(243) Իդա
Իդա Ida | |
---|---|
ՆԱՍԱ-ի Գալիլեո կայանից ստացված (243) Իդայի լուսանկարը։ Աջ կողմի պայծառ կետը աստերոիդի Դակտիլ արբանյակն է։ | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերել է | Յոհան Պալիսա, 29 սեպտեմբեր 1884 թ. |
Ժամանակավոր համար | 1988 DB1[1], A910 CD[1] և A884 SB[1] |
Պատկանում է խմբին | աստերոիդների գոտի[1] |
JPL Small-Body Database | 20000243 |
Բացարձակ մեծություն (H) | 9,94 |
Հեռավորությունը Արեգակից | 2,861603 ա. մ. |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 2,7422 ա. մ. |
Ապոհելին | 2,981 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 2,861603 ա. մ.[2] |
Էքսցենտրիսիտետ | 0,0417317826193148 |
Սիդերիկ պարբերություն | 1768,12 օր (4,84 տարի) |
Միջին շարժում | 0,203606 աստիճան/օր |
Թեքվածություն | 1,13° (Խավարածրի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 324,06° |
Պերիկենտրոնի արգումենտ | 109,7° |
Միջին անոմալիա | 114,97 |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 16 կմ[2] |
Պտույտի պարբերություն | 4,634 ժ |
Սպեկտրալ դաս | Աստերոիդների դաս S[1] |
Ալբեդո | 0,2383 |
243 Ida Վիքիպահեստում |
(243) Իդա (անգլ.՝ Ida), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1884 թվականի սեպտեմբերի 29-ին Յոհան Պալիսայի կողմից Վիեննայում[2]։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,861603 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,7422 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,981 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Իդա աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,7573 ա. մ. հեռավորության վրա[2]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1768,12 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինը 0,203606 աստիճան/օր արագությամբ։
Ուղեծրի հարթությունը խավարածրի հարթության հետ կազմում է 1.13° անկյուն։
Բնութագրական տվյալները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր գոտու մյուս աստերոիդների նման, Իդայի ուղեծիրը նույնպես գտնվում է Մարսի եւ Յուպիտերի արանքում, ուղեծրային պարբերությունը 4.84 տարի է, պտտման պարբերությունը՝ 4.63 ժամ։ Ունի 32 կմ միջին տրամագծով անկանոն ձգված ձեւ։
Դակտիլ արբանյակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Դակտիլի գոյությունը հաստատող լուսանկարներն արվել են «Գալիլեո» տիեզերական սարքի միջոցով 1993 թ. Լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ Դակտիլը գտնվում էր Իդայից 90կմ հեռավորության վրա։ Նկարներից երեւում, որ Դակտիլի մակերեւույթը ուժեղ խառնարանացված է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը](243) Իդա աստերոիդը պատկանում է Կորոնիսի աստերոիդների ընտանիքին, որի մեջ ներառված են ներկա պահին հայտնի ավելի քան 300 անդամ։ Բավականին անսովոր է հանդիսանում այն, որ այս ընտանիքի անդամները շարժվում են գործնականորեն միեւնույն ուղեծրով[4]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունն ստացել հին հունական դիցաբանության նիմփեի պատվին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 JPL Small-Body Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (ՌՇԼ) Փոքր մարմինների տվյալների շտեմարան (243) Իդա». ՌՇԼ. (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Փոքր մոլորակի կենտրոնի տվյալների շտեմարան
- ↑ «Fresh Spin on Solar Powered Asteroids», Space.com, 10 սեպտեմբեր 2003
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շմադել, Լուց (2003). Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.). Գերմանիա: Սփրինգեր. ISBN 978-3-540-00238-3. (անգլ.)
- (243) Իդա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
|