Halestorm
Հալեսթորմ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Halestorm |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հարդ-ռոք[1][2] Ալտերնատիվ մետալ[1] Հեվի-մետալ[1][3] |
Գործունեություն | 1997 - մեր օրեր |
Լեյբլ | Atlantic |
Պարգևներ | |
Կայք | halestormrocks.com halestormrocks.com |
Անդամներ | |
Էլիզաբեթ Խեյլ Ջո Հոտինգեր Ջոշ Սմիթ Արջես Խեյլ | |
Halestorm Վիքիպահեստում |
Halestorm, ամերիկյան ռոք-խումբ, որը ստեղծվել է Յորք փոքրիկ քաղաքում՝ Փենսիլվանիա նահանգում։ Ներկա պահին խումբը պայամնագիր է ստորագրել «Atlantic Records» ընկերության հետ և ունի երեք թողարկված ալբոմ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի ստեղծման ժամանակ Էլիզաեթը և Արջեյուն (քույր և եղբայր), համապատասխանաբար 13 և 10 տարեկան էին։ Էլիզաբեթը սովորել էր երգել և նվագել ստեղնաշարային գործիքների վրա, Արջեյը՝ հարավածային, իսկ նրանց հայրը՝ Ռոջերը բաս-կիթառ։ Հետո երկու թողարկումներ՝ Holland Sound և Broken Records (1997, 1998) անդրադարձան այն բանին, որ խումբ է ընդունվել նոր կիթառիստ՝ Լեո Նասինջերը, որը իր ոճով ավելի մոտ էր դասական ռոքին։ 2001 թվականին Նասինջերը դուրս է գալիս Mad Revere նախագծից և երրորդ ալբոմի կիթառային մասերը թողարկում է արդեն Ջիմ Շելը (2001)։ Կենդանի ներկայացումների ժամանակ խմբին օգնում էր կիթառիստ և բասիստ Նեյտ Մայոտը։ Խմբի վերջնական ձևավաորման ժամանակ խումբ են մտել կիթառահար Ջո Հոտինջերը (2003) և բասիստ Ջոշ Սմիթը (2004)։
2005 թվականի հունիսին խումբը պայմանագիր է ստորագրում Atlantic Records ընկերության հետ։ Մեկ տարվա ընթացքում թողարկվում է խմբի առաջին աշխատանքը՝ EP-ալբոմ «One and Done»։ 2006 թվականին Halestorm-ը սկսում է իր համրգային գործունեությունը։ 2006 թվականին իրականացնում են «SnoCore Tour» շրջագայությունը՝ Seether, Shinedown և Flyleaf խմբերի հետ միասին։ 2006 թվականի հուլիսին իրականացնում են «Equinox Tour» շրջագայությունը՝ Shinedown, Trapt, Evans Blue և Mercy Fall խմբերի հետ միասին։
Այս ժամանակ Լիզի Խեյլը թողարկում է Shinedown խմբի «Shed Some Light» երգը։
2007 թվականի սեպտեմբերի 5-ին խումբը մասնակցում է ամերիկյան «The Tonight Show with Jay Leno» շոուին։
2009 թվականին Halestorm-ը կատարում է շրջագայություն՝ Chevelle, Adelitas Way և Shinedown խմբերի հետ միասին։
Խմբի առաջին դեբյուտային ալբոմը թողարկվել է 2009 թվականի ապրիլի 28-ին՝ Halestorm անվանումով։ «I Get Off» երգը եղել է ամենագլխավոր երգը և հասնելի է դարձել ռադիոկայանների համար։ Երկրորդ երգը՝ «It’s Not You»-ն, թողարկվել է 2009 թվականին, բայց սրա համար նույնպես տեսահոլովակ նկարահանել չի հաջողվել։ Հաջորդը նկարահանվել է «Love/Hate Heartbreak» երգի տեսահոլովակը, որը հրապարակվել է Youtube-ում։
2013 թվականին խումբը պարգևատրվում է Գրեմմի մրցանակով՝ տարվա լավագույն հարդ-ռոք անվանակարգում։ 2013 թվականի փետրվարի 11-ին Halestorm-ը պարգևատրվել է Գրեմմի մրցանակով «Love Bites (so Do I)» երգի համար՝ լավագույն հարդ-ռոք երգ անվանակարգում (Best Hard Rock/Metal Performance)[5]։ Երգը տեղ է գտել նաև Loudwire ինտերնետային կայքի թոփ-10 երգերի ցանկում[6]։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիզի Խեյլ՝ վոկալ, ռիթմ-կիթառ, հարվածային գործիքներ (1997-ից)
- Ջո Հոտինգեր՝ սոլո-կիթառ, բեք-վոկալ (2003-ից)
- Ջոշ Սմիթ՝ բաս-կիթառ, բեք-վոկա (2005-ից)
- Էրջեյ Խեյլ՝ հարվածային գործիքներ, բեք-վոկալ (1997-ից)
Դիսկագրությւոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դիրք[7] | ||
---|---|---|---|---|
US | US Rock | US Hard Rock | ||
2009 | «Halestorm» | 40 | 17 | 4 |
2012 | «The Strange Case Of...» | 15 | 2 | 1 |
2015 | «Into The Wild Life» | |||
2018 | «Vicious» | |||
2022 | «Back from the Dead» |
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010՝ Live in Philly 2010 2012՝ In the Live Room
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դիրք | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
U.S. Mainstream Rock | U.S. Alt. | U.S. Rock Songs | |||
2009 | «I Get Off» | 7[8] | 28[9] | 17[8] | Halestorm |
«It’s Not You» | 8 | — | 24 | ||
2010 | «Familiar Taste of Poison»[10] | 36 | — | — |
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հոլովակ | Ռեժիսոր |
---|---|---|
2009 | «I Get Off» | Phil Mucci |
«Love/Hate Heartbreak» | ||
«It's Not You» | Phil Botti | |
2010 | «Familiar Taste of Poison» | Jeremy Alter |
2012 | «Love Bites (So Do I)" | |
«I Miss the Misery» | Michael Trelin | |
2013 | «Freak Like Me» | Rob Fenn |
«Here's to Us» | Jeremy Alter | |
2014 | «Mz.Hyde» | Daniel E. Catullo lll |
«Shatter Me (Линдси Стирлинг ft. Lzzy Hale)» | Everdream | |
2015 | «Apocalyptic» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 allmusic (((Halestorm > Overview)))
- ↑ «Halestorm Album Review — Review of Halestorm Rock Band». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Halestorm : 2009 : Review :: New Music Reviews Heavy Metal Hard Rock Progressive Album Review AOR Melodic Rock :: Dangerdog Music Reviews — Craig Hartranft
- ↑ https://www.grammy.com/awards/55th-annual-grammy-awards
- ↑ 55th Annual GRAMMY Awards Nominees | GRAMMY.com
- ↑ «10 Best Rock Songs of 2012». Loudwire.
- ↑ Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
- ↑ 8,0 8,1 Halestorm — Halestorm | AllMusic
- ↑ Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
- ↑ «Nu Rock Traxx volume 135 - ERG Music's DJ CD Compilations». Ergmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2010-02-26 Wayback Machine
- Halestorm на MySpace
- Страница группы на Atlantic Records
- Интервью с Лиззи Хэйл (июнь 2009) англ.
- Группа на Last.fm
- Halestorm ը Ֆեյսբուքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Halestorm» հոդվածին։ |
|