շղթա
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ʃʁtʰɑ]
Դասական ուղղագրութեամբ՝ շղթայ
վանկեր՝ շ(ը)ղ•թա
Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն՝ արամերեն šīšiltā (ասորերեն šīšaltā):
Գոյական
- իրար հագցրած մետաղե օղակների երկար շարան՝ զանազան բաներ կապելու կամ քաշելու համար
- թանկագին մետաղներից պատրաստված նույնպիսի, բայց նուրբ շարան, որպես զարդ, որ գցում են վզին, բազկին և այլն
- լեռնաշղթա
- միմյանց հաջորդող միատեսակ առարկաների շարք ◆ Էլեկտրալամպերի շարք:
- մարդկանց՝ զինվորների՝ մարզիկների և այլն խիտ ու երկարորեն ձգվող շարք
- (փխբ․) իրար հաջորդող երևույթների՝ դեպքերի՝ մտածությունների և այլն շարք։ ◆ Իր գորշ, իր միապաղաղ կյանքում… որ ամբողջովին մի շղթա էր գորշ, փոքրիկ հոգսերի։ Եղիշե Չարենց
- (փխբ․) կապանք, ոտքերը՝ ձեռքերը կապելու մետաղյա գոտի կամ օղերի շարան
- (փխբ․) ստրկություն, լուծ
- (փխբ․) կաշկանդիչ՝ արգելակիչ՝ ազատությունը, խափանող հանգամանք, կապանք ◆ Սիրո անհաղթահարելի շղթաներ:
- (մսնգ․) իրար հետ միացած և մեկ անընդհատ գիծ՝ հոսանք ևն կազմող տարրերի՝ մասերի՝ միավորների ամբողջություն։ ◆ Կառավարման շղթա: Էլեկտրական շղթա, կոնվեյերային շղթա:
- (ռազմ․) հարձակման ժամանակ զինվորների դասավորությունը մարտակարգում ճակատով մեկ գծի վրա իրարից 6-8 մետր (8-12 քայլ) հեռավորության վրա
Հոմանիշներ
[խմբագրել]- շարան
- տե՛ս շղթայաշար
- շարք, շարվածք, շարան, շար, ջերկ (մարդկանց, կենդանիների, առարկաների և այլնի իրար կողք-կողքի կամ իրար ետևից մի գծով դասավորված խումբ) (գվռ.)
- տեղան, շարան, տող, շար (մարդկանց, զինվորականների ամեն մի շարը)
- շարան, շարոց, շարոցք (միատեսակ առարկաների շարան)
- կարգ (մեկ գծի վրա դասավորված նստատեղեր` թատրոնում, կինոյում, մարզադաշտում և այլն)
- հաջորդություն (իրար հաջորդող երևույթների ամբողջություն)
- քանակություն (որևէ բանի)
- կազմ (որոշ հարաբերություններով իրար հետ կապված մարդկանց ամբողջություն)
- թիվ, քանակ, չափ (որոշ բանի)
- տե´ս հաջորդականություն
- տե´ս մատենաշար
- տե´ս կրպակաշար
- տե´ս հերթ, հերթականություն
- տե´ս լեռնաշար
- տե՛ս շղթայակապանք
- տե՛ս լուծ
- տե՛ս լեռնաշղթա
Արտահայտություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։
- Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Հայերեն մասնագիտական բառեր
- Հայերեն բառեր ռազմական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան» գրքից