Արեւելեան Ռենել
Եունեսքոյի Համաշխարհային ժառանգութեան Յուշարձան | |
---|---|
Արեւելեան Ռենել | |
East Rennell | |
Արեւելեան Ռենել | |
Երկիր | Ռենել կղզի, Սոլոմոն կղզեխումբ |
Շրջան | [[Խաղաղական Ովկիանոս]] |
Տարածութիւն | 37 000 հեկտար |
Բնակչութիւն | 800 մարդ |
Կը գտնուի ափին | Խաղաղական Ովկիանոս |
Արեւելեան Ռենել (անգլ․՝ East Rennell)․ կը գտնուի Սոլոմոն կղզիներուն մաս կազմող Ռենել կղզիին արեւելեան մասը, Խաղաղական Ովկիանոս։ 1998-ին յայտարարուած է Եունեսքոյի Համաշխարհային ժառանգութեան Յուշարձան։ 2013-ին ներառնուած է Եունեսքոյի Համաշխարհային ժառանգութեան Վտանգուած Յուշարձաններուն Ցանկին մէջ։
Դիրքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռենել կղզին կը գտնուի Խաղաղական Ովկիանոսին արեւմտեան մասին եւ Սոլոմոն կղզեխումբին հարաւային ծայրամասին։ Մենեկաձեւ (atoll)[1] կղզի է եւ աշխարհի ամենաընդարձակ բարձրացած խթոյ բուստն է (coral reef) գրաւելով 0,37քլ² տարածութիւն մը։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզին ծածկուած է խիտ անտառով եւ անոր հարաւի կեդրոնը կը գտնուի Թեկանօ լիճը (ծանօթ նաեւ իբրեւ Թէ Ընկանօ Te Nggano), որ ժամանակին բստային կղզիին ծովալիճը եղած է։
Բնակիչները 800 հոգի կը հաշուեն եւ անոնք կ՛ապրին Թեկանօ լիճին շուրջը տարածուող 4 գիւղերուն մէջ։ Անոնց գլխաւոր զբաղումն է ագարակապանութիւնն եւ ձկնորսութիւնը։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արեւելեան Ռենելը անեղծ մնացած է եւ կը նկատուի գիտական ուսումնասիրութիւններու համար բնական տարրալուծարան մը։ Վայրը ապաստանն է տեղայատուկ տեսակներու, մանաւանդ թռչուններու։ 2013-ին ներառնուած է Եունեսքոյի Համաշխարհային ժառանգութեան Վտանգուած Յուշարձաններուն Ցանկին մէջ։ Արձանագրուած են թռչունի 50 տեսակներ, որոնցմէ քսանըմէկը տեղայատուկ են։
Վայրին ինքնութիւնը հաստատուած է «BirdLife International» կազմակերպութենէն իբրեւ «Թռչունի Կարեւոր Վայր» (Important Bird Area (IBA)), որովհետեւ կը պատսպարէ թռչուններու բաւական տարբեր տեսակներ, ինչպէս օրինակ՝ արծաթակեպի պտղատատրակ (Silver-capped fruit dove կամ՝ Ptilinopus richardsii), դեղնադահուճ լորի (Lorius chlorocercus), Ռենելի թութակ, կանանչ գաճաճ թութակ (green pygmy parrot), ծիրանաւոր «միզոմելա» (Myzomela cardinalis), Մելանէզեան ճանճորս (Myiagra caledonica), Ռենել սպիտակաչք, եւայլն։
Վայրին մէջ արձանագրուած է սողունի տեսակ մը՝ Քրոքըրս ծովու օձ (Crocker's sea snake)։ Յայտնաբերուած է Թեկանօ լիճը եւ աշխարհի որեւէ ուրիշ տեղ չէ յայտնուած։
Կան նաեւ ջղջիկի 11 տեսակներ (մէկը՝ տեղայատուկ), ցամաքի խղունջի 27 տեսակ (եօթն տեղայատուկ) եւ մօտաւորապէս 730 տարբեր տեսակի միջատներ, որոնցմէ շատեր տեղայատուկ են։
Արձանագրուած են նաեւ տրամահատի եւ ջրային մամուռի 300-է աւելի տեսակներ (որոնցմէ քանի մը հատ տեղայատուկ են)։ Անոնք կը կազմեն շրջանին հարուստ բուսականութիւնը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Արեւելեան Ռենել
-
Արեւելեան Ռենել
-
Արեւելեան Ռենել, գիւղ մը
-
Արեւելեան Ռենել
-
Արեւելեան Ռենել
-
Արեւելեան Ռենել
-
Արեւելեան Ռենել, բնակարաններ
-
Արեւելեան Ռենել, բնակարան մը
-
Արծաթակեպի պտղատատրակ
-
Դեղնադահուճ լորի
-
Մելանէզեան ճանճորս
-
Ծիրանաւոր «միզոմելա»
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://www.nayiri.com/search?dt=FR_HY&r=0&l=hy_LB&query=atoll
- ↑ 2013-ին Ռենել ներառնուած է Եունեսքոյի Համաշխարհային ժառանգութեան Վտանգուած Յուշարձաններու Ցանկին մէջ(անգլերէն)
- ↑ Եունեսքօ․ արեւելեան Ռենել(անգլերէն)
- ↑ Հարաւային Խաղաղական, ձեռքի գիրք․ Տէյվիթ Սթանլէյ, 1979(անգլերէն)
- ↑ datazone - birdlife․ Արեւելեան Ռենել, թռչուններ
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Եունեսքոյի Համաշխարհային ժառանգութեան Վտանգուած Յուշարձաններու Ցանկ(անգլերէն)
- BirdLife International(անգլերէն)
- Թռչուններու կարեւոր վայր(անգլերէն)
- Քրոքըրս ծովու օձ(անգլերէն)