Քիշնև[2] կամ Կիշինաու (ռումիներեն՝ Chişinău), Մոլդովայի մայրաքաղաքն է և ամենախոշոր քաղաքը։
Քաղաքի կարգավիճակ ստացել է 1818 թ. Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելուց հետո։ Հանդիսանում է Մոլդովայի տնտեսական և մշակութային կենտրոնը։ Բացի բուն Քիշնև քաղաքից, համանուն մունիցապալետի կազմի մեջ են մտնում 6 շրջանային քաղաքներ և 25 բնակավայրեր, միավորված 13 կոմունայի մեջ։