Սալոմէ Զուրապիշվիլի
Սալոմէ Զուրապիշվիլի ֆրանսերէն՝ Salomé Zourabichvili | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Salomé Nino Zourabichvili[1] |
Ծնած է | Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil). |
Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա |
Քաղաքացիութիւն |
Ֆրանսա[2] Վրաստան |
Կրօնք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ուսումնավայր |
Փարիզի քաղաքական հետազօտութիւններու հիմնարկ Քոլումպիա Համալսարան Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց? |
Մասնագիտութիւն | դիւանագէտ, պետական գործիչ, քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Փարիզի քաղաքական հետազօտութիւններու հիմնարկ[3] |
Վարած պաշտօններ | ambassador of France to Georgia?, Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր, Minister of Foreign Affairs of Georgia?, Վրաստանի նախագահ? եւ Նախագահ |
Կուսակցութիւն | Վրաստանի ճանապարհ? |
Ամուսին | Նիկոլոզ Գորջեստանի? |
Ծնողներ | հայր՝ Լևան Զուրաբիշվիլի?, մայր՝ Զեյնաբ Կեդիա? |
Երեխաներ | Թեյմուրազ Գորջեստանի? եւ Քեթևան Գորջեստանի? |
Կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-ka" does not exist։ |
Ստորագրութիւն |
Սալոմէ Զուրապիշվիլի[4] (վրաց.՝ სალომე ზურაბიშვილი ֆրանսերէն՝ Salomé Zourabichvili, Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա), վրացի պետական եւ քաղաքական գործիչ, Վրաստանի նախագահ, «Վրաստանի ճամբայ» կուսակցութեան առաջնորդ: Նախկինին Վրաստանի արտաքին գործերու նախարարը եղած է, ինչպես նաեւ Վրաստանին մէջ Ֆրանսայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Ներկայիս երկքաղաքացի է եւ ունի միաժամանակ Վրաստանի եւ Ֆրանսայի Հանրապետութեան անձնագիր:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սալոմէ Զուրապիշվիլին Վրաստանէն 1921 թուականին արտագաղթեալներու ընտանիքին մէջ 1952 թուականի Մարտ 18-ին Փարիզ ծնած է: Անոր հօրական կողմի պապը՝ Իւանէ Զուրապիշվիլին 1918-1921 թուականներուն անկախ Վրաստանի մենշեւիքեան կառավարութեան անդամ եղած է: Մօրական պապը՝ Նիքո Նիքոլաձէն Փոթի նաւահանգիստի հիմնադիրներէն մեկը եւ վրացական երկաթուղիի շինարարութեան գլխաւոր նախաձեռնողը եղած է:
Նախնական կրթութիւնը տեղի ֆրանսական դպրոցէն ներս ստացած է: 1972 թուականին Սալոմէն Փարիզի քաղաքագիտութեան հաստատութիւնն աւարտած է: 1973 թուականին ուսումը Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քոլումպիայի համալսարանը շարունակած է: Փարիզ վերադառնալով՝ 1974 թուականին Սալոմէն Ֆրանսայի արտաքին գործերու նախարարութիւնն աշխատած է: 1974-1977 թուականներուն ան Իտալիոյ մէջ Ֆրանսայի դեսպանութեան չորրորդ քարտուղարը եղած է: 1977-1980 թուականներուն ՄԱԿ-էն ներս Ֆրանսայի մշտական առաքելութեան քարտուղարը եղած է: 1984 թուականէն մինչեւ 1988-ը Սալոմէն Միացեալ նահանգներուն Ֆրանսայի առաջին քարտուղարի պաշտօնն զբաղեցուցած է: 1989-1992 թուականներուն որպէս Շատի ֆրանսական դեսպանատան երկրորդ քարտուղար ծառայած է:
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000419116
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://www.sciences-po.asso.fr/profil/salomenino.zourabichvili72_1
- ↑ Yerakouyn daily Վրաստանի Նոր Նախագահը Սալոմէ Զուրապիշվիլին է