Jump to content

Քրիս Հյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Հյուզ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1983(1983-11-26)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՀիքորի
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնլյութերականություն
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա և Հարվարդի քոլեջ
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և համակարգչային գիտնական
ԱմուսինՇոն Էլդրիջ
Կայքchrishughes.tumblr.com
 Chris Hughes Վիքիպահեստում

Քրիս Հյուզ (անգլ.՝ Chris Hughes, նոյեմբերի 26, 1983(1983-11-26)[1], Հիքորի), ամերիկացի գործարար, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը։

Ավարտել է Ֆիլիպս ակադեմիան (Էնդովեր, Մասաչուսեթս նահանգ)[2]։ Սովորել է Հարվարդում։ 2006 թվականին ստացել է պատմության և գրականության բակալավրի աստիճան[3]։

2004 թվականին, երբ դեռ ուսանող էր, Քրիս Հյուզը Մարկ Ցուկերբերգը, Դասթին Մոսկովիցը և Էդուարդո Սավերինը հիմնադրեցին Ֆեյսբուք սոցիալական ցանցը, որը հետագայում դարձել է խոշորագույնն աշխարհում։ Սակայն 2007 թվականին Հյուզը որոշում է հեռանալ նախագծից Բարաք Օբամայի նախընտրական արշավին մասնակցելու համար։ ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ Քրիս Հյուզը զբաղվում էր Բարաք Օբամայի կայքի մշակմամբ և նրա սոցիալական ու տեղեկատվական քարոզչության իրականացմամբ[4]։

2009 թվականին ընտրությունների ավարտից հետո աշխատել է General Catalyst Partners վենչուրային ներդրումային ընկերությունում[5][6]։

Հիմնադրվել է Jumo ստարտափը, որի նպատակն է սոցիալական ցանցերն օգտագործել աշխարհը փոխելուն ձգտող մարդկանց և կազմակերպությունների միջև գործարար հարաբերություններ հաստատմանը[7][8]։

Քրիս Խյուզը բացահայտ միասեռական է[2][9]։ 2011 թվականի հունվարին Նյու Յորքում անցկացվող ամուսնության հավասարության աջակցության նպատակով կազմակերպած ընդունելության ժամանակ[10] Քրիսը և նրա ընկերը հայտարարել են իրենց նշանադրության մասին[11], իսկ 2012 թվականի հունիսի 30-ին ամուսնացել են[12]։

«Սոցիալական ցանց» ֆիլմում Քրիս Հյուզի դերը կատարում է դերասան Պատրիկ Մեփլը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Chris_Hughes
  2. 2,0 2,1 How Chris Hughes Helped Launch Facebook and the Barack Obama Campaign | Page 2 | Fast Company
  3. «Facebook Founders Bios». Facebook.;
  4. «My Barack Obama». Obama for America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. Schonfeld, Erick (17 марта 2009). «After Facebook And The Obama Campaign, Chris Hughes Takes a Post At General Catalyst». TechCrunch. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «Facebook Co-Founder Joins Venture Capital Firm». Private Equity Hub. 17 марта 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. McGirt, Ellen (18 марта 2010). «Facebook Chris Hughes Jumo.com». Fast Company.
  8. Wortham, Jenna (30 ноября 2010). «A Facebook Founder Begins a Social Network Focused on Charities». The New York Times.
  9. Kim, Ryan James (25 октября 2005). «Out on Facebook». The Advocate. էջ 44.
  10. «A Place at the State Dinner Table». The Advocate. 24 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «Один из основателей сети Facebook помолвлен со своим возлюбленным». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. «Forty Under 40». The Advocate. май 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Հյուզ» հոդվածին։