Հայ գրականության ոսկեդար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայ գրականության ոսկեդար, 405 թվականի հայ գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջան է, որ ընդգրկել է գրեթե ողջ V դարը, այդ դարում ստեղծվեցին ժողովրդի կողմից կարևոր գրական հուշարձաններ։ Քրիստոնեության մուտք (301 թվական), քրիստոնեությունը տարածվեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով։ Մինչ այս հայ հեղինակների գրած աշխատությունները կամ հունարեն կամ ասորերեն էին։ Ոսկեդարը կայացավ Սահակ-Մեսրոպյան առաջին աշակերտներից, ովքեր բացի թարգմանություններից գրեցին նաև իրենց սեփական աշխատությունները։ Քրիստոնեության լուսաբանը Գրիգոր Լուսավորիչն էր, իսկ սուրբ գիրքը Աստվածաշունչը, որը հնգամատյան էր՝
Հայ առաջին պատմիչներն էին Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն. Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին։
Հայ առաջին թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը. Սահակ Պարթևը, Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Վանանդեցին։
Հայ առաջին փիլիսոփաներն էին Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթ(Դավիթ Արմենիոս)։