The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ 1976 թվականից։ 1978 թվականից Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով «Սոյուզ» տիեզերանավով և «Մալյուտ» ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980 թվականի մայիսի 26-ին, Հունգարիայում առաջինը, Վ․ Ն․ Կուբասովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ-36» տիեզերանավով։ Մայիսի 27-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ-35» ուղեծրային համալիրին (տիեզերագնացներ՝ Լ․ Ի․ Պուզով, Վ․ Վ․ Ռյումին)։ Բերտալան Ֆարկաշը (Վ․ Ն․ Կուբասովի հետ) վայրէջք է կատարել հունիսի 3-ին «Սոյուզ-35» տիեզերանավով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 620)։