Corona (տիեզերական ծրագիր)
«Corona» պաշտպանական նշանակություն ունեցող ամերիկյան տիեզերական ծրագիր։ Նախագծվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գիտությունների բաժնի կողմից՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի աջակցությամբ։ Նախատեսված էր ԽՍՀՄ-ի և ՉԺՀ-ի և այլ երկրների ոչ ցամաքային մարմինների հետապնդման համար։ Գործել է 1959 թվականի հունիսից մինչև 1972 թվականը։ Ծրագրի անվանումը հապավում չէ[1]։
Ծրագրի շրջանակներում թողարկվել են KH-1, KH-2, KH-3, KH-4, KH-4A և KH-4B Երկիր մոլորակի արհեստական արբանյակները։ Արբանյակները հագեցած են եղել հեռահար կիզակենտրոն և լայնաձևաչափ տեսախցիկներով և հսկողական այլ պարագաներով։ «Corona» ծրագրի շրջանակներում բաց է թողնվել 144 արբանյակ, որոնցից 102-ն արդյունավետ նկարներ են նկարել։
Ներկայումս «Corona» համակարգի նկարները լայնորեն կիրառվում են խաղաղ նպատակներով, մասնավորապես հնէաբանության և երկրաբանության ոլորտում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Corona» ծրագիրը սկսվել է 1956 թվականին՝ «Discoverer» անվանումով («Հայտնագործող»)՝ որպես ԱՄՆ ВВС-ի WS-117L տիեզերական հետախուզական ապարատների ծրագրի մաս։ WS-117L հիմնադրվել է RAND ընկերության խորհրդատվության և նախագծման հիման վրա[3]։ ВВС կայանը հաստատել է, որ «Corona ծրագրի ստեղծման վայրը» հանդիսանում է ԱՄՆ ВВС-ի Օնիդզուկա կայանը[4]։ 1958 թվականի մայիսին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրամայել է WS-117L ծրագիրը փոխանցել ԱՄՆ պաշտպանության առաջադեմ հետազոտական ծրագրերի նախագծի գործակալությանը՝ DARPA-ին։ 1958 թվականին օդուժը 108,2 միլիոն դոլարի չափով ֆինանսավորել է WS-117L ծրագիրը։ 1959 թվականին ВВС-ին և DARPA-ան համատեղ ծախսել են 132,3 միլիոն դոլար Discoverer նախագծի վրա, իսկ 1960 թվականին՝ 101,2 միլիոն դոլար[5]։
«Corona» նախագիծը արագորեն զարգացել է այն բանից հետո, երբ 1960 թվականին ԽՍՀՄ-ին հաջողվեց Սվերդլովսկում ոչնչացնել U-2 լրտես ինքնաթիռը։
Գաղտնազերծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարներն աստիճանաբար են գաղտնազերծվել՝ 1996, 2002 և 2013 թվականներին։ 2010-ական թվականներից դրանք հասանելի են ԱՄՆ երկրաբանական ծառայության սերվերներին [1]։ Առաջին պատվիրատուն, որը որոշակի տեսարան է ներբեռնում, վճարում է պատճենահանման գումարը, դրանից հետո այդ տեսարանը կարող է անվճար ներբեռնել յուրաքանչյուրը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Corona» ծրագրով արբանյակի առաջին հաջող թռիչքն ավելի շատ հետախուզական տվյալներ է բերել, քան U-2-ի մնացած բոլոր հաջորդ թռիչքները միասին վերցրած։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zianet.com: «The Corona Story», National Reconnaissance Office, 1988». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ CORONA satellite photographs — A new (Old) tool for earth scientists(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ Rich, Michael D. «RAND's Role in the CORONA Program». RAND Corporation. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ «'Mission accomplished' for NRO at Onizuka AFS». USAF. 2007 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Chronology of Air Force space activities» (PDF). National Reconnaissance Office. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Corona (տիեզերական ծրագիր)» հոդվածին։ |
|