Ամյենի Աստվածամոր տաճար
Ամյենի Աստվածամոր տաճար ֆր.՝ Cathédrale Notre-Dame d'Amiens | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար և իրավաբանական անձ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Ամյեն[1][2] |
Հասցե | parvis Notre-Dame |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Ամյենի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Մայր տաճար |
Հիմնական ամսաթվերը | 1220 |
Ներկա վիճակ | գործող |
Մասն է | Way of Saint James UNESCO World Heritage Sites in France? |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1], ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Համաշխարհային ժառանգություն |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Robert of Luzarches? |
Ճարտարապետական ոճ | դասական գոթիկա և Գոթական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1220 |
Կառուցման ավարտ | 1269 |
Հիմնադրված | 1220 |
Բարձրություն | 42,3 մետր և 112,7 մետր |
Մակերես | 1,54 հեկտար, 115 հեկտար |
Cathédrale Notre-Dame d'Amiens Վիքիպահեստում | |
notredameamiens.fr(ֆր.) |
Ամյենի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame d'Amiens), կաթոլիկ եպիսկոպոսության մայր տաճարը Պիկարդիայի Ամյեն քաղաքում։ Իր ծավալով (200 000 մ²) այն գերազանցում է Ֆրանսիայի գոթական բոլոր տաճարներին։
Ամյենի, Ռեյմսի և Շարտրի տաճարները գոթիկայի դրսևորման լավագույն օրինակ են։ Տաճարի ճարտարապետությունը ներառում է գոթիկայի հետևյալ տարրերը՝ բարձր գոթիկա (հատկապես աբսիդը) և պայծառ գոթիկա (հատկապես վիտրաժը, հյուսիսային աշտարակը, թիկնաթոռը)։ Տաճարի երկարությունը 145 մ է, բարձրությունը՝ 42.30 մ։ 1981 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3]։
Չափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտաքին երկարություն - 145 մ
- Ներքին երկարություն - 133.5 մ
- Նավի լայնություն - 14.6 մ
- Կողային կունդի լայնություն - 865 մ
- Տրանսեպտի երկարություն - 70 մ
- Կամարի բարձրություն - 42.3 մ
- Սրաձողի բարձրություն - 112.7 մ
- Մակերես - 7.700 մ²
- Ներքին ծավալ - 200.000 մ³
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1220 թվականին։ 1236 թվականին ավարտվել է կունդի կառուցումը, 1243 թվականին՝ ճակատի աշտարակների։ 1528 թվականին միայն տեղադրվել է վեր խոյացող սրաձողը, որի գագաթը երկրի մակերևույթից 112.7 մ բարձրություն ուներ։
Կոստանդնուպոլսի եկեղեցու կողոպտումից հետո Ամյեն են հասնում Հովհաննես Մկրտչի գլխի դիմային հատվածի մասունքները։
Տաճարի շինարարության մեջ իրենց դերն են ունեցել ճարտարապետներ Ռոբեր դե Լյուզարշը, Թոմաս դե Կորմոնը, վերջինիս որդի Ռենո դե Կորմոնը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամյենի տաճարի ինտերիեր
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ For the UNESCO citation details see http://whc.unesco.org/en/list/162
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամյենի տաճար
- Ամյենի տաճարը Կրուգոսվետ հանրագիտարանում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամյենի Աստվածամոր տաճար» հոդվածին։ |
|