Jump to content

Քսիլոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսիլոլ
Քիմիական բանաձևC₈H₁₀
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար1330-20-7
EINECS համար215-535-7
ЕС215-535-7
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Քսիլոլ (դիմեթիլբենզոլ) C6H4(СН3)2՝ դասվում է արոմատիկ ածխաջրածինների շարքին։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսիլոլը անգույն, բնորոշ սուր հոտով հեղուկ է։ Գործնականում չի լուծվում ջրում, լուծվում է օրգանական լուծիչներում։ Ցուցաբերում է արոմատիկ միացությունների հատկություններ, հեշտությամբ քլորացվում է, փոխազդում է ալկալիների, սուլֆիտների, նիտրիտների հետ։

Ունի երեք իզոմերներ․ օրթո-, մետա- և պարա-քսիլոլ

Հալման ջերմաստիճանը Եռման ջերմաստիճանը Խտությունը 20 °C-ում
Օրթօ-քսիլոլ -25,2 °C[1] 144.4 °C[2] 0.8802գ/սմ3
Մետա-քսիլոլ -47,8 °C 139.1 °C 0.8642գ/սմ3
Պարա-քսիլոլ 13,26 °C 138.3 °C 0.8611գ/սմ3
օրթո-,մետա-, պարա- քսիլոլներ։
օրթո-քսիլոլ մետա-քսիլոլ պարա-քսիլոլ

Արդյունաբերության մեջ դիմեթիլբենզոլ ստանում են ածխի կոքսացման կամ բենզինի կատալիտիկ թորուման ճանապարհով։

Քսիլոլն օգտագործվում է որպես ներկերի, լաքերի, մածուկների և այլ նյութերի լուծիչ։ Մեծ կիրառություն ունի նաև ներկանյութերի սինթեզման համար։ Պարա-քսիլոլն օգտագործվում է որպես հումք տերեֆտալիկ թթվի սինթեզի համար, որի արդյունքում չմշակված հումք ստացվում է պոլիէթիլենտերեֆտալատը։ Որպես լուծիչ օգտագործվող քսիլոլների մաքրումը նման է տոլուոլի մաքրմանը այն տարբերությամբ, որ դրանք ջրի հետ ազեոտրոպիկ խառնուրդ չեն առաջացնում և եռում են ավելի բարձր ջերմաստիճանում։ Այսպիսով դրանք կարելի է մաքրել նաև պարզ թորման միջոցով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսիլոլ» հոդվածին։