Jump to content

Ֆիլիպին Լըռուա-Բոլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպին Լըռուա-Բոլյո
Ծնվել էապրիլի 25, 1963(1963-04-25)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Ֆիլիպ Լերուա

Ֆիլիպին Լըռուա-Բոլյո (ֆր.՝ Philippine Leroy-Beaulieu, ապրիլի 25, 1963(1963-04-25)[1][2][3], Բուլոն Բիյանկուր)[4][5], կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպինը կատակերգակ կինոդերասան Ֆիլիպ Լըռուայի դուստրն է։ Ծնվել է 1963 թվականի ապրիլի 25-ին, ֆրանսիական Բուլոն-Բիյանկուր քաղաքում։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Իտալիայում։ 1979 թվականից, երբ ընդամենը տասնվեց տարեկան էր, նպատակադրվել է գնալ հոր ճանապարհով, նրա պես դառնալ կինոյի ու հեռուստատեսության դերասան, և սկսել է դերասանական արվեստ սովորել Փարիզում։ Կինոարվեստում առաջին մեծ հաջողությանը հասել է 1985 թվականին՝ «Երեք տղամարդ և մեկ օրորոց» ֆիլմում տպավորիչ կերպով խաղալով Սիլվիայի դերը, որի շնորհիվ լայն ճանաչման է արժանացել, առաջադրվել Կաննի միջազգային կինոփառատոնի հեղինակավոր «Սեզար» մրցանակի «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում։ Երիտասարդ դերասանուհու լավագույն դերակատարումներից են համարվում նաև Մարիայի և Մաթիլդա Նորմանդացու կերպարների ինքնատիպ ու տպավորիչ մարմնավորումները համապատասխանաբար «Տառապանքի ութ ոտքերը» և «Երկու եղբայր» կինոնկարներում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. Selon Imdb
  5. Selon Allociné

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպին Լըռուա-Բոլյո» հոդվածին։