Jump to content

Մաքս Շելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Մաքս Շելեր
Max Scheler
Ծնվել էօգոստոսի 22, 1874(1874-08-22)[1][2][3][…] Մյունխեն, Գերմանական ռայխ[4]
Մահացել էմայիսի 19, 1928(1928-05-19)[4][1][2][…] (53 տարեկան) Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն[4]
ԳերեզմանCologne Southern Cemetery
Քաղաքացիություն Գերմանիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, մարդաբան, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և արժեքաբանություն
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Ենայի համալսարան և Կյոլնի համալսարան
Գործունեության ոլորտֆենոմենոլոգիա
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ենայի համալսարան և HU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5][6]
Եղել է գիտական ղեկավարHermann Rudolf Bäcker?
Ազդվել էԷդմունդ Հուսերլ
Ամուսին(ներ)Märit Scheler?
Երեխա(ներ)Max Scheler?
ԱշակերտներԿառլոս Աստրադա
 Max Scheler Վիքիպահեստում

Մաքս Շելեր (գերմաներեն՝ Max Scheler, օգոստոսի 22, 1874(1874-08-22)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4] - մայիսի 19, 1928(1928-05-19)[4][1][2][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն[4]), գերմանացի իդեալիստ փիլիսոփա, ֆենոմենոլոգիայի ներկայացուցիչ, փիլիսոփայական մարդաբանության, արժեքաբանության հիմնադիրներից։ Քյոլնի համալսարանի պրոֆեսոր (1919-1928

Շելերի հայացքները ձևավորվել են Է․Հուսեռլի ուսմունքի և կյանքի փիլիսոփայության ազդեցությամբ։ Իր ֆենոմենոլոգիական մեթոդը հակադրել է ինչպես ռացիոնալիզմին՝ նրա վերացական նախադրյալներով հանդերձ, այնպես էլ փորձը զգայություններին հանգեցնող նեղ էմպիրիզմին։ Ըստ Շելերի, եվրոպական ոգու ճգնաժամի հիմքը սկզբնական անխառն աշխարհընկալումը մտածողության ստերեոտիպերով փոխարինվելու և մարդու կողմից արժեքի զգացողության կորստի մեջ է։ Շելերը փորձել է ստեղծել ամբողջական ուսմունք իրերի հետ անմիջական կապ հաստատող և արժեքների ինտուիցիային համահնչուն աշխարհ արարող մարդու մասին («Տիեզերքում մարդու տեղի մասին», 1928)։ Նրա փիլյան կենտրոնական խնդիրը գիտելիքի և գործունեության բոլոր բնագավառներում ձևապաշտության հաղթահարումն է։ Այսպես, կանտական ձևական ապրիորիին Շելերը հակադրել է նյութական ապրիորին, որը իմացաբանական առումով իրերի էության ըմբռնման հնարավորություն է ընձեռում, իսկ բարոյագիտական աոումով դրա շնորհիվ վերացական պարտքը Փոխարինվում է մարդուն իսկական հաղորդակցում ապահովող համակրանքի զգացմունքով («Համակրանքի էությունը և ձևերը», 1923)։ Նա «սրտի կարգը» վեր է դասել բանականության տրամաբանությունից և եզակի փորձ ձեռնարկել այդ «կարգին» մաթ. խստությանը մոտեցող ճշգրտություն տալ։ Շելերի երկերն աչքի են ընկնում սուր ճգնաժամային զգացողությամբ և մտածողության ոչ ավանդական ոճով։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Frings M. S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Шелер Макс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Շելեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 476