Jump to content

ու

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Ու» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ու 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. փոխարինում է Մեսրոպյան այբուբենի ւ՝ 34-րդ տառին՝ վյունին
  2. (լեզվբ․) վերին բարձրացման շրթնային պարզ ձայնավոր հնչյուն
  3. այբուբենի շարքում նոր մտած լինելու պատճառով՝ ու-ն չունի թվային արժեք (նրա բաղադրիչ ւ-ն գրաբառում =7000)

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ու 

Գոյական

  1. հայկական այբուբենի 34-րդ տառը, որ բռնում է մեսրոպյան այբուբենի ու տառի տեղը, հետին շարքի վերին բարձրացման շրթնայնացած ձայնավոր հնչյունի և համապատասխան հնչույթի գրային նշանը (թվային արժեքից զուրկ է)

Շաղկապ

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *opi- (*epi > եւ-ի ձայնադարձային ձևը) արմատից։

Բացատրություն

[խմբագրել]
  1. կապում է իրար հետ նախադասության համազոր անդամները և համադաս նախադասությունները՝ և նշանակությամբ ◆ Ամեն մի գավառ իր օրենքներն ու ավանդությունները ուներ։ (Րաֆֆի) ◆ Մարդիկ, այդ զարմանալի մարդիկ, իրենք են օրենքները հնարել, փաթաթել իրենց վզին ու հաճախ տաոապում են հենց դրանց ձեռքին։ (Է. Ավագյան)
  2. կապում է իրար հետ միմյանց հաջորդող գործողությունները՝ ապա, որից հետո նշանակությամբ ◆ Համբուրում եմ իմ նախահոր շիրիմը սուրբ ու ծառազարդ ճանապարհով իջնում Ոստան։ Սիամանթո
  3. գործածվում է նախադասության սկզբում՝ ցույց տալով հետևանքային հարաբերություն՝ և, ուստի նշանակությամբ ◆ -Գնանք որդի, -ասաց նա, -նավ մտնենք։ Ու մտանք։ (Վահրամ Փափազյան)
  4. գործածվում է բանաստեղծական խոսքում կրկնություններով՝ իմաստի սաստկացման համար ◆ Դու արյան պես խլրտացիր մայր հողի տակ ու խայտացին ծաղիկ ու ծիլ, ու հող, ու քար։ Վահագն Դավթյան
  5. կրկնությամբ գործածվում է թե՛… թե՛, և՛…և՛ նշանակությամբ ◆ Շատ անգամ դու ինձ անխնդում ու լացացրիր, ու վշտացրիր ԻԳ
  6. կապում է հակադրական նախադասությունները՝ ժխտելով սպասվող հետևանքը՝ և սակայն, բայց և այնպես նշանակությամբ ◆ Արդեն երեսուն տարեկան ես, հինգ տարի կռիվների մեջ ես ու դեռ չես կարողանում մտածել, թե թշնամու առաջ չպիտի բանալ մեր ներքին գործերը։ (Վահրամ Փափազյան)
  7. կապում է հակադրական նախադասությունները՝ իսկ նշանակությամբ ◆ Մեկն այստեղ Է մնացել ու մյուսը գնացել Է ցախ բերելու։
  8. (բնձ.) քամու ոռնոցի՝ սավառնակի հռնդյունի և նման միալար ու տևական սուր ձայների նմանաձայնությունը

Ձայնարկություն

  1. սաստիկ ցրտից՝ մրսելուց և այլն արձակվող բացականչություն

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. և
  2. ապա
  3. և, ուստի
  4. բայց, և այնպես և սակայն
  5. իսկ

Արտահայտություններ

[խմբագրել]

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ու 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. սովորաբար երկար է հնչվում, գործածվում է իբրև բնաձայնություն քամու սուլոցի համար ◆ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… Քամին է, քամին, Տես ազգամին։ Հովհաննես Թումանյան
  2. բնաձայնական բառ՝ գայլի ոռնոցը արտահայտելու համար ◆ Տեսնեմ գիլի ոռնոց է. ո՜ւ-ո՜ւ… էս ոռնոցին միացավ ամբողջ խումբը ու սարսափով լցվեց դաշտ։ Հովհաննես Թումանյան
  3. գործածվում է որոշ մեքենաների ձայնը արտահայտելու համար ◆ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… Ձորերում սուլում էր երկաթուղին։ Հովհաննես Թումանյան ◆ Գիշերը լի էր օդանավերի հռնդյունով, տևական ու չընդմիջվող ձայնով՝ ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ: (Հրաչյա Քոչար)

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]