Եվգենի Օնեգին
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվգենի Օնեգին (այլ կիրառումներ)
Եվգենի Օնեգին ռուս.՝ Евгений Онегин | |
---|---|
Ենթավերնագիր | Роман в стихах |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | չափածո վեպ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Տատյանա Լարինա, Eugene Onegin?, Q105194669?, Vladimir Lensky? և Olga? |
Ստեղծման տարեթիվ | 1823 |
Երկիր | Ռուսաստան |
Հրատարակման տարեթիվ | 1825 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/alexander-pushkin/eugene-onegin/henry-spalding |
Eugene Onegin Վիքիպահեստում |
«Եվգենի Օնեգին» (ռուս.՝ «Евгеній Онѣгинъ»), Ալեքսանդր Պուշկինի չափածո վեպը, որը գրվել է 1823-1831 թվականներին, ռուս գրականության ամենանշանավոր գործերից մեկը[1]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուշկինն այս վեպի վրա աշխատել է շուրջ 7 տարի՝ 1823-1831 թվականներին։ Վեպը, գրողի խոսքերով, «սառը դիտողությունների և սրտի ցավալի նկատառումների» «պտուղ» է։ Պուշկինն իր աշխատանքը քաջագործություն էր համարում. իր բոլոր գրվածքներից մեկ էլ Բորիս Գոդունովին է այդպիսին համարել։ Ստեղծագործության մեջ ցույց է տրված ռուսական մտավորականության ամենալավ մարդկանց դրամատիկ կյանքը։
Պուշկինը սկսել է աշխատանքը 1823 թվականի մայիսին Կիշինյովում, աքսորի ժամանակ։ Հեղինակը հրաժարվեց ռոմանտիզմից՝ որպես առաջատար մեթոդ և սկսեց գրել իր ռեալիստական չափածո վեպը, չնայած առաջին գլուխներում դեռ կան ռոմանտիզմի մնացորդները։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ վեպը պետք է բաղկացած լինի 9 գլուխներից, բայց հետագայում Պուշկինը ձևափոխեց իր ստեղծագործությունը՝ թողնելով միայն 8 գլուխ։ Նա հանեց «Օնեգինի ճանապարհորդություն» գլուխը՝ որոշ մասեր ավելացնելով մյուս գլուխներին։ Գոյություն ուներ գլխի մի մաս, որտեղ նկարագրվում էին Օդեսայի մոտ գտնվող ռազմական ճամբարները, որին հաջորդում էին սուր դիտողություններ և մտքեր։ Վախենալով կառավարության հնարավոր հետապնդումներից, Պուշկինը ոչնչացրեց այդ մասը «Եվգենի Օնեգինից»։
Վեպում նկարագրվում են 1819-1825 թվականների իրադարձությունները. ռուսական զորքերի արշավանքներից մինչև դեկաբրիստների ապստամբություն։ Դրանք ռուսական միջավայրի զարգացման տարիներն էին՝ Ալեքսանդր I-ի կառավարման տարիները։ Վեպի սյուժեն պարզ է և հայտնի բոլորին, նրա կենտրոնում՝ սիրային պատմություն։ Ընդհանուր առմամբ, վեպում նկարագրված են 19-րդ դարի առաջին քառորդի իրադարձությունները, այսինքն վեպի գրման ժամանակն ու իրադարձութոյւնները հիմնականում համընկնում են։ Ալեքսանդր Պուշկինը գրել է իր վեպը լորդ Բայրոնի «Դոն Ժուանի» պոեմի նման։ Համարելով վեպը «գունեղ գլուխների հավաքածու», Պուշկինն առանձնացնում է իր վեպի հատկանիշներից մեկը. վեպի գլուխները այնպես են գրված, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է լինել վերջինը, կարող է ունենալ նաև շարունակություն, այսպիսով ուշադրություն դարձնելով գլուխների ինքնուրույնության և ամբողջականության վրա։ Վեպն իրոք դարձավ 1820-ական թվականների ռուսական կյանքի հանրագիտարան, քանի որ նկարագրում էր այդ ժամանակում ապրող մարդկանց կյանքը։
Հենց այս փաստը թույլ տվեց Բելինսկուն անել այսպիսի հետևություն իր հոդվածում.
- «Օնեգինին կարելի է անվանել ռուսական կյանքի հանրագիտարան, բարձրագույն կարգի ժողովրդական ստեղծագործություն»
|
Վեպից, հանրագիտարանի նման կարելի է իմանալ գրեթե ամեն ինչ այդ դարաշրջանի մասին. ինչպես էին հագնվում, ինչն էր մոդայի մեջ, ինչն էին ամենից շատ գնահատում, ինչպես էին խոսում, ինչպիսի նախասիրություններ ունեին։ Եվգենի Օնեգինում արտացոլված է ամբողջ ռուսական կյանքը։ Կարճ, բայց բավականին պարզ ձևով հեղինակը ցույց է տվել գյուղական կյանքը, ազնվական Մոսկվան, աշխարհիկ Սանկտ Պետերբուրգը։ Պուշկինը ճշտորեն ցույց է տվել այն միջավայրը, որտեղ ապրում էին վեպի գլխավոր հերոսները՝ Տատյանա Լարինան և Եվգենի Օնեգինը։
Վեպի տպագրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եվգենի Օնեգինը» լույս է տեսել առանձին հրատարակություններով, որոնք պարունակում էին առանձին գլուխները, վեպի առանձին մասեր տպագրվել են նաև ամսագրերում և ալմանախներում։ Ամեն գլխի տպագրությունը մեծ իրադարձություն էր այդ ժամանակաշրջանի ռուս գրականության համար։ Ստեղծագործության առաջին գլուխը տպագրվել է 1825 թվականին։ 1833 թվականին դուրս է եկել վեպի առաջին ամբողջական հրատարակությունը։
1837 թվականի հունվարին՝ գրողի մահից առաջ, Գլազունովի տպարանը տպագրել է «Եվգենի Օնեգին» վեպը փոքր ձևաչափով, որը եղել է վեպի վերջին հրատարակությունը Պուշկինի կենդանության օրոք։ Այս հրատարակությունը ստուգվել է Պուշկինի կողմից, բայց և մյուսների նման, այնտեղ կան տպագրական սխալներ։
Տպարաններն ունեին հետեևյալ նպատակները՝ վաճառել գրքի 5000 օրինակները 5 ռուբլիով մեկ տարվա ընթացքում։ Պուշկինի մահից հետո ամբողջ տպաքանակը վաճառվել է մեկ շաբաթվա ընթացքում։ 1988 թվականին «Կնիգա» հրատարակությունը տպեց գրքի 15000 օրինակ։
Պուշկինի մահից հետո «Եվգենի Օնեգինի» մեջ ձևափոխվել են որոշ բառեր՝ կրճատ բառերը վերականգնելու, ուղղագրական սխալներն ուղղելու նպատալով։ Հետևյալ փոփոխությունները ենթարկվեցին սուր քննադատության։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը սկսվում է Եսենինի խոսքերով, ով պատմում է իր քեռու հիվանդության մասին, որը ստիպել է Օնեգինին գալ իր մոտ՝ նրան հրաժեշտ տալու համար։ Այսպես սկսելով գործողությունների նկարագրությունը, հեղինակը առաջին գլխում նկարագրում է իր հերոսին, պատմում, թե ինչպես էր Եվգենին ապրում մինչև քեռու մահվան լուրը իմանալը։ Նկարագրությունը արվում է անանուն հեղինակի կողմից, ով ներկայանում է որպես Օնեգինի բարի ընկեր։ Օնեգինը ծնվել է «Նևայի ափերին», այսինքն Պետերբուրգում, ազնվականների ընտանիքում։
|
Օնեգինը ստացել էր լավ կրթություն՝ սկզբից տնային դաստիարակչուհու Madame-ի (չխառնել դայակի հետ) մոտ, հետո ֆրանսիացի դաստիարակի մոտ, ով չէր ծանրաբեռնում նրան դասերով։ Պուշկինը նշում է, որ նրա ստացած կրթությունը տիպիկ էր Օնեգինի նման մարդկանց համար։
Օնեգինի կյանքը Պատարբուրգում լի էր սիրավեպերով, աշխարհիկ զվարճություններով, որոնք սակայն հասցրին նրան զզվանքի։ Եվգենին գնում է քեռու մոտ գյուղ։ Ժամանելիս իմանում է, որ քեռին արդեն մահացել է, Եվգենին էլ նրա ժառանգորդն է։ Օնեգինը բնակություն է հաստատում գյուղում, բայց և այստեղ որոշ ժամանակ մնալուց հետո հոգնում է։
Օնեգինի հարևանը Գերմանիայից ժամանած 18-ամյա Վլադիմիր Լենսկին է, ռոմանտիկ գրող։ Լենսկին ու Օնեգինը ընկերանում են։ Լենսկին սիրահարված է Օլգա Լարինային, տեղի կալվածատիրոջ դստերը։ Միշտ ժպտերես Օլգային նման չէր նրա քույր Տատյանան։ Օլգան գեղեցիկ էր, բայց չէր հետաքրքրում Օնեգինին.
|
Հանդիպելով Օնեգինին Տատյանան սիրահարվում է նրան և գրում նամակ։ Բայց Օնեգինը մերժում է նրան. նա չի ուզում ապրել ընտանեկան հանգիստ կյանքով։ Լենսկին ու Օնեգինը հրավիրված են Տատյանայի ծննդին։ Օնեգինը ուրախ չէր հրավերի համար, բայց Լենսկին համոզում է նրան գնալ՝ ասելով, որ հարևաններից հրավիրվածներ չկան։ Գնալով խնջույքին, Օնեգինը տեսնում է, որ բոլոր հարևանները ներկա են, ինչը իրեն շատ է բարկացնում։
|
Լարինների տանը Օնեգինն սկսում է սիրահետել Տատյանային, որպեսզի Լենսկուն ստիպի խանդել։ Լենսկին կանչում է Օնեգինին մենամարտի։ Լենսկին մահանում է, Օնեգինը լքում է գյուղը։ Երեք տարի հետո նա հայտնվում է Պետերբուրգում և հանդիպում Տատյանային։ Հիմա նա աշխարհիկ օրիորդ է, գեներալի կին։ Օնեգինը սիրահարվում է նրան և փորձում հասնել նրան, բայց այս անգամ Տատյանան է մերժում նրան։ Տատյանան ասում է, որ մինչև հիմա սիրում է Օնեգինին, բայց պետք է հավատարիմ մնա իր ամուսնուն։
|
Սրանով պատմողական մասը ավարտվում է։ Հեղինակը թողնում է Եվգենիին, հրաժեշտ տալիս իր ընթերցողին և մի քանի տարիների աշխատանքին։
Սյուժետային գծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օնեգին ու Տատյանա։ Էպիզոդներ
- Ծանոթություն Տատյանայի հետ
- Տատյանայի և դայակի խոսակցությունը
- Տատյանայի նամակը Օնեգինին
- Խոսակցություն այգում
- Տատյանայի երազն ու ծնունդը
- Այցելությունն Օնեգինին
- Մեկնում Մոսկվա
- Հանդիպումը Պետերբուրգում 3 տարի հետո
- Օնեգինի նամակը Տատյանային
- Երեկո Տատյանայի մոտ
- Օնեգին ու Լենսկի։ Էպիզոդներ
- Ծանոթությունը գյուղում
- Խոսակցություն
- Լենսկու այցը Օնեգինին
- Տատյանայի ծնունդը
- Մենամարտ ու Լենսկու մահը
Գործող անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Օնեգին։ Հնարավոր նախատիպերից մեկը Չաադաևն է, որին հենց Պուշկինն է նշել առաջին գլխում։ Օնեգինի պատմությունը նման է Չաադաևի կյանքին։ Կարևոր ազդեցություն է թողել Օնեգինի կերպարի վրա լորդ Բայրոնը ու իր «Բայրոնի Հերոսներ»-ը, Դոն Ժուանը և Չայլդ Հարոլդը, որոնց նույնպես նշում է Պուշկինը։ «Պուշկինի կերպարում կարելի է գտնել բազմաթիվ նմանություններ գրողի ժամանակակիցների հետ՝ սկսած ծանոթներից մինչև այնպիսի կարևոր մարդիկ, որոնցից են Չաադաևն ու Ալեքսանդր Ռաևսկին։ Նույնը կարելի է ասել Տատյանայի մասին։» (Լոտման, մեկնաբանություն)։ Վեպի սկզբում (1819 թվականի ձմեռ - 1820 թվականի գարուն) նա 24 տարեկան է[5]։
- Տատյանա Լարինա։ Վեպի գլխավոր հերոսուհին։ Համարվում է էտալոն կանանց կերպարների համար ռուս գրականության մեջ, ռուս կնոջ «ազգային օրինակ»՝ մաքուր, երազկոտ, հավատարիմ ընկեր ու հերոսական կին։
- Օլգա Լարինա, Տատյանայի քույրը՝ հայտնի վեպերի տիպիկ կանանց ընդհանրացված կերպար, արտաքինից գեղեցիկ, բայց զերծ խորը բովանադակությունից։
- Վլադիմիր Լենսկի, Եվգենիի հարևանը, ընկերը։ Սիրահարված էր Օլգա Լարիանյաին։ Մահացել է Օնեգինի հետ մենամարտի ժամանակ։
- Տայանայի դայակը, հնարավոր նախատիպը Արինա Ռոդիոնովնան է, Պուշինի դայակը
- Զարեցկի, մարտավկա, որի նախատիպը համարվում է Ֆյոդոր Տոլստոյը։
- Անանուն գեներալ, Տատյանայի ամուսինը։
- Ստեղծագործության հեղինակը հենց Պուշկինն է։ Նա անընդհատ խառնվում է վեպի պատմողական մասին, հիշեցնում իր մասին, ընկերություն անում Եվգենիի հետ, կիսվում է իր մտածմունքներով ընթերցողի հետ, արտահայտում իր աշխարհընկալման դիրքը։
- Հեղինակի մուսա, Տատյանա Լրինայի քույրը։
Վեպում նշվում է նաև Տատյանայի հայր՝ Դմիտրի Լարինն ու մայրը՝ Պրասկովյան, Օնեգինի քեռին, Պետերբուրգի ու Մոսկվայի աշխարհիկ կյանքը։
Տնատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը գրված է հատուկ «Օնեգինի տնով»։ Ամեն տունը բաղկացած է 14 չորսոտնյա յամբերով տողերից։ Առաջին չորս տողերում հանգավորումը խաչաձև է, 5-րդ տողից մինչև 8-րդ տողերը զույգերով, 9-րդից մինչև 12-րդ տողը հանգերը կապված են օղակաձև։ Մյուս երկուսի հանգերը կապված են իրար հետ։
Վեպի ուսումնասիրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից քննադատները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելինսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օնեգինին կարելի է անվանել ռուսական կյանքի հանրագիտարան, բարձրագույն կարգի ժողովրդական ստեղծագործություն։
|
19-րդ դարի երկրորդ կես
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Չերնիշևսկի
- Նիկոլայ Դոբրոլյուբով
- Դմիտրի Պիսարև
- Ֆյոդոր Դոստոևսկի
- Ապոլլոն Գրիգորյև
- Ալեքսանդր Դրուժինին
Վեպի մեկնաբանությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի առաջին մեկնաբանություններից է Վոլսկու փոքրիկ գրքույկը, որը դուրս է եկել 1877 թվականին։ Դասական են դարձել Վլադիմիր Նաբոկովի, Նիկոլայ Բրոդսկու, Յուրի Լոտմանի մեկնաբանությունները։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Օնեգինը թարգմանվել է շատ լեզուներով։
- անգլերեն, Ուոլտեր Արնդտը, Վլադիմիր Նաբոկովը (չաձածո), Չարլզ Հոպբերն-Դժոնստոնը (օնոգինյան տողը պահպանելով) և ուրիշներ[6][7]
- ֆրանսերեն, Տուրգենևն ու Վիարդոն, Ժան-Լուի Բակեսն ու Ռոժե Լենգրան[8] և ուրիշներ
- չինարեն, Սու Ֆուն (1942), Լյույ Ինը (1944), Մու Դան (Դժա Լյանդժեն) (1954, 1983), Վան Շիսիեն (1985, 2004), Ֆեն Չուն (1982, 1991), Դյին Լու (1996), Լյու Ցզունցի (2002), Գու Յունպու (2003), Տյան Գուոբին (2003)
- գերմաներեն, Ռոլֆ-Դիտրիխ Կայլը և ուրիշներ[9]
- հայերեն, Գուրգեն Սևակը (1904-1981)[9], Պարույր Միքայելյան։
- բուլղարերեն, Սալիխ Գուրտուևը, (1938)
- բելառուսերեն, Արկադի Կուլեշովը
- ուկրաիներեն, Ռիլսկին[10]
- իվրիտերեն, Ավրաամ Շլոնսկին
- թուրքերեն, Կանշաուբի Միզիևն ու Ահմեդ Նեդժետը՝ առաջին թուրքերեն թարգմանություն
- օսեթերեն, Նաֆի Դժուսոյտին[11]
- չեխերեն, Միլան Դվորժակը
- լեհերեն, Ադամ Վիժակը, Յակուբ Յուրկևիչը, Լեո Բելմոնտը
- ադերբեջաներեն, Սամեդ Վուրգունը (1936)
- էստոներեն, Բետտի Ալվերը (1964)
- էսպերանտո, առաջին անգամ Նիկոլայ Նեկրասովը (1931)
Կրթության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Բելառուսի դպրոցներում «Եվգենի Օնեգինը» մտնում է հիմնական ուսումնական ծրագրի մեջ։ Բացի այդ վեպի որոշ հատվածներ օգտագործվում են որպես ուսումնական նյութ տարրական դասարաններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Евгений Онегин». // ЭНИ «Пушкин». ФЭБ.
- ↑ «Книга рекордов России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Евгений Онегин» — теперь и в QR-коде(չաշխատող հղում)
- ↑ Изд. Ришар (№ 680). СПб., между 1900 и 1904.
- ↑ Ю. М. Лотман Внутренняя хронология "Евгения Онегина".
- ↑ «Перевод В. Набокова на английский язык А. С. Пушкина «Евгений Онегин»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ К. И. Чуковский. Онегин на чужбине
- ↑ Биография Ж. Ширака на сайте peoples.ru
- ↑ 9,0 9,1 Г. А. Тиме, Р. Ю. Данилевский. Новый перевод «Евгения Онегина» на немецкий язык
- ↑ Максим Фаддеевич Рыльский / Maksim Rylskiy
- ↑ Роман «Евгений Онегин» в осетинском переводе на сайте allingvo.ru
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեջբերումներ Եվգենի Օնեգինից
- Եվգենի Օնեգինի համառոտ բովանդակությունը
- Ալեքսանդր Պուշկին, Եվգենի Օնեգին. Չափածո վեպ
- Լոտման, չափածո վեպ «Եվգենի Օնեգին»
- Լոտման, չափածո վեպ «Եվգենի Օնեգին», ուսուցչի ձեռնարկ
- Գոֆման, «Եվգենի Օնեգինի» ստեղծման պատմությունը
- Բոչարովը վեպի մասին
- Ֆոմիչև, «Եվգենի Օնեգին»(չաշխատող հղում)
- «Génie ou neige»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Օնեգին» հոդվածին։ |
|
|