Jump to content

St. Vincent

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
St. Vincent
Բնօրինակ անունանգլ.՝ Annie Clark
Ի ծնե անունանգլ.՝ Anne Erin Clark[1]
Նաև հայտնի է որպեսSt. Vincent[2]
Ծնվել էսեպտեմբերի 28, 1982(1982-09-28)[3] (42 տարեկան)
Թալսա
Երկիր ԱՄՆ
Ժանրերինդի փոփ, բարոկո փոփ, արտ ռոք և ավանգարդ երաժշտություն[4]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, կիթառահար, Բազմագործիքավորող, ստուդիական երաժիշտ և կինոռեժիսոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներկիթառ[4], բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ[4]
ԼեյբլBeggars Banquet Records և 4AD
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ և Lake Highlands High School?
ԱնդամակցությունThe Polyphonic Spree?
Պարգևներ
Կայքilovestvincent.com
Ստորագրություն
Ստորագրություն
 St. Vincent (musician) Վիքիպահեստում

Էննի Քլարկ (անգլ.՝ Anne Erin «Annie» Clark, սեպտեմբերի 28, 1982(1982-09-28)[3], Թալսա)[5][6], ամերիկացի երգչուհի, հեղինակ-կատարող, մուլտիինստրումենտալիստ և երաժիշտ, որը հանդես է գալիս St. Vincent կեղծանվան ներքո։ Բերկլիի երաժշտական քոլեջում սովորելուց հետո նա սկսել է իր կարիերան որպես The Polyphonic Spree խմբի անդամ, ինչպես նաև Սուֆյանա Սթիվենսի համերգային կազմի մասնակից է եղել, նախքան իր սեփական խումբը կազմավորելը 2006 թվականին։

St. Vincent-ի աշխատանքները քննադատների կողմից ճանաչում է ստացել իր երաժշտական ոճի համար, որն իր մեջ ներառում է սոֆթ ռոքի, փորձարարական ռոքի, էլեկտրո-փոփի և ջազի տարրեր։ Նրա դեբյուտային "Marry Me" ալբոմը թողարկվել է 2007 թվականին, որին հաջորդել է կոմերցիոն առումով ավելի հաջող "Actor" (2009) ձայնասկավառակը ։  2012 թվականին նա թողարկել է համատեղ ալբոմ Դեվիդ Բերնոմի հետ, որը կոչվում է "Love This Giant"։  Նրա չորրորդ ալբոմը "St. Vincent"- ը (2014) ճանաչվել է Տարվա ալբոմ մի շարք հրատարակությունների կողմից, ինչպես նաև "Գրեմմի" մրցանակի է արժանացել "Լավագույն այլընտրանքային ալբոմ" անվանակարգում։

Քլարկը բացել է այնպիսի կատարողների շոու, ինչպիսիք են Television-ը, Arcade Fire-ը, Էնդրյու Բերդը, Ջոլի Հոլլանդը, Ջոն Վանդերսլայսը, Xiu Xiu-ն, Death Cab For Cutie-ն, Քրիստինա Դոնան և Grizzly Bear-ը։ Նա աշխատել է Bon Iver-ի հետ "Roslyn" երգի վրա, որը հայտնվել է "Մթնշաղ.Նորալուսին" ֆիլմի սաունդթրեքում, ինչպես նաև ռեփեր Cee-ի հետ մասնակցել է Քիդ Կադիի "Maniac" երգի ձայնագրությանը վերջինիս ալբոմի համար, որը կոչվում է Man on the Moon II: The Legend of Mr։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկը հարաբերություններ է ունեցել մոդել Կարա Դելևինի և դերասանուհի Քրիսթեն Ստյուարտի հետ[7]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Paris Is Burning» (2007) — CD (не выпущен на лейбле)
  • «Jesus Saves, I Spend», b/w «These Days» (2007) — CD, 7"
  • «Now, Now», b/w «All My Stars Aligned» (2007) — CD, 7"
  • «Actor Out of Work», b/w «Bicycle» (2009) — 7"
  • «Cruel» (2011)
  • «Cheerleader» (2012)
  • «Digital Witness» (2014)
  • «Teenage Talk» (2014)
  • «New York» (2017)
  • «Los Ageless» (2017)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.cbc.ca/news/entertainment/q-interview-st-vincent-on-strange-mercy-1.1055173
  2. https://pitchfork.com/artists/5367-st-vincent/
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Montreux Jazz Festival Database
  5. «A Glimpse of St. Vincent - Interview Magazine». Interview Magazine (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Annie Clark's Blogger profile». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 24-ին.
  7. Battan, Carrie (20 сентября 2017). «St. Vincent on Her High-Profile Romances and Her Confessional New Album». Vogue (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «St. Vincent» հոդվածին։