Jump to content

թագավորություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [tʰɑɡɑvɔɾutʰˈjun]

Դասական ուղղագրութեամբ՝ թագաւորութիւն

վանկեր՝ թա•գա•վո•րութ•յուն 

Կազմություն

[խմբագրել]

Արմատ՝ թագավոր, վերջածանց՝ -ություն:

Գոյական

  1. միապետական պետություն, որ կառավարում է թագավորը ◆ Շուտով երկու եղբայրներն էլ վախճանվեցան առանց տեսնելու իրենց թագավորության կործանումը։ (Րաֆֆի) ◆ Նա ոչնչացրեց թագավորությունը, ոչնչացնում է և նախարարությունը։ Դերենիկ Դեմիրճյան
  2. որևը թագավորի իշխելը, թագավորելը, թագավորի գործունեությունը ◆ Դու միայն մի պարտք ունես կատարելու, այն է՝ քո արժանավոր թագավորությամբ մոռացնել տալ հայ ժողովրդին Աշոտ Երկաթի անունը։ (Մուրացան)
  3. թագավորելու ժամանակաշրջանը՝ ժամանակամիջոցը ◆ Նրա թագավորության ժամանակ ուլն ու վագրը միմյանց հետ հաշտ էին ապրում։ (Ղազարոս Աղայան)
  4. թագավորի իշխանության տակ գտնվող երկիրը
  5. թագավորական իշխանություն ◆ Նա այնքան փառամոլ չէր, որ նրան հրապուրեր Շապուհի խոստացած թագավորությունը։ (Րաֆֆի)
  6. (փխբ․) այն երկիրը, ուր իշխում է թագավորը ◆ Թագավորը երևակայում է, որ իր թագավորության մեջ գործերը հիանալի են գնում։ Հովհաննես Թումանյան ◆ Իրանց անպարտելի քաջությամբ… կարող են նվաճել մի մեջ թագավորություն։ (Րաֆֆի)
  7. (փխբ․) իշխանություն, տիրապետություն, գերիշխանություն ◆ Ավագիմովների միահեծան թագավորությունն էր։ (Ակսել Բակունց)
  8. որևէ նյութի դերի՝ նշանակության և գործադրության գերազանցությունը այս կամ այն ժամանակաշրջանում ◆ Ժամանակակից քաղաքակրթությունն է աղաղակում՝ շոգու և երկաթի գոռոզ թագավորությունը։ (Շիրվանզադե)
  9. (փխբ․) իրականության՝ երևույթների որևէ բնագավառ ◆ Բույսերի թագավորություն:
  10. տեղ՝ բնագավառ՝ միջավայր, որում իշխում՝ գերիշխում՝ տիրում է որևէ երևույթ ◆ Խավարի այս սոսկալի թագավորությունը տեսնելով, մի՞թե այլևս հնարավոր պիտի լինի անհատի համար եսական կյանք։ (Նար-Դոս)
  11. (բսբ․) կենսաբանության բնագավառում այդպես են անվանում ամենաբարձր տաքսոնոմիական կատեգորիաները

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կայսրություն, արքայություն, միապետություն, ինքնակալություն, տիրակալություն (հզվդ․)
  2. տե՛ս իշխանություն, պետություն

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։