Ծնվել է 1989 թվականին Մադրիդում։ Արվեստի հանդեպ հետաքրքրությունը ժառանգել է նրա իր ընտանիքից։ Նրա հայրը՝ Թոմաս Գարիդոն, կոմպոզիտոր և դիրիժոր է, մայրը՝ Պիլար Սանչեսը, նկարչուհի[3][4]։ Մայրիկի տատը և մորաքույրը օպերային երգչուհիներ են եղել, իսկ հորեղբայրը օպերային երգիչ։ Չորս տարեկանում Աուրան սկսել է սովորել դաշնամուր նվագել, իսկ հինգ տարեկան հասակում հաճախել է բալետի դասերի։ Ազատ ժամանակ հաճախում է մարդաբանություն հեռավար կրթության ազգային համալսարանում։