Քրիստինա Ալի Ֆարահ
Քրիստինա Ալի Ֆարահ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծուհի և վիպասան |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Սոմալի |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
Ժանրեր | պոեզիա և էսսե |
Cristina Ali Farah Վիքիպահեստում |
Քրիստինա Ալի Ֆարահ (իտալ.՝ Cristina Ali Farah, մայիսի 29, 1973, Վերոնա, Վենետո, Իտալիա), սոմալական ծագման իտալիացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը սոմալցի էր, իսկ մայրը` իտալուհի։ Քրիստինան մեծացել է Մոգադիշո քաղաքում, այնտեղ սովորել է իտալական դպրոցում, քանի դեռ չէր սկսվել քաղաքացիական պատերազմը։ Ընտանիքը շտապ տեղափոխվել է Պեչ, որտեղից հասել է Հռոմ։ Քրիստինան ավարտել է Հռոմի Սապիենցա համալսարանը` իտալագիտություն մասնագիտությամբ (2001 թվական)։ Նա ակտիվորեն մասնակցել է կրթական և հետազոտական նախագծերին, որոնք կապված էին ներգաղթյալների ադապտացիայի և հետգաղութային մշակույթի խնդիրների, ներմշակույթների կամ այսպես կոչված երկրորդ սերնդի մշակույթների հետ։ Այս թեմատիկայով զեկուցումներ է ներկայացրել Իտալիայի (Հռոմ, Մանտովա, Միլան) և Ամերիկայի Միացյալ Նահանգների (Բրաունի համալսարան, Կոլումբիայի համալսարան) համալսարաններում։ Օպերատոր է աշխատել մանուկների համար երկու խաղային և կրթական կենտրոններում և դեռահասների համար Սապոպեմբա ֆավելում, Սան Պաուլոյում, Բրազիլիայում։ Աշխատել է որպես լրագրող, տպագրվում է Repubblica, l’Europeo, Carta, Liberazione և այլ ամսագրերում։
Ապրում է Հռոմում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա բանաստեղծությունները և արձակ գործերը տպագրվել են Nuovi Argomenti, Quaderni del 900, Pagine, Caffè ամսագրերում, ներառվել են Իտալիայի ներգաղթյալների պոեզիայի և արձակի Anime in viaggio: la nuova mappa dei popoli (Roma, 2001), Allattati dalla lupa: scritture migranti (Հռոմ, 2005 թվական), Ai confini del verso: Poesia della migrazione in italiano (Ֆլորենցիա, 2006 թվական), A New Map: The poetry of Migrant Writers in Italy (Լոս Անջելես, 2007 թվական), Sogni di sabbia: storie di migranti (Կաստել-Գանդոլֆո, 2009 թվական), Incontrarsi: racconti di donne migranti e native (Հռոմ, 2012 թվական) անթոլոգիաների մեջ։
2006 թվականին Թուրինում գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Քրիստինա Ալի Ֆարահը հայտարարվել է Իտալիայի ազգային գրական «Մայրենի լեզու» («Lingua Madre») մրցույթի հաղթող։ 2007 թվականին նա հրապարակել է իր առաջին վեպը։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքրիկ մայրիկը/ Madre piccola, Frassinelli, 2007 թվական
([1], Էլիո Վիտտորինիի մրցանակ, հոլ., թարգմ.` Ամստերդամ, 2008 թվական, անգլ. թարգմ.` Bloomington, 2011 թվական)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Into and out of Italy: lingua e cultura della migrazione italiana/ Adam Ledgeway, Anna Laura Lepschy, eds. Perugia: Guerra, 2010
- Experiences of freedom in postcolonial literatures and cultures/ Annalisa Oboe & Shaul Bassi, eds. Abingdon; New York: Routledge, 2011
- Schwerpunkt: Italien in Afrika — Afrika in Italien/ Thomas Bremer, Hrsg. Tübingen: Stauffenburg, 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [2](իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ալի Ֆարահ» հոդվածին։ |
|
- Մայիսի 29 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վերոնա քաղաքում ծնվածներ
- Հռոմի Սապիենզա համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Իտալացի կին գրողներ
- Իտալացի բանաստեղծուհիներ
- Իտալացի լրագրողներ
- Իտալացի վիպասաններ
- Աֆրիկացի լրագրողներ
- Սոմալեցի գրողներ