huffington Post. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 10,0 10,1 Leaf, David; Sharp, Ken (2008). KISS: Behind the Mask – Official Authorized Biography. Hachette Digital. էջեր 25–26. ISBN 9780446553506.
- ↑ Stanley 2014, pp. 11–14
- ↑ Leaf/Sharp 2008, p. 24
- ↑ «Notable Alumni». alumniandfriends.org. Fiorello H. LaGuardia High School of Music & Art and Performing Arts. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Kiss Singer Paul Stanley Faces the Music in Candid Autobiography». paulstanley.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Gooch and Suhs, Kiss Alive Forever, pp. 14.
- ↑ Gill, Focus, pp. 68–71.
- ↑ Leaf and Sharp, Behind the Mask, pp. 20–21.
- ↑ Stanley, Paul. «"Face the Music" by Paul Stanley Disc 2». YouTube. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Blum, Jordan. «10 Rockers Who Legally Adopted Their Stage Names». Loudwire. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Kitts, Jeff: 'Kiss 'N' Makeup', Guitar World, September 1996, p73
- ↑ Uhelszki, Jaan (2017 թ․ մայիս). «Who Is The Real Paul Stanley?». Classic Rock. No. 235. էջ 65.
- ↑ «PAUL STANLEY Hospitalized Prior To California Gig; KISS Performs As Three-Piece». Blabbermouth.net. 2007 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Buchanan, Brett (2019 թ․ փետրվարի 8). «KISS Accused of Lip Sync Screw Up in Video: 'That Was Pathetic'». Alternative Nation. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Buchanan, Brett (2019 թ․ փետրվարի 28). «Kiss Reveal the Truth After Lip Syncing Allegations». Alternative Nation. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Kiss 'Backing Tracks' Accusations Revived After Eric Singer's 'Mistake' At Antwerp Concert». Blabbermouth.net (անգլերեն). 2022 թ․ հունիսի 7. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Kiss's Longtime Manager Addresses Paul Stanley 'Lip-Sync' Accusations». Blabbermouth.net (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 5. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «KISS - KISS: The Box Set». Discogs. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Paul Stanley: Live to Dream». FilmFoetus.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Grow, Kory (2016 թ․ ապրիլի 14). «Hear Ace Frehley and Paul Stanley's First Song Together in 18 Years». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Greene, Andy (2021 թ․ մարտի 5). «Paul Stanley's Soul Station Releases First Original Song». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Campion, James (2016 թ․ մարտի 6). «Music From the Elder: Explaining the Kiss Album Everyone Hates». jamescampion.com. Vincary Media. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Paul Stanley». 2021 թ․ մայիսի 8. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ Lalley, Heather (2000 թ․ հուլիսի 21). «Goodbye Kiss?» (անգլերեն). Spokane, Washington: The Spokesman-Review. էջ 4. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին. «Stanley has already starred in "The Phantom of the Opera" in Toronto»
- ↑ Simms, Kelley (2019 թ․ օգոստոսի 27). «A KISS-tied restaurant in Des Moines? It's a possibility, says band member Paul Stanley». Des Moines Register. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Kartje, Ryan (2016 թ․ հոկտեմբերի 18). «Arena Football League's L.A. KISS apparently have folded, leaving players and fans in the dark». OC Register. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Blatt, Ruth (2014 թ․ ապրիլի 8). «KISS's Paul Stanley Overcame Deafness, Deformity And Bullying To Become A Rock Star». Forbes. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Stanley, Paul. «Face The Music». Kirkus Reviews. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Nonfiction Book Review: Face The Music: A Life Exposed by Paul Stanley». Publishers Weekly. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Stanley, Paul (2014 թ․ ապրիլի 8). Face the Music: A Life Exposed. HarperOne. էջ 447. ISBN 978-0062114044. «I'm Jewish and I believe in God, but I don't picture God as an old man with a beard and a robe sitting in heaven judging us.»
- ↑ «Paul Stanley: Former KISS members were anti-Semitic». Fox News Network. 2014 թ․ ապրիլի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Lordi Posts New Lyric Video "Like A Bee To The Honey" Online». Metal Underground. 2020 թ․ հունվարի 19. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Amabile Angermiller, Michele (2017 թ․ մայիսի 5). «The Amazing Story of KISS Guitarist Paul Stanley's Missing Ear, and the Doctor Who Reconstructed It». Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Improv-ing self-esteem– Acting classes help children with facial differences». Makingfaces.ca. 2000 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Pamela Bowen». IMDb.
- ↑ «Kiss Singer Paul Stanley Welcomes a Daughter». People. 2009 թ․ փետրվարի 10 – via People.com.
- ↑ Byrne, Alla (2011 թ․ օգոստոսի 10). «Paul Stanley of KISS Welcomes Fourth Child – Kiss, Babies, Paul Stanley». People. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին – via People.com.
- ↑ Stanley, Paul (2014 թ․ ապրիլի 8). Face the Music: A Life Exposed. HarperOne. էջ 478. ISBN 978-0062114044.
- ↑ Duke, Alan (2011 թ․ հոկտեմբերի 26). «KISS front man Paul Stanley undergoes vocal cord surgery». CNN.
- ↑ «Paul Stanley». Long Island Music Hall of Fame (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «30th Annual Telly Awards 2009: Classic Telly Classic Winners». tellyawards.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «House Research Institute Awards Paul Stanley with Sound Partners Lifetime Achievement Award». Newswise.
- ↑ Reilly, Dan. «Kiss Enters Rock Hall With Little Drama, But Stern Words for Voters». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stanley, Paul (2014). Face the Music: A Life Exposed (անգլերեն). New York City, New York: HarperOne. ISBN 978-0-06-211404-4.
- Stanley, Paul (2019). Backstage Pass (անգլերեն) (First ed.). New York City, New York: HarperOne. ISBN 978-0-06-282028-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոլ Սթենլիի պաշտոնական կայք
- Հարցազրույթ Փոլ Սթենլիի հետ
- Փոլ Սթենլի Internet Movie Database կայքում
- Հարցազրույթ Փոլ Սթենլիի հետ, ClassicRockCentral.com, 1999
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Սթենլի» հոդվածին։ |
|
- Հունվարի 20 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգիչ-երգահաններ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ռոք երաժիշտներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Հրեա երաժիշտներ
- Հրեա երգիչներ
- Տենորներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ