Ֆրանչեսկո Սալվիատի
Ֆրանչեսկո Սալվիատի իտալ.՝ Francesco Salviati | |
---|---|
Ծնվել է | 1510[1][2] կամ 1509[3] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1563[4][5][6][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[4] |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի դքսություն |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, դիզայներ և վիզուալ արտիստ |
Ոճ | մաներիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Charity? և The Incredulity of Saint Thomas? |
Ուսուցիչ | Dionigi da Diacetto?[7], Ջուլիանո Բուջարդինի, Բանչո Բալդինի, Անդրեա դել Սարտո և Անդրեա դել Բերիշանինո |
Աշակերտներ | Բերնարդո Բուանտալենտի |
Francesco Salviati Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Սալվիատի (իրական անունը՝ Ֆրանչեսկո դե Ռոսսի, իտալ.՝ Francesco Salviati, 1510[1][2] կամ 1509[3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] - նոյեմբերի 11, 1563[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[4]), իտալացի նկարիչ, մաներիզմի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆլորենցիայում, ջուլհակի ընտանիքում։ Սովորել է Անդրեա դել Սարտոյի արվեստանոցում։ Երիտասարդ տարիներին վայելել է կարդինալ Ջովանի Սալվիատիի հովանավորությունը, ում հրավերով 1530 թվականին ժամանել է Հռոմ։ 1538 թվականին ընդունում է իր ղեկավարի պատվերը՝ մասնակցելու Սան Ջովաննի Դեկոլատոյի եկեղեցու որմնանկարի ստեղծմանը։ «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» որմնանկարը, որը կատարվել է նրա կողմից, կրում է Ռաֆայելի վատիկանյան որմնանկարների ազդեցությունը։ Այս առաջին մեծ աշխատանքը արվեստագետին հռչակ է բերել։ Ի նշան երախտագիտության, նա վերցրել է իր հովանավորի ազգանունը։ 1539 թվականին Սալվիատին ձեռնամուխ է եղել Վենետիկ ուղևորությանը, 1540-ականներին ապրել և աշխատել է հիմնականում Ֆլորենցիայում և Հռոմում։ 1556-1557 թվականներին նկարիչն այցելել է Ֆոնտենբլո, որտեղ նրա ոճը ճանաչում է բերել նրան։ Սալվիատին իր ժամանակի ամենահայտնի որմնանկարիչներից էր։ Նրա ոճը նուրբ է, և ստեղծագործությունները, որոնք ներառում են բազմաթիվ ֆիգուրներ, բարդ և խնամքով են կառուցված։ Այս բնագավառում նկարչի լավագույն աշխատանքների թվին կարելի է դասել Ֆլորենցիայում Պալացցո Վեկկիո աուդիենցիաների սրահի (1543-1544) որմնանկարը, որը նվիրված է հռոմեական զորավար և բռնապետ Ֆուրի Կամիլի կյանքի պատմությանը և հանդիսանում է Կոզիմո Մեդիչիի կառավարման այլաբանություն։ Սալվիատին նաև հրաշալի դիմանկարիչ էր։ Այս ժանրում նրա աշխատանքները տարբերվում են մոդելի հոգեբանական բնութագրերի ճշգրտությամբ և գունային ներկապնակի հարստությամբ, որը հիշեցնում է Հյուսիսային Իտալիայի գեղանկարչական ավանդույթի մասին։ Նրա բազմաթիվ դիմանկարները երբեմն սխալմամբ վերագրվում են Անյոլո Բրոնձինոյին[8][9][10]։ Նկարիչը մահացել է Հռոմում 1563 թվականին։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամիլլի հաղթահանդեսը, 1543—1545 թվականներ, Ֆլորենցիա, Պալացցո Վեկկիո,
- Ողորմություն, 1554-1558 թվականներ, Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ,
- Տղամարդու դիմանկար, 1550-1555 թվականներ, Լոս Անջելես, Փոլ Գեթի թանգարանի,
- Երիտասարդ տղամարդու դիմանկար, 1550 թվական, Հոնոլուլուի արվեստի ակադեմիա,
- Երիտասարդ տղամարդու դիմանկար, 1548 թվական, Վիեննա, Լիխտենշտեյնի թանգարան,
- Սուրբ Թովմասի անհավատությունը, 1543-1547 թվականներ, Փարիզ, Լուվր,
- Բրուտուսը, Մյուցիո Սցեվոլան և Կամիլը, Ֆլորենցիա, Պալացցո Վեկկիո,
- Մարիամի և Էլիզաբեթի հանդիպումը, 1538 թվական, Հռոմ, Սան Ջիովանի Դեկոլատո եկեղեցի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ողորմություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Cheney I. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1991. — Vol. 39.
- ↑ 3,0 3,1 https://www.museabrugge.be/collection/work/id/2014_GRO1705_III
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ http://ta.sandrart.net/en/person/view/1974
- ↑ «Salviati». Saint Louis Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Francesco Salviati». The J. Paul Getty Museum. J. Paul Getty Trust. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Krén, Emil; Marx, Daniel. «Portrait of a Gentleman». Web Gallery of Art. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Սալվիատի» հոդվածին։ |
|