Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը (նկար)
Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1650[2] |
բարձրություն | 158,5 սանտիմետր[3] |
լայնություն | 141,5 սանտիմետր[3] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Շոտլանդիայի ազգային պատկերասրահ[4] |
հավաքածու | Շոտլանդիայի ազգային պատկերասրահ[4] |
սեփականատեր | William Allan Coats? |
հիմնական թեմա | Jesus at the home of Martha and Mary? |
պատկերված են
| |
https://web.archive.org/web/20151226152922/http://www.nationalgalleries.org/whatson/exhibitions/the-young-vermeer/christ-in-the-house-of-martha-and-mary, https://www.nationalgalleries.org/art-and-artists/artists/johannes-vermeer, https://www.nationalgalleries.org/art-and-artists/5539 կայք | |
Ծանոթագրություններ | |
Christ in the House of Martha and Mary attributed to Vermeer Վիքիպահեստում |
«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» (հոլ.՝ Christus in het huis van Martha en Maria), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը[5]։ Հեղինակը կտավը վրձնել է 1654 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 160 × 142 սմ։
Այսօր «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահում (Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն)։
Կտավի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» կտավը հեղինակն ավարտին է հասցրել 1655 թվականին։ Այն համարվում է Յան Վերմեերի ամենավաղ ստեղծագործություններից մեկը։ Նկարիչն իր ստեղծագործական ուղին սկսելիս հաճախակի էր նկարում քրիստոնեական և դիցաբանական սյուժեներով (օրինակ՝ «Դիանան ուղեկցորդուհիների հետ»)։ Վերմեերի ոճին այնքան էլ բնորոշ չէ այս կտավը, այդ պատճառով նրա ստեղծագործությունները հետազոտող մասնագետներն այն կարծիքին էր, որ կտավը ստեղծվել է անհատական պատվերի շնորհիվ[6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» ստեղծագործությունում հոլանդացի նկարիչը պատկերել է Աստվածաշնչի Նոր Կտակարանի այն հատվածը, երբ Հիսուս Քրիստոսը այցելում է Մարթային և Մարիամին։ Այս դեպքը տեղի է ունեցել Բեթանիայում[7][8]։
Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուս մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ։ Եվ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը։ Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկավ կանգնեց նրա մոտ և ասաց. «Տե՛ր, քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ Հիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամը ընտրել է լավ մասը, որ նրանից չպիտի վերցվի» - Ղուկաս 10:38-42
|
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը» ստեղծագործությունն արված է հոլանդական գեղարվեստական դպրոցի ավանդույթներով։ Կտավը ստեղծելու պահին Վերմեերն օգտագործել է մուգ, դեղնակարմիր և տաք ոսկեգույն երանգներ, որոնց պայծառությունն ընդգծում էր ավելի մուգ գույներով։ Հեղինակը կտավի կենտրոնում նկարել է երեք ֆիգուր, ընդ որում, շատ դետալներ է բաց թողել, որպեսզի կոմպոզիցիայի գերհագեցում չլինի։ Հետևի ֆոնն արված է մուգ երանգներով, որպեսզի գլխավոր հերոսներն առավել ընդգծված երևան[9]։ Ֆիգուրների դասավորությունն ու մտացածին ինտերիերը բնորոշ են իտալական վերածննդի ավանդույթներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/242325
- ↑ https://www.nationalgalleries.org/art-and-artists/artists/johannes-vermeer
- ↑ 3,0 3,1 https://art.nationalgalleries.org/art-and-artists/5539/christ-house-martha-and-mary-about-1654-1656
- ↑ 4,0 4,1 https://www.nationalgalleries.org/art-and-artists/5539
- ↑ Ян Вермеер. — Рипол Классик. — 42 с. — ISBN 9785386078270
- ↑ Вермеер Ян. — Directmedia, 2014-07-15. — 49 с. — ISBN 9785747500723
- ↑ Великие мастера европейской живописи. — ОЛМА Медиа Групп, 2006. — 729 с. — ISBN 9785373005517
- ↑ Священное писание Новый Завет Господа Нашего Иисуса Христа. — Slavamax BVBA, 2016-04-23. — 603 с. — ISBN 9781629470498
- ↑ Johannes Vermeer Delphi Complete Works of Johannes Vermeer (Illustrated). — Delphi Classics, 2014-07-09. — 259 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Norbert Schneider: Vermeer sämtliche Gemälde. Taschen, Köln 2004. ISBN 3-8228-6377-7
- DuMont: Vermeer. DuMont Literatur- und Kunstverlag, Köln 2003. ISBN 3-8321-7339-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Картина на сайте Национальной галереи Шотландии
- National Galleries of Scotland web page on the painting Արխիվացված 2016-10-27 Wayback Machine
- Essential Vermeer website pages on the painting
- Vermeercentrum, housed at the site of the former St. Lucas Guild in Delft.
- Vermeer and The Delft School, a full text exhibition catalog from The Metropolitan Museum of Art, which contains material on the painting (see index)
- The Milkmaid by Johannes Vermeer, exhibition catalog fully online as PDF from The Metropolitan Museum of Art, which contains material on the painting
- Johannes Vermeer, Christ in the House of Martha and Mary, Colourlex
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը (նկար)» հոդվածին։ |
|
|