Hewlett-Packard
Hewlett-Packard ([ˈhjuːlɪt ˈpækərd], HP), 1939 թվականին հիմնադրված ընկերություն, որը տրամադրում է սարքավորումներ և ծրագրային ապահովում կազմակերպությունների և անձնական օգտատերերի համար։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Պալո Ալտո քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն ընկերություններից մեկն է։
Արտադրել է չափիչ սարքավորումներ (տատանագրիչներ, տրամաբանական անալիզատորներ, ազդանշանային գեներատորներ, սպեկտրի անալիզատորներ և այլն), էլեկտրոնային բժշկական սարքավորումներ և վերլուծական քիմիայի սարքավորումներ։ 1999 թվականին համակարգիչների, տեղեկատվության պահպանման և պատկերների մշակման հետ անմիջական կապ չունեցող բաժինները առանձնացվել են որպես առանձին «Agilent Technologies» ընկերություն։
Այն արտադրել և մատակարարել է լուծումներ ՏՏ ենթակառուցվածքի, անհատական հաշվողական համակարգերի և մուտքի սարքերի ոլորտում, տրամադրել է համակարգային ինտեգրման ծառայություններ, սպասարկման աջակցություն և աութսորսինգ, արտադրել տպագրական սարքեր և պատկերի ելքային սարքեր։
2015 թվականի նոյեմբերի 1-ին բաժանվել է երկու ընկերությունների՝ «HP Inc.» և «Hewlett Packard Enterprise»:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1939 թվականի հունվարի 1-ին Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ Ուիլյամ Հյուլետի և Դեյվիդ Փաքարդի կողմից՝ որպես էլեկտրական չափիչ սարքավորումներ արտադրող կազմակերպություն։ Ընկերության անվանումը կազմվել է համահիմնադիրների ազգանուններից։ Թե որի ազգանունը կլինի ընկերության անվան առաջին մասը, որոշվել է վիճակահանությամբ։ Փաքարդը պարտվել է և առաջինը դրվել գործընկերոջ ազգանունը[5]։
Սկզբնական կապիտալը կազմել է ընդամենը 538 դոլար, իսկ ընկերության առաջին գրասենյակը Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա) գտնվող սովորական ավտոտնակ է եղել[6]։
Ընկերության առաջին արտադրանքը «Model 200A» ճշգրիտ ցածր հաճախականություն ունեցող գեներատորն է եղել։ Սարքի նորարարությունը փոքր շիկացման լամպի որպես ռեզիստոր օգտագործումն է եղել շղթայի կարևոր հատվածում, որը թույլ է տվել գեներատորը վաճառել $54,40-ով, մինչդեռ մրցակիցներն առաջարկել են պակաս կայուն գեներատորներ ավելի քան երկու հարյուր դոլարով։ Ընկերության առաջին հաճախորդներից մեկը դարձել է Ուոլթ Դիսնեյի ստուդիան, որը ձեռք է բերել «Model 200B» ութ գեներատոր (յուրաքանչյուրը՝ 71,5 դոլար գնով)՝ ստերեոձայնային համակարգը փորձարկելու համար, որն օգտագործվել է «Ֆանտազիա» մուլտֆիլմի վրա աշխատելիս։
1966 թվականին ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին (ըստ «Wired» ամսագրի) մինի համակարգիչը՝ «HP 2116A»-ն։
1968 թվականին ընկերությունը ստեղծել է (աշխարհում առաջինը հանդիասացող) աշխատասեղանի գիտական ծրագրավորվող հաշվիչը՝ HP 9100A[7]: «HP 9100A»-ն ունեցել է 16 թվերի հիշողություն կամ 196 հրաման (հրամաններն ու տվյալները գրվել են նույն հիշողության տարածքում), կաթոդային էկրան, և տպիչի ու մագնիսական քարտի ընթերցողի հետ արժեցել է 4900 դոլար։ Հաշվիչն օգտագործել է տրանզիստորային տրամաբանություն, ցանցից անջատվելիս հիշողությունը չի ջնջվել, ավելին, եթե սարքը հաշվարկի ժամանակ անջատվել է ցանցից, միացման ժամանակ հաշիվը վերսկսվել է այն վայրից, որտեղ ընդհատվել է։
1972 թվականին ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին «HP-35» գրպանի գիտական հաշվիչը, իսկ 1974 թվականին՝ աշխարհում առաջին ծրագրավորվող «HP-65» հաշվիչ-վճռող սարքը, որը մագնիսական հիշողության փոխարեն օգտագործել է 4 Կբայթ դինամիկ օպերատիվ հիշողություն։
1975 թվականին ընկերությունը մշակել է «HP-IB» (interface bus) ինտերֆեյսը, որն ընդունվել է որպես արտաքին սարքերը համակարգչին միացնելու միջազգային ստանդարտ։ 1977 թվականին ընկերությունը ներկայացրել է «HP-01» սարքը, որը եղել է ձեռքի թվային ժամացույցի, հաշվիչի և անձնական օրացույցի համադրություն։ 1984 թվականին թողարկվել են «ThinkJet» մատչելի անհատական թանաքային տպիչը և ամենահաջողված լազերային տպիչը՝ «HP LaserJet»-ը։ 1988 թվականին ստեղծել են «DeskJet»-ի առաջին զանգվածային շիթային տպիչը։
1986 թվականին գրանցվել է hp.com տիրույթը, որը համացանցի առաջին տիրույթի անուններից մեկն է եղել։ 1986 թվականին ընկերությունն առաջարկել է «RISC» պրոցեսորային ճարտարապետության հայեցակարգը։
1993 թվականին թողարկվել է «սուպեր շարժական» անհատական համակարգիչը «HP OmniBook 300» մարտկոցով։ 1994 թվականին ընկերությունում ստեղծվել է աշխարհի ամենապայծառ լուսադիոդը։ 1997 թվականին ընկերությունը արժանացել է «Emmy» մրցանակի՝ «MPEG» վիդեո տվյալների սեղմման տեխնոլոգիայում ունեցած ներդրման համար։
Միաձուլումներ, ձեռքբերումներ և բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին կորպորացիան միավորվել է «Compaq»-ի հետ՝ դառնալով անհատական համակարգիչների վաճառքի առաջատարը[8]։ 2002 թվականին ձեռք է բերել իսրայելական «Ինդիգո» ընկերությունը, որը հայտնի է եղել տպագրական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք նորամուծություններով։ 2009 թվականին HP-ն գնել է «Electronic Data Systems» ընկերությունը՝ այդ գործարքից հետո ծառայությունների միջազգային շուկայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2006 թվականին կորպորացիան կլանել է իսրայելական «Mercury Interactive» ընկերությունը՝ այդպիսով դուրս գալով ծրագրակազմի փորձարկման շուկա։ 2009 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարվել է «3Com» ընկերության գնման մասին, որը HP-ին բերել է ցանցային սարքավորումների շուկա։ 2010 թվականին միացվել է անձնական թվային օգնականներ և սմարթֆոններ արտադրող «Palm» ընկերությունը։
2011 թվականի օգոստոսին ընկերությունը հայտարարել է 10,3 միլիարդ դոլարով «Autonomy» ծրագրային ապահովման արտադրողի ձեռքբերման մասին[9], 2012 թվականի նոյեմբերին կորպորացիան դուրս է գրել ձեռք բերված ընկերության մոտ 8,8 միլիարդ դոլարի ակտիվները՝ «Autonomy»-ի նախկին ղեկավարությանը մեղադրելով ֆինանսական ցուցանիշները միտումնավոր ուռճացնելու մեջ[10]։
2014 թվականի սեպտեմբերին Մարգարեթ Ուիթմենը հայտարարել է մինչև 2015 թվականի վերջը «Hewlett-Packard» ընկերությունը երկու անկախ հանրային ընկերությունների բաժանելու մասին։ Անհատական համակարգիչների և տպիչների արտադրության և վաճառքի ավանդական բիզնեսը հատկացվել է «HP Inc» անունով ընկերությանը, իսկ մնացած բիզնեսը (սերվերներ, ծառայություններ և լուծումներ կորպորատիվ հաճախորդների համար) մնացել է նորացված ընկերությունում, որը վերանվանվել է «Hewlett-Packard Enterprise»[11]: «Hewlett-Packard» ընկերության բաժանման մասին հայտարարությունից հետո ենթադրություն է առաջացել, որ բաժանումը կապված է եղել «Hewlett-Packard Enterprise» ապագա կորպորատիվ ընկերության և տվյալների պահպանման ցանցերի մատակարար «EMC»-ի հնարավոր միաձուլման հետ[12][13]։
Կոռուպցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլին կորպորացիան իրեն մեղավոր է ճանաչել «Արտասահմանում կոռուպցիայի մասին օրենքի» խախտման մեջ՝ հայտնելով Ռուսաստանում (ավելի քան 2 միլիոն դոլար), Մեքսիկայում (1 միլիոն դոլար) և Լեհաստանում (600 հազար դոլար) կաշառք տալու մասին[14][15]։ Արտադատական պայմանավորվածության համաձայն՝ կորպորացիան համաձայնել է վճարել 108 միլիոն դոլար տուգանք։
Ընկերության կոռուպցիոն գործողությունները Ռուսաստանի Դաշնությունում կապված է եղել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության համակարգչային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքների ավտոմատացման ծրագրի հետ. պատվերի ընդհանուր գումարը գերազանցել էր 100 միլիոն դոլարը։ Ավելին, կորպորացիայի ռուսական մասնաճյուղը Ռուսաստանի Գլխավոր դատախազության պատվերը դիտարկել է որպես 100-150 միլիոն դոլարի պետական այլ պատվերների ստացման միջոց։ Ռուսական պաշտոնյաներին կաշառքները վճարվել են գաղտնի հիմնադրամից, որն այդ նպատակով ստեղծվել է բաժանմունքի ղեկավարության կողմից՝ «սև հաշվապահության» մեթոդների կիրառմամբ։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունների բաժանումից հետո Մարգարեթ Ուիթմենը «Hewlett Packard Enterprise»-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն է եղել։ Ավելի վաղ՝ 2011-2015 թվականներին, Մեգը զբաղեցրել է «Hewlett-Packard Company» ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 2011-2015 թվականներին եղել է այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։ Նա նաև գլխավորել է ընկերության դուրս բերումը ճգնաժամից և հետագա բաժանումը երկու ընկերությունների՝ «Hewlett Packard Enterprise»-ի և «HP Inc»-ի։ Մեգը նաև «HP Inc»-ի տնօրենների խորհրդի նախագահն է եղել, իսկ Դիոն Վայսլերը (Dion Weisler)՝ նախագահը։
1998 թվականից 2008 թվականներին Մեգը եղել է «eBay Inc.»-ի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը։ Նրա ղեկավարությամբ էր, որ տարեկան 4 միլիոն դոլար եկամուտ ունեցող ընկերությունը, որն ունեցել է ընդամենը 30 աշխատող, վերածվել է ավելի քան 15,000 մասնագետների անձնակազմ ունեցող կորպորացիայի, որի տարեկան եկամուտն աճել է մինչև 8 միլիարդ ԱՄՆ դոլար։
2011 թվականի մարտից սեպտեմբեր Մեգը աշխատել է որպես անկախ ռազմավարական խորհրդատու «Kleiner», «Perkins» և «Caulfield & Byers» մասնավոր բաժնետիրական ընկերությունում։ Նա նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են «Hasbro Inc.», «FTD Inc.», «The Stride Rite Corporation», «The Walt Disney Company» և «Bain & Company»: 2020-ական թվականներին մեգը եղել է «Procter & Gamble և SurveyMonkey» ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ։
Մեգը բակալավրի կոչում է ստացել Փրինսթոնի համալսարանից և բիզնեսի մագիստրոսի կոչում՝ Հարվարդի համալսարանից։
Տնօրենների խորհուրդ.
- Ռեյ Լեյն (անգլ.՝ Ray Lane), գործադիր գործառույթներով տնօրենների խորհրդի նախագահ,
- Շումիտ Բաներջին, «Booz & Co»-ի գործադիր տնօրեն,
- Գարի Ռայներ (անգլ.՝ Gary Reiner), «General Electric» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար,
- Պատրիսիա Ռուսո (անգլ.՝ Patricia Russo), «Alcatel-Lucent» ընկերության նախկին գլխավոր տնօրեն
- Դոմինիկ Սենեկիե (անգլ.՝ Dominique Senequier), «AXA Private Equity» ընկերության նախկին գլխավոր տնօրեն և նախագահ[16]։
Նախկին գործադիր տնօրեններ.
- Կարլի Ֆիորինա (1999-2005 թվականներ),
- Մարկ Հերդ (2006 թվականից 2010 թվականի օգոստոս անցել է «Oracle»-ի համանախագահի պաշտոնին),
- Լեո Ապոտեկեր (անգլ.՝ Léo Apotheker) (2010 թվականի հոկտեմբեր - 2011 թվականի սեպտեմբեր),
- Մարգարեթ Ուիթմեն (2011-2015 թվականներ)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը արտադրում է տպիչների, տեսածրիչների, պատճենահանման ապարատների, Հաշվիչ-վճռող սարքերի, սմարթֆոնների, սերվերների, գրասենյակային և տնային օգտագործման համակարգիչների, աշխատանքային կայանների, ցանցային սարքավորումների գծեր, ինչպես նաև տրամադրում է ՏՏ ոլորտի բիզնես ծառայություններ։ Այլ ապրանքային գծեր, ինչպիսիք են գործիքավորումը, էլեկտրոնային բժշկական սարքավորումները և քիմիական անալիզի սարքավորումները, 1999 թվականին փոխանցվել են «Agilent Technologies» ընկերության ռազմավարական բաժանման արդյունքում։
Ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Gartner»-ի տվյալներով՝ 2009 թվականի առաջին կիսամյակում EMEA տարածաշրջանում (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա) HP-ին բաժին է ընկնել տպագրական սարքերի շուկայի 40,5%-ը, «Canon»-ին՝ 16,1%, «Epson»-ին՝ 14,4%, «Brother»-ին՝ 7,6%, «Samsung»-ին՝ 7,4%[17]:
2010 թվականի դրությամբ ընկերությունն ունեցել է 304 հազար աշխատակից։
Տարի | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շրջանառություն | 48,87 | 45,23 | 56,59 | 73,06 | 79,91 | 86,70 | 91,66 | 104,3 | 118,4 | 114,6 | 126,0 | 127,2 | 120,4 | 112,3 | 111,5 |
Զուտ շահույթ | 3,561 | 0,680 | -0,903 | 2,539 | 3,497 | 2,398 | 6,198 | 7,264 | 8,329 | 7,660 | 8,761 | 7,074 | -12,65 | 5,113 | 5,013 |
Ակտիվներ | 34,01 | 32,58 | 70,71 | 74,72 | 76,14 | 77,32 | 81,98 | 88,70 | 113,3 | 114,8 | 124,5 | 129,5 | 108,8 | 105,7 | 103,2 |
Սեփական կապիտալ | 37,75 | 37,56 | 37,18 | 38,14 | 38,53 | 38,94 | 40,76 | 40,78 | 39,00 | 22,83 | 27,66 | 27,13 |
2015 թվականի հունիսի տվյալներով ընկերությունը երկրորդ տեղն է զբաղեցրել անհատական համակարգիչներ արտադրողների շարքում՝ համաշխարհային շուկայի մոտ 18,5% մասնաբաժնով[22]։
ԱՊՀ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը գրասենյակներ ունի Ռուսաստանի 11 քաղաքներում, ինչպես նաև Մինսկում (մինչև 2022 թվականը), Կիևում, Բաքվում, Ալմաթիում և Աստանայում[23][24]։
Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «CNews Analytics»-ի՝ 2008 թվականին Ռուսաստանում մատակարարի եկամուտը կազմել է 2,8 միլիարդ դոլար (2007 թվականին՝ 2,2 միլիարդ դոլար, ինչը կազմել է HP-ի համաշխարհային եկամտի ավելի քան 2%-ը), 2008 թվականին բիզնեսի աճը՝ մոտ 30%։ 2008 թվականում աճի հիմնական հատվածներն են տվյալների պահպանման համակարգերը, բլեյդ սերվերները, տեխնոլոգիական ծառայությունները, աշխատասեղանները և նոթբուքերը։ Ռուսաստանի ՏՏ շուկայում իրենց մասնաբաժինը գնահատվել է 10%[25]։
«IDC»-ի տվյալներով՝ 2009 թվականի 1-ին կիսամյակում «Hewlett-Packard»-ը առաջատարն է եղել ռուսական շուկայում տպագրական սարքերի մատակարարման գործում(A2-A4 ձևաչափ) 38% մասնաբաժնով։ Մոտակա մրցակիցներն են «Canon»-ը՝ 23 %, «Samsung»-ը՝ 15 %, «Epson»-ը՝ 13 %, «Xerox»-ը՝ 6 %[26]:
Ընկերությունը նաև առաջատարն է եղել ռուսական գերհամակարգիչների շուկայում՝ զբաղեցնելով 36%-ը[27]։
2008 թվականի հոկտեմբերի 10-ին բացվել է Նովոսիբիրսկի պետական համալսարանին կից «HP տեխնոլոգիաներ ՃՇՀԱՀ-ում» ուսումնագիտական կենտրոնը[28]։ Ընկերությունը համագործակցել է նաև Մոսկվայի պետական համալսարանի հետ[29][30][31]։
2010 թվականի ապրիլի 28-ին «Foxconn» ընկերության հետ Սանկտ Պետերբուրգում սկսվել է «Hewlett-Packard» անհատական համակարգիչների արտադրությունը[32]։
2014 թվականին կորպորացիայի ռուսական մասնաճյուղը, մի շարք այլ տարածաշրջանային մասնաճյուղերի հետ, բռնվել է ռուս պաշտոնյաներին խոշոր կաշառք տալու մեջ։
HP համակարգիչների արտադրությունը Սանկտ Պետերբուրգում դադարեցվել է 2014 թվականի ապրիլին, իսկ 2015 թվականի հուլիսի 8-ին HP-ն փակել է ընկերությունը, որը ղեկավարել է արտադրությունը ընկերության բաժանման պատճառով[33]։
Կորպորացիան երկու անկախ ընկերությունների բաժանելու մարտավարության համաձայն՝ 2016 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում հայտնվել է «Էյչփի Ինկ» ՍՊԸ-ն («HP inc» ՍՊԸ), որը զբաղվում է մանրածախ բիզնեսի ուղղվածությամբ անհատական համակարգերի և տպագրական համակարգերի ոլորտում, ինչպես նաև սպառողների համար առևտրային սարքավորումների ուղղությամբ։ Գլխավոր տնօրեն է դարձել Ալեքսեյ Վորոնկովը, որը նախկինում եղել է անհատական և տպագրական համակարգերի խմբի փոխնախագահ։ Կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված ուղղությունները (սերվերներ, պահպանման համակարգեր, ցանցային սարքավորումներ) և տվյալ ուղղության հետ կապված ծառայությունները գտնվել են «Հյուլետ Փաքարդ Էնթերփրայզ» ՍՊԸ-ի («Hewlett-Packard Enterprise» ՍՊԸ) տնօրինության տակ։ Հետագայում համակարգիչների արտադրությունը վերականգնվել է։
Ապրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության ամենահայտնի ապրանքանիշներից են.
- տպիչներ.
- LaserJet, Color LaserJet՝ մոնոխրոմ և գունավոր լազերային տպիչների և բազմաֆունկցիոնալ սարքերի ընտանիք,
- PSC (Printer — Scanner — Copier) և Photosmart՝ բոլորը մեկում սարքերի ընտանիք,
- OfficeJet՝ բոլորը մեկում տպիչների ընտանիք,
- DeskJet՝ սեղանի շիթային տպիչներ,
- DesignJet՝ լայնաֆորմատ տպիչների ընտանիք,
- «Indigo Press» թվային տպագրական մեքենաներ՝ առևտրային և արդյունաբերական նշանակության մեքենաների ընտանիք, տեխնոլոգիայի հիմքում ընկած է այսպես կոչված թվային օֆսեթ տպագրությունը,
- «Photosmart» թվային տեսախցիկներ,
- «ScanJet» տեսածրիչներ,
- «iPAQ», «Lx», «Jornada», «OmniGo» անձնական թվային օգնական,
- սեղանի և գրպանի հաշվիչներ, ներառյալ «HP 50g»,
- սեղանի անհատական համակարգիչներ «Elite», «Kayak», «Vectra», «HP Brio», ինչպես նաև «TouchSmart» մոնոբլոկների շարք,
- նոթբուքեր «Omnibook», «G62», «Pavilion», «Compaq Evo», «ProBook», «EliteBook», «Envy», «Folio», «Mini», «Omen» նեթբուքերի շարքեր
- «Itanium», «PA-RISC» (մինչև 2008 թվականը), «Alpha» (մինչև 2007 թվականը) պրոցեսորների հիման վրա աշխատող կայաններ և սերվերներ, ինչպես նաև «NonStop» և «x86» սերվերներ՝ «ProLiant» շարքի սերվերներ,
- «ProCurve» և «ComWare» ցանցային սարքավորումներ, ներառյալ միջուկի անջատիչները, մուտքի անջատիչները, մուտքի կետերը, անլար մուտքի կարգավորիչները և ցանցի կառավարման ծրագրային համակարգերը,
- տվյալների պահպանման համակարգեր։
-
Հաշվիչ 9100A
-
Հաշվիչ ժամացույց
-
Սկաներ «Digital Sender 9200c»
-
Տեսախցիկ R707
-
Սմարթֆոն «Pre 3»
-
Mini 1000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Steve Jobs — Simon & Schuster, 2015. — P. 9. — ISBN 978-1-5011-2762-5
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ SIPRI Arms Industry Database — SIPRI.
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ «Билл и Дэйв: как Хьюлетт и Паккард построили величайшую компанию в мире» Արխիվացված 2017-12-01 Wayback Machine (стр. 66)
- ↑ «Компания HP - история, руководители». www.uvaga.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «HP Museum / HP 9100». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Компания Hewlett-Packard. Справка». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Ольга Танас. «HP не бросит планшетники». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Ян Шерр, Бен Уортен (2012 թ․ նոյեմբերի 21). «Hewlett-Packard списала почти $9 млрд из-за ошибки в оценке Autonomy». Ведомости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Удвоение Hewlett-Packard: как компьютерного гиганта поделили пополам». РБК. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Мег Уитман: разделение HP освобождает путь для покупок». CRN/RE. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Слухи о слиянии HP-EMC: быть ли этой сделке?». CRN/RE. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Reuters: «HP pays $108 million to settle DOJ, SEC corruption probes»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Би-би-си: «HP заплатит штраф в США за дачу взяток в России»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Сайт ops.ru: HP объявила о существенных перестановках в составе совета директоров компании Արխիվացված 2012-01-18 Wayback Machine. — 27.01.2011.
- ↑ CNews: Рынок принтеров, копиров и МФУ: минус 24 % год к году Արխիվացված 2015-03-27 Wayback Machine
- ↑ «Annual Report 2004 on SEC Filing Form 10-K» (անգլերեն). Hewlett-Packard Company. 2005 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Annual Report 2009 on SEC Filing Form 10-K» (անգլերեն). Hewlett-Packard Company. 2009 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «2010 Form 10-K, Hewlett-Packard Company». // sec.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Annual Report 2014 on SEC Filing Form 10-K» (անգլերեն). Hewlett-Packard Company. 2014 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Apple продолжила наращивать поставки Mac в минувшем квартале». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «IT внутри HP». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- ↑ HP открывает филиал в Азербайджане
- ↑ CNews: 2008: HP в России заработала $2,8 млрд Արխիվացված 2015-03-27 Wayback Machine
- ↑ Россия: Рынок устройств печати рухнул на 61 % Արխիվացված 2022-11-16 Wayback Machine CNews «Источник». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Россия: Суперкомпьютер как услуга станет массовым Արխիվացված 2022-11-16 Wayback Machine CNews «Источник». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ В НГУ открыли Информационно-вычислительный центр и Учебной-научный центр «Технологий НР в НГУ» Արխիվացված 2011-11-18 Wayback Machine
- ↑ МГУ принимает в дар уникальный прораммно-аппаратный комплекс от Hewlett-Packard и Landmark
- ↑ Lenta.ru: Технологии: HP создала суперкомпьютер «ГрафИТ!» в МГУ имени М. В. Ломоносова Արխիվացված 2012-05-27 Wayback Machine
- ↑ «HP создала суперкомпьютер «ГрафИТ!» в МГУ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «HP и Foxconn запустили совместное производство ПК в России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Из России — с компьютером. HP закрыла производство ПК под Петербургом». Газета "Коммерсантъ" №133. 2015 թ․ հուլիսի 28. էջ 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.