Jump to content

Ֆրասկատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Ֆրասկատի
Frascati
Զինանշան

Սուրբ Պետրոսի տաճարը Ֆրասկատիում
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառՀռոմ
ՀամայնքMetropolitan City of Rome?
Մակերես22 կմ²
ԲԾՄ320 մ
Բնակչություն21 285 մարդ (2010[1])
Խտություն949 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ06
Փոստային դասիչ00044
Ավտոմոբիլային կոդROMA
Պաշտոնական կայքcomune.frascati.rm.it
Ֆրասկատի (Իտալիա)##
Ֆրասկատի (Իտալիա)
Ֆրասկատի (Լացիո)##
Ֆրասկատի (Լացիո)

Ֆրասկատի (իտալ.՝ Frascati)՝ քաղաք է Իտալիայի Լացիո մարզի Հռոմ գավառում[2], Ալբանական լեռների հյուսիսային հատվածում, Հռոմից 21 կմ հեռավարության վրա։ Ֆրասկատին հայտնի է իր սպիտակ գինով և սև (պապական) ազնվականության նստավայրերով։ Քաղաքից 2.5 կմ հյուսիս-արևելք ընկած են հին Տուսկուլումայի ավերակները։

Ֆրասկատիում են գտնվում մի շարք գիտական լաբորատորիաներ։ Այն նաև պատմական ու մշակութային կենտրոն է։

Հնագիտական պեղումների արդյունքում Ֆրասկատիում հայտնաբերվել է Հանրապետական Հռոմի շրջանի շինություն, որը հավանաբար պատկանել է զորավար Լուկուլլոսին։ Մ.թ. 1-ին դարում առանձնատան տերն էր Գայոս Սալուստիուս Կրիսպուս Պասենիուսը, ով ամուսնացել է Ագրիպինա Կրտսերի՝ Ներոն կայսեր մոր հետ։ Նրա սեփականությունը հետագայում խլվել է Ֆլավիանների դինաստիայի կողմից (մ.թ. 69-96

9-րդ դարում Ֆրասկատին փոքր գյուղ էր։ Բնակավայրի անունը գալիս է տեղական ավանդույթներից մեկից՝ փայտ հավաքելուց (իտալերեն՝ frasche)։ Քաղաքի մոտ գտնվող շատ վայրերի անունները կապված են ծառերի կամ էլ փայտի հետ։

1191 թվականին մոտակայքում գտնվող Տուսկուլումն ավերվեց, քաղաքի բնակչությունը նվազեց, թեմը Տուսկուլումից տեղափոխվեց Ֆրասկատի։ Ինոկենտիոս 3-րդ Պապը քաղաքը որպես սեփականություն նվիրել է Լատերանոյում գտնվող Սան Ջովաննիի տաճարին։ Քաղաքը հետագա դարերի ընթացքում պատկանել է մի շարք բարոնների։ 1460 թվականին Պիոս 2-րդ Պապը քաղաքի շուրջ ամրություններ կառուցել տվեց։ 16-րդ դարի սկզբին Յուլիուս 2-րդ Պապը Ֆրասկատին որպես ավատ հանձնեց Մարկանտոնիո 1-ին Կոլոննային, ով իր կնոջ՝ Պապի զարմիկի հետ ապրել է այդտեղ։

1538 թվականին Պողոս 3-րդ Պապը քաղաքին “Civitas” տիտղոս տվեց՝ Tusculum Novum անունով։ 1598 թ. սկսվեց Սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը։

1616 թ. սեպտեմբերի 15-ին Ֆրասկատիում Սուրբ Ջոզեֆ Կալասանզի նախաձեռնությամբ քաղաքում կառուցվեց Եվրոպայի առաջին հանրային ու ազատ դպրոցը։

1809 թվականին Ֆրանսիական կայսրությունը գրավեց Ֆրասկատին՝ այն դարձնելով Հռոմ կանտոնի մայրաքաղաքը։ 1837 թ. աշնանը Հռոմում ժանտախտի համաճարակ բռնկվեց։ Ֆրասկատին միակ քաղաքն էր, որը բացեց դռները Հռոմից հեռացածների համար։ Այդ ժամանակվանից էլ Ֆրասկատիի դրոշը ստացավ նույն գույները, ինչ Հռոմինը՝ դեղին և կարմիր։

1884 թվականին քաղաքում բացվեց Հռոմ-Ֆրասկատի երկաթուղու վերջին հատվածը, իսկ 1901 թ. Ֆրասկատին առաջին անգամ էլեկտրականություն ստացավ Տիվոլիի ՀԷԿ-ից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ մասնավորապես 1943 թվականին, Ֆրասկատին ռմբակոծության է ենթարկվել, քանի որ այնտեղ գերմանական ռազմական շտաբներ են գործել։ Քաղաքը նացիստների տիրապետությունից ազատվել է 1944 թ. հունիսի 4-ին։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլլա Ալդոբրանդինի

Ֆրասկատին հայտնի է իր վիլլաներով, որոնք կառուցվել են 16-րդ դարից սկսած Հռոմի պապերի, կարդինալների և Հռոմի արիստոկրատիայի կողից։ Այս առանձնատները հիմնականում լավ պահպանված են կամ էլ վերականգնվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստացած վնասներից հետո։ Հիմնական 12 վիլլաներն են՝

Կրոնական շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Scuderie Aldobrandini հնագիտական թանգարան՝ ներկայացված են Տուսկուլումից հնագիտական պեղումների ժամանակ գտնված իրերը
  • Կարդինալ Գուլիելմո Մասայայի եթովպական թանգարան՝ Մասայան միսիոներ էր, ում հուղարկավորել են Ֆրասկատիում

Գիտական լաբորատորիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականներին Ֆրասկատիում Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտը (INFN) կառուցեց առաջին իտալական մասնիկների արագացուցիչը։ Ֆրասկատիում են գտնվում նաև հետևյալ լաբորատորիաները՝ Եվրոպական տիեզերական գործակալության Երկրի ուսումնասիրման լաբորատորիան, Իտալիայի Նոր տեխնոլոգիաների ազգային գործակալության (ENEA) հետազոտական կենտրոնը, Երկրին մոտ գտնվող տիեզերական մարմինների ուսումնասիրմամբ զբաղվող Սփեյսգրաունդ հիմնադրամը (Spaceguard Foundation), Frascati Tolamak Upgrade-ը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրասկատիի քույր քաղաքներն են՝

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Dato Istat». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրասկատի» հոդվածին։