Jump to content

Արկադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՌեթիմնո և Commune of Amnatos?
ՏարածաշրջանԿրետե
Դավանանքուղղափառություն
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Arkadi Monastery Վիքիպահեստում
arkadimonastery.gr

Արկադի (հուն․՝ Ιερά Μονή Αρκαδίου), վանք Կրետե կղզում՝ Ռեթիմնոյից 25 կմ հարավ-արևելք՝ Իդա լեռան հյուսիսարևմտյան բլրին, 500 մ[1] բարձրության վրա։ Վանքի պատերը ուղղանկյան ձև ունեն և զբաղեցնում են 5200 մ² մակերես։

Հիմնադրման տարեթիվը հստակ հայտնի չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ նրա պատմությունն սկսվում է Արկադիոսի ժամանակներից (V դարի սկիզբ)։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Արկադին հիմնադրել է Հերակլիոս I-ը։ ֆրանսիացի բուսաբան և զբոսաշրջիկ Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը հաստատում էր, որ վանքը գտնվում է Արկադի[2] անտիկ քաղաքի տեղում։ Վանքային եկեղեցին թվագրվում է XVI դարին։

Ռեթիմնոյի զավթումից հետո՝ 1648 թվականին, թուրքերը թալանել են վանքը։ Սակայն ավելի ուշ վանականներին թույլատրվեց վերադառնալ։ թուրքական տիրապետության ժամանակներում վանքում ապրել է 100 տեղացի։ 1822 թվականին թուրք զինվորների խումբը նորից թալանեց Արկադին։ Հունաստանի անկախության հռչակումից հետո Կրետեն մնաց Օսմանյան կայսրության տիրապետության ներքո, թեպետ քրիստոնյաներն ստացան որոշ զիջումներ։ Վանքի մուտքի կամարը փլուզվել է 1886 թվականին[3], բայց 1870 թվականին վերակառուցվել է։

1866 թվականի իրադարձությունները, երբ 15 հազար թուրք զինվորներ գրոհեցին Արկադին, և վանքի պաշտպանների անձնազոհությունը, վանքը դարձրին Հունաստանի՝ անկախության համար պայքարի խորհրդանիշը, որն ստացավ «Արկադիի հոլոքոստ»[4][5][6] անվանումը։

Այսօր վանքի հարևանությամբ թանգարան կա, որն ունի բացառիկ մասունքներ[7]։

Հետաքրքրիր փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 26 տարեկանը վանքում է ապրել Սուրբ Աթանիսոս՝ ողջ Ռուսիայի հրաշագործը[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի» հոդվածին։