Ծնվել ու մեծացել է լեհահայ ազնվականական ընտանիքում։ Սովորել է Ստանիսլավ քաղաքի ճիզվիտական վանքում, այնուհետև փիլիսոփայություն ու աստվածաբանություն է ուսումնասիրել Լվովի համալսարանում*[8], որից հետո Լվովի հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Յակուբ Թումանովիչը նրան քահանա է ձեռնադրել[9]։ Զախարիասևիչը շարունակել է ուսումը Յագելոնյան համալսարանում, 1797 թվականին ստացել աստվածաբանության դոկտորի աստիճան։
1795 թվականից ծառայության է անցել Լվովի հայկական տաճարում։ 1812 թվականին հայկական դավանաբանական ծեսից անցել է լատինականին։ Այդ նույն տարում Ավստրիայի կայսրը նրան ազնվականական տիտղոս է շնորհել։ Կաթոլիկ եկեղեցում իր ծառայությունը կատարելու հետ մեկտեղ եկեղեցու պատմության և իրավունքի թեմաներով դասախոսել է Լվովի համալսարանում, 1800 թվականին ստացել է դոցենտի, 1802 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1826—1827 թվականներին եղել է Լվովի համալսարանի ռեկտորը։