Օլգա Նեթերսոլ
Օլգա Նեթերսոլ անգլ.՝ Olga Isabella Nethersole | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1867 կամ 1870[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունվարի 9, 1951[2] |
Մահվան վայր | Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և բուժքույր |
Պարգևներ և մրցանակներ | |
Olga Nethersole Վիքիպահեստում |
Օլգա Իզաբելլա Նեթերսոլ (հունվարի 18, 1867 կամ 1870[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 9, 1951[2], Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Բրիտանական Կայսրության շքանշանակիր, Թագավորական Կարմիր խաչի շքանշանակիր, անգլիացի դերասանուհի, թատերական պրոդյուսեր, պատերազմի բուժքույր և առողջության դաստիարակ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Իզաբելլա Նեթերսոլը ծնվել է Լոնդոնում և մայրական կողմից ունեցել իսպանական ծագում։ Նրա հայրը փաստաբան Հենրի Նեթհերսոլն էր։ Բեմական դեբյուտը կատարել է Բրայթոնի Արքայական թատրոնում 1887 թվականին[3]։ 1888 թվականին Նեթհերոլը սկսել է կարևոր դերեր խաղալ Լոնդոնի Գերիք թատրոնում՝ սկզբում Ռութլանդ Բառինգթոնի և Ջոն Հեյրի ղեկավարությամբ։
Նեթերսոլը շրջագայել է Ավստրալիայում և ԱՄՆ-ում`ժամանակակից ներկայացումներով խաղալով առաջատար դերեր, մասնավորապես Քլայդ Ֆիթչի «Սաֆո» պիեսում, որտեղ նա և իր խաղընկեր Հեմիլթոն Ռևելը ձերբակալվել են «հասարակական պարկեշտությունը խախտելու համար», սակայն հետագայում արդարացվել[4][5][6]։ Նրա հզոր հուզական դերակատարումը, սակայն, մեծ ազդեցություն է թողել մի շարք այլ պիեսների մեջ, ինչպիսին էր «Կարմենը», որով նա կրկին հանդես է եկել Ամերիկայում 1906 թվականին[6]։
1904 թվականին Փարիզի Օդեոն թատրոնում Նեթերսոլը «The Second Mrs Tanqueray» պիեսում մարմնավորել է գլխավոր դերակատարուհուն[7]։ Այնուհետև Դե լա Վիլլ թատրոնում խաղացել է Մագդա, Սաֆո, Ադրիեն Լեկուվրու, ինչպես նաև «Կամելիազարդ տիկինը» ֆրանսիական պիեսի՝ Էժեն Սկրիբի ու Էռնեստ Լեգուվեի «Կամիլ» բեմադրության մեջ[8], իսկ 1907 թվականին՝ «Իսպանացի գնչուն» ներկայացման մեջ[9]։ Ամեն ամառ Նեթերսոլը մեկ շաբաթ անց էր կացնում դրամատուրգ Էդմոն Ռոստանի տանը։ 1907 թվականին Լոնդոնում հանդես է եկել Ռոստանի «La Samaritaine» պիեսի անգլերեն տարբերակում[10]։ 1908 թվականի նոյեմբերի 17-ին Théâtre de l'Athénée թատրոնում կայացած համաժողովում Ռոբերտ Էուդեն ասել է, որ Օլգա Նեթերսոլը հորինել է soul kiss համբույրը[11]։
Ռաշել Գաստոն-Շառլի ֆրանսերեն «La Danseuse nue et la Dame a la licorne» վեպի ամերիկացի պարուհու կերպարը հիմնված է Նեթերսոլի անձի վրա[12]։
Առաջին աշխարհամարտ և հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին աշխարհամարտի տարիներին Նեթերսոլը Լոնդոնում աշխատել է որպես բուժքույր, իսկ ավելի ուշ հիմնել է «Մարդկանց առողջության լիգա», որի համար 1920 թվականին պարգևատրվել է Թագավորական Կարմիր խաչով[5]։ Կյանքի մնացած մասում համատեղել է թատերական աշխատանքը առողջապահական աշխատանքի հետ։ 1936 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախճանվել է 1951 թվականի հունվարի 9-ին Անգլիայի Բորնմութ քաղաքում՝ 83 տարեկան հասակում[5][13]։ Եղբայրը՝ Լուի Ֆ. Նեթերսոլը, թատերական մենեջեր էր, պրոդյուսեր և մամուլի գործակալ, ինչպես նաև ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սադի Մարտինոտի ամուսինը[14]։
Բեմական դերերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարիամ Մագթաղենացի», 5 դեկտեմբերի 1910 - 1910 թվականի դեկտեմբեր
- «Գրվածքը պատին», 1909 թվականի ապրիլի 26 - 1909 թվականի մայիս
- «Հանելուկ», 8 փետրվարի 1908 - 1 մարտի 1908
- «Ի Պագլիաչի», 1908 թ. Փետրվարի 8 - 1908 թ. Մարտի 1
- «Սաֆո», 1908
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 - 1890 թվականների ընթացքում Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում նկարիչ Հերբերտ Ա. Քոլինսը պատկերել է Օլգա Նեթերսոլի դիմանկարը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ «NETHERSOLE, Olga». Who's Who. 59: 1293. 1907.
- ↑ «The Sapho Affair». American Experience. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին. «During one performance, Olga Nethersole was placed under arrest for "violating public decency." Her trial transfixed the city for weeks. Instructed by the trial judge that they were "not the guardians of the morals of this community", the jury took only 15 minutes to find her innocent. No sooner had the judge laid down his gavel, than the curtain rose again on Sapho. This time, the crowds were even bigger.»
- ↑ 5,0 5,1 5,2 «OLGA NETHERSOLE DIES AT AGE OF 80 (sic) ...». New York Times. 1951 թ․ հունվարի 11. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին. «Olga Nethersole, one of Britain's most popular actresses of earlier generations, died at Bournemouth yesterday.»
- ↑ 6,0 6,1 «Olga Nethersole». Internet Broadway Database. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
- ↑ Le Ménestrel Review 1904
- ↑ Annales du théatre et de la musique de 1907 (p. 274)
- ↑ L'Aurore du 12 June 1907
- ↑ Newspaper l'Aurore, 12 June 1907
- ↑ Newspaper Comoedia, 18 November 1908 p. 2
- ↑ Review Le Mercure de France, 16 September 1908 p. 306
- ↑ «Olga Nethersole Dies In England». Associated Press. 1951 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին. «Olga Nethersole, English actress whose impassioned performances in long gone years drew international attention...»
- ↑ Sadie Martinot Dies Insane at 61. The New York Times, 8 May 1923, p. 7.
- ↑ Biography of Herbert Alexander Collins, by Alfred W. Collins, February 1975, 4 pages typed, in the possession of Collins' great-great grand-daughter, D. Dahl of Tacoma, Washington
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Article about Olga Nethersole
- Olga Nethersole's photo section at the New York Public Library
- Օլգա Նեթերսոլ at the Internet Broadway Database
- People's League of Health papers at LSE Archives
- Olga Nethersole; PeriodPaper.com c. 1910
- Կաղապար:Find a Grave
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Նեթերսոլ» հոդվածին։ |
|