Արտիստը (ֆիլմ, 2011)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտիստը (այլ կիրառումներ)
Արտիստը (անգլ.՝ The Artist), սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված համր կինոյի ոճով[20], ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի ռոմանտիկ կատակերգությունը, որ էկրան է բարձրացել 2011 թվականին։ Շատ լրատվամիջոցներ ֆիլմը կոչել են «համր»[21][22][23][24]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ժան Դյուժարդենը և Բերենիս Բեժոն։
«Արտիստը» ֆիլմը ԱՄՆ տարբեր քաղաքների կինոքննադատների միությունների կողմից ճանաչվել է 2011 թվականի լավագույն ֆիլմ, արժանացել է «Օսկարի» լավագույն ֆիլմ անվանակարգում, ինչպես նաև ստացել է բազմաթիվ կինոքննադատների գովաբանական արձագանքները[25]։ Դրանից բացի՝ Ժան Դյուժարդենն ստացել է Կաննի 64-րդ կինոփառատոնի մրցանակը տղամարդու լավագույն դերակատարման համար[26] և «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակը «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում։ Նույն մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն արժանացել է ևս երկու արձանիկի՝ լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ) և լավագույն երաժշտություն անվանակարգերում[27]։
Ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել տասը անվանակարգերում (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Միշել Խազանավիչուս), լավագույն դերասան (Ժան Դյուժարդեն), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Բերենիս Բեժո), լավագույն օրիգինալ սցենար (Միշել Խազանավիչուս), լավագույն երաժշտության (Լյուդովիկ Բուրս), լավագույն օպերատոր (Գիյոմ Շիֆման), բեմադրող նկարչի լավագույն աշխատանք, հագուստի լավագույն դիզայն և լավագույն մոնտաժ). արժանացել է հինգ արձանիկի (այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, հագուստի լավագույն դիզայն և լավագույն երաժշտություն)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1927 թվականին Հոլիվուդում։ Համր կինոյի աստղ Ջորջ Վալենտինը (Ժան Դյուժարդեն) ներկա է գտնվում իր մասնակցությամբ նոր կինոնկարի՝ «Ռուսական գործ» ֆիլմի պրեմիերային, որից հետո նա կինոթատրոնի մոտ ինքնագրեր է բաժանում և լուսանկարվում։ Այդ ժամանակ երիտասարդ մի աղջիկ՝ Պեպի Միլլերը (Բերենիս Բեժո) գցում է դրամապանակը։ Նա կռանում է, որ վերցնի այն, և պատահաբար հրում է Վալենտինին։ Աղջիկը ներողություն է խնդրում և լուսանկարվում հայտնի դերասանի հետ, իսկ հաջորդ օրն այդ լուսանկարը հայտնվում է Variety լրագրի առաջին էջին՝ «Ո՞վ է այս աղջիկը» խորագրով։
Այս դեպքից շատ չանցած Միլլերը գնում է Kinograph Studios կինոստուդիա՝ մասնակցելու նոր ֆիլմի քասթինգին, որտեղ ընտրվելու էր պարուհու դերակատար։ Վալենտինը, որ երկար ժամանակ աշխատում է այդ կինոստուդիայում, նկատում է աղջկան և պնդում, որ նա դեր ստանա նոր ֆիլմում։ Չնայած ստուդիայի տնօրեն Էլ Զիմմերի (Ջոն Գուդմեն) հակաճառությանը՝ Միլլերը հաստատվում է այդ դերի համար։ Նոր ֆիլմի հաջողությունից հետո Միլլերն սկսում է ստանալ գլխավոր դերեր։
Երկու տարի անց Զիմմերը հայտարարում է, որ համր կինո այլևս չի նկարահանվի, և որ ապագան պատկանում է հնչյունային ֆիլմին։ Չնայած դրան՝ Վալենտինը չի կորցնում հույսը և որոշում է սեփական ուժերով նկարահանել նոր համր ֆիլմ՝ «Սիրո արցունքներ»։ Ֆիլմի պրեմիերան, որ նախատեսված էր հոկտեմբերի 25-ին, տեղի է ունենում Միլլերի նոր ֆիլմի պրեմիերայի հետ միաժամանակ։
Ընկճված ու սնանկացած դերասանի կինը՝ Դորիսը (Պենելոպա Էնն Միլլեր), ապահարզան է պահանջում և դուրս վռնդում նրան տնից։ Վալենտինն իր նախկին սպասավոր Կլիֆտոնի (Ջեյմս Կրոմվել) հետ տեղափոխվում է ավելի համեստ մի բնակարան։ Ֆինանսական խնդիրների պատճառով նա ստիպված է լինում վաճառել իր իրերն ու աշխատանքից ազատել իր վաղեմի ընկերոջը՝ Կլիֆտոնին։ Հուսահատության պահին հարբած Վալենտինը փորձում է ոչնչացնել իր մասնակցությամբ բոլոր ֆիլմերի պատճենները և այրում է կինոժապավենները, ինչից հրդեհ է բռնկվում։ Դերասանի շունը՝ Ջեքը, փրկում է տիրոջ կյանքը։ Վալենտին, որ թեթև այրվածքներ էր ստացել, տեղափոխվում է հիվանդանոց։ Իմանալով Վալենտինին պատահած դժբախտության մասին՝ Միլլերն այցելում է նրան և համոզում, որ մինչև ապաքինումը դերասանը բնակվի իր տանը։
Վալենտինն ուշքի է գալիս մի քանի օր անց։ Միլլերը Վալենտինին է տալիս նոր ֆիլմի սցենարը։ Կինոստուդիայում աղջիկը պահանջում է, որ Վալենտինին տան գլխավոր դեր այն ֆիլմում, որում ինքն է նկարահանվելու։ Զիմմերը կտրականապես դեմ է, սակայն Միլլերը սպառնում է հեռանալ, եթե չկատարվի իր ասածը։ Զիմմերը համաձայնում է։ Այդ ժամանակ Ջորջը Պեպիի բնակարանում գտնում է իր վաճառած իրերը, որոնք, ինչպես պարզվում է հետագայում, աղջիկը գնել էր աճուրդի ժամանակ։
Վալենտինը փորձում է ինքնասպանություն գործել, սակայն նրան փրկում է Պեպին։ Հիշելով, որ Ջորջը հիանալի պարող է, Պեպին նրան համոզում է իր հետ միասին նկարահանվել նոր մյուզիքլում։ Ֆիլմի վերջում Պեպին ու Ջորջը պարում են նկարահանման հրապարակում և անչափ գոհ Զիմմերը հայտարարում է, որ նկարահանման աշխատանքներն ավարտված են։ Նա Ջորջին ու Պեպիին խնդրում է կրկնել պարը։ Ջորջը ֆրանսիական առոգանությամբ պատասխանում է՝ Հաճույքով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ժան Դյուժարդեն | Ջորջ Վալենտին |
Բերենիս Բեժո | Պեպի Միլլեր |
Ուգի | Ջեք |
Ջոն Գուդմեն | Էլ Զիմեր |
Ջեյմս Կրոմվել | Կլիֆտոն |
Միսի Փայլ | Կոնստանս |
Պենելոպա Էնն Միլլեր | Դորիս |
Մալքոլմ Մաքդաուել | ծառայապետ |
Ջոել Մյուրեյ | ոստիկան-հրշեջ |
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր Միշել Խազանավիչուսն արդեն մի քանի տարի երազում էր համր ֆիլմ նկարահանելու մասին։ Նրա այդ ծրագրին սկզբում լուրջ չէին վերաբերվում, և միայն այն բանից հետո, երբ հաջողություն են ունենում «Գործակալ 117. Կահիրե՝ լրտեսների բույն» և «Գործակալ 117. Ռիո առաքելությունը» ֆիլմերը, պրոդյուսերներն սկսում են հետաքրքրվել այդ նախագծով։ Սցենարը գրվել է չորս ամսվա ընթացքում, գլխավոր դերերը կատարելու համար հրավիրվել են դերասաններ, որոնց հետ Խազանավիչուսն արդեն աշխատանքի փորձ ուներ. նրանք են Ժան Դյուժարդենը և ռեժիսորի կինը՝ Բերենիս Բեժոն[28]։
Ռեյտինգներ | |
---|---|
Հրատարակություն | Գնահատական |
allmovie | [29] |
Rolling Stone | [30] |
eFilmCritic | [31] |
Internet Movie Database | [32] |
Metacritic | [33] |
Rotten Tomatoes | [34] |
Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներն ստանձնել են La Petite Reine և ARP Selection կինոընկերությունները, որոնք ֆիլմի ստեղծման համար հատկացրել են 13 միլիոն եվրո։ Որոշակի ֆինանսական ներդրում են ունեցել նաև France 3 և Canal+ հեռուստաալիքները[35]։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են մեկուկես ամիս և անցկացվել են Լոս Անջելեսում[28]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջ Վալենտինի կերպարի համար նախատիպ են ծառայել Դուգլաս Ֆերբենկսն ու Ֆրեդերիկ Մարչը[36]։
- 1992 թվականին Պենելոպա Էնն Միլլերը «Չապլին» ֆիլմում կատարել է համր կինոյի հայտնի դերասանուհի Էդնա Փյորվիենսի դերը[37]։
- Ֆիլմում հնչում է Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված[37]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ կինոքննադատների դրական գնահատականին։ Rotten Tomatoes հեղինակավոր կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 98%, որ կազմվել է 205 գրախոսականների հիման վրա[34]։ IMDB կայքում հանդիսատեսի է 8.1՝ հնարավոր 10-ից[32]։
Screen Daily ամսագրի լրագրող Մարկ Ադամսը ֆիլմը կոչել է «իսկական հաճույք»[38]։ Նրա հետ համաձայնել է The Guardian պարբերականի լրագրող Փիթեր Բրեդշոուն՝ ավելացնելով, որ ինքը «ծափահարել է եզրափակիչ տիտրերի ժամանակ»[39]։ Վերջինս «Արտիստը» կինոնկարը համարել է 2011 թվականի լավագույն ֆիլմ[40]։ «Արտիստը» կինոնկարը 2011 թվականի լավագույն ֆիլմն են համարել նաև Time պարբերականի լրագրող Ռիչարդ Քորլինսը[41] և The Telegraph պարբերականի լրագրող Ռոբի Քոլինը[40]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Մրցանակա- բաշխության ամսաթիվ |
Անվանակարգ | Անուն | Արդյունք |
---|---|---|---|---|
Կաննի կինոփառատոն[42] [43] |
15 մայիսի, 2011 | Ոսկե արմավենու ճյուղ | Միշել Խազանավիչուս | Առաջադրված |
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Հաղթանակ | ||
Նյու Յորքի կինոքննադատների խմբակի մրցանակ[44] | 29 նոյեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Եվրոպական կինեմատոգրաֆի մրցանակ | 3 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
Եվրոպացի լավագույն ռեժիսոր | Գիյոմ Շիֆման | Առաջադրված | ||
Եվրոպացի լավագույն կոմպոզիտոր | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ | ||
Վաշինգտոնի կինոքննադատների միության մրցանակ[45] | 5 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն օպերատոր | Գիյոմ Շիֆման | Առաջադրված | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բերենիս Բեժո | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ | ||
Լավագույն բեմադրող նկարիչ | Լոուրենս Բենետ, Գրեգորի Ս. Հուպեր | Առաջադրված | ||
Բոստոնի կինոքննադատների միության մրցանակ[46] | 11 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ («Դրայվ» ֆիլմի հետ համատեղ) | ||
Լաս-Վեգասի կինոքննադատների միության մրցանակ | 13 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Հաղթանակ | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ | ||
Հագուստի լավագույն դիզայն | Մարկ Բրիջս | Հաղթանակ | ||
Լավագույն բեմադրող նկարիչ | Գրեգորի Ս. Հուպեր | Հաղթանակ | ||
Սան Դիեգոյի կինոքննադատների միության մրցանակ[47] | 14 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն օպերատոր | Գիյոմ Շիֆման | Առաջադրված | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բերենիս Բեժո | Առաջադրված | ||
Լավագույն օրիգինալ սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Առաջադրված | ||
Լավագույն բեմադրող նկարիչ | Լոուրենս Բենետ | Առաջադրված | ||
Լավագույն մոնտաժ | Աննա-Սոֆի Բիոն, Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Տորոնտոյի կինոքննադատների միության մրցանակ[48] | 14 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Դեթրոյթի կինոքննադատների միության մրցանակ[49] | 16 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բերենիս Բեժո | Առաջադրված | ||
Լավագույն սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Հյուսթոնի կինոքննադատների միության մրցանակ[50] | 18 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն օպերատոր | Գիյոմ Շիֆման | Առաջադրված | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված | ||
Լավագույն սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ | ||
Օտարալեզու լավագույն ֆիլմ | Առաջադրված | |||
Արբանյակային մրցանակ[51] | 18 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն օպերատոր | Գիյոմ Շիֆման | Առաջադրված | ||
Լավագույն օրիգինալ սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Հագուստի լավագույն դիզայն | Մարկ Բրիջես | Առաջադրված | ||
Լավագույն բեմադրող նկարիչ | Լոուրենս Բենետ, Գրեգորի Ս. Հուպեր | Հաղթանակ | ||
Չիկագոյի կինոքննադատների միության մրցանակ[52] [53] |
19 դեկտեմբերի, 2011 | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված | ||
Լավագույն օրիգինալ սցենար | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Առաջադրված | ||
ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ | 7 հունվարի, 2012 | Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված |
Դենվերի կինոքննադատների խմբակի մրցանակ[54] [55] |
9 հունվարի, 2012 | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված | ||
Վանկուվերի կինոքննադատների միության մրցանակ[56] | 9 հունվարի, 2012 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված | ||
Լավագույն սցենար | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Քննադատների ընտրություն | 13 հունվարի, 2012 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն օպերատոր | Գիյոմ Շիֆման | Առաջադրված | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բերենիս Բեժո | Առաջադրված | ||
Լավագույն դերասանական կազմ | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ | ||
Հագուստի լավագույն դիզայն | Մարկ Բրիջես | Հաղթանակ | ||
Լավագույն բեմադրող նկարիչ | Լոուրենս Բենետ, Գրեգորի Ս. Հուպեր | Առաջադրված | ||
Լավագույն մոնտաժ | Միշել Խազանավիչուս, Աննա-Սոֆի Բիոն | Առաջադրված | ||
Ոսկե գլոբուս[57] | 15 հունվարի, 2012 | Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) | Ժան Դյուժարդեն | Հաղթանակ | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բերենիս Բեժո | Առաջադրված | ||
Լավագույն սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ | ||
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ[58] | 19 հունվարի, 2012 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Հաղթանակ | ||
Լավագույն սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակ[59] [60] |
21 հունվարի, 2012 | Լավագույն ֆիլմ | Թոմա Լանգման | Հաղթանակ |
ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակ[61] | 28 հունվարի, 2012 | Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ[62] | 29 հունվարի, 2012 | Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Հաղթանակ |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բերենիս Բեժո | Առաջադրված | ||
Լավագույն դերասանական կազմ | Առաջադրված | |||
BAFTA | 12 փետրվարի, 2012 | Լավագույն ֆիլմ | Թոմա Լանգման | Հաղթանակ |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն օպերատոր | Գիյոմ Շիֆման | Հաղթանակ | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Հաղթանակ | ||
Լավագույն դերասանուհի | Բերենիս Բեժո | Առաջադրված | ||
Լավագույն օրիգինալ սցենար | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ | ||
Լավագույն դիմահարդարում | Ջուլի Հյուիթ, Սիդնի Կոռնել | Առաջադրված | ||
Հագուստի լավագույն դիզայն | Մարկ Բրիջես | Հաղթանակ | ||
Լավագույն բեմադրող նկարիչ | Լոուրենս Բենետ, Ռոբերտ Գուլդ | Առաջադրված | ||
Լավագույն մոնտաժ | Աննա-Սոֆի Բիոն, Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն ձայն | Նադին Մյուզ, Ջերարդ Լեմպս, Մայքլ Կրիկորյան | Առաջադրված | ||
Գոյա[63] | 19 փետրվարի, 2012 | Եվրոպական լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Սեզար[64] | 24 փետրվարի, 2012 | Լավագույն ֆիլմ | Թոմա Լանգման, Միշել Խազանավիչուս | Հաղթանակ |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն օպերատոր | Գիյոմ Շիֆման | Հաղթանակ | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Առաջադրված | ||
Լավագույն դերասանուհի | Բերենիս Բեժո | Հաղթանակ | ||
Լավագույն սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ | ||
Լավագույն բեմադրող նկարիչ | Լոուրենս Բենետ | Հաղթանակ | ||
Հագուստի լավագույն դիզայն | Մարկ Բրիջես | Առաջադրված | ||
Լավագույն մոնտաժ | Աննա-Սոֆի Բիոն, Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Անկախ հոգի[65] [66] |
25 փետրվարի, 2012 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն օպերատոր | Գիյոմ Շիֆման | Հաղթանակ | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Հաղթանակ | ||
Լավագույն սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Օսկար[67] | 26 փետրվարի, 2012 | Լավագույն ֆիլմ | Թոմա Լանգման | Հաղթանակ |
Լավագույն ռեժիսոր | Միշել Խազանավիչուս | Հաղթանակ | ||
Լավագույն օպերատոր | Գիյոմ Շիֆման | Առաջադրված | ||
Լավագույն դերասան | Ժան Դյուժարդեն | Հաղթանակ | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բերենիս Բեժո | Առաջադրված | ||
Լավագույն օրիգինալ սցենար | Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն | Լյուդովիկ Բուրս | Հաղթանակ | ||
Լավագույն բեմադրող նկարիչ | Լոուրենս Բենետ, Ռոբերտ Գուլդ | Առաջադրված | ||
Հագուստի լավագույն դիզայն | Մարկ Բրիջես | Հաղթանակ | ||
Լավագույն մոնտաժ | Աննա-Սոֆի Բիոն, Միշել Խազանավիչուս | Առաջադրված | ||
Ոսկե արծիվ | 25 հունվարի, 2013 | Լավագույն արտասահմանյան ֆիլմը ռուսական վարձույթում | Մրցանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.cnc.fr/web/fr/rechercher-une-oeuvre/-/visa/127108
- ↑ http://www.imdb.com/title/tt0093389/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.filmaffinity.com/es/film207902.html
- ↑ 4,0 4,1 http://www.adorocinema.com/filmes/filme-183070/
- ↑ 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt1655442/?ref_=nv_sr_1
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 9,0 9,1 http://www.commeaucinema.com/notes-de-prod/the-artist,181583-note-87935
- ↑ 10,0 10,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 http://www.imdb.com/title/tt1655442/fullcredits
- ↑ http://www.telerama.fr/cinema/films/the-artist,428139.php
- ↑ 13,0 13,1 13,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=183070.html?nopub=1
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 http://www.cinematografo.it/cinedatabase/film/the-artist/54244/
- ↑ 15,0 15,1 http://www.commeaucinema.com/film/the-artist,181583
- ↑ 16,0 16,1 http://bbfc.co.uk/releases/artist-film
- ↑ 'The Artist' Uggie wins 2011 'Palm Dog' // Digital Spy — 2011.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 19,0 19,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=artist.htm
- ↑ Нина Спутницкая. (№9, Сентябрь 2011). ««Артист»: история любви». Искусство кино. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ «'The Artist' is a silent film. Apparently that's reason for some Brits to seek a refund» (անգլերեն). WashingtonPost. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Silent Film 'The Artist' Outrages Moviegoers Who Didn't Know It Was Silent» (անգլերեն). HuffingtonPost. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ «The Artists» (անգլերեն). The NewYorker. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Silent gem The Artist that's the talk of Hollywood: The inside story of the film that could clean up at the Oscars» (անգլերեն). DailyMail. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ Брэд Брэвет (29 ноября 2011). «New York Film Critics Name 'The Artist' Best Film of 2011 Despite Not Having Seen Everything» (անգլերեն). Rope of Silicon. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Джастин Чанг, Питер Дебрюж (22 мая 2011). «'Tree of Life' wins Palme d'Or» (անգլերեն). Variety. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Nominations and Winners» (անգլերեն). Hollywood Foreign Press Association. Արխիվացված է օրիգինալից 2010 թ. հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 28,0 28,1 «The Artist: Cannes» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «The Artist: Allmovie». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «The Artist: Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «The Artist: EfilmCritic». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 32,0 32,1 The Artist: IMDB
- ↑ The Artist: Metacritic
- ↑ 34,0 34,1 The Artist: Rotten Tomatoes
- ↑ Фабьен Лемерсье. «Media frenzy over Sarkozy's election Conquest» (անգլերեն). Cineuropa. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ ««Артист»: признание в любви к Голливуду» (ռուսերեն). Голос Америки. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 37,0 37,1 IMDb - Интересные факты
- ↑ Марк Адамс (15 мая 2011). «The Artist: Screen Daily» (անգլերեն). Screen Daily. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Питер Брэдшоу (16 мая 2011). «Cannes 2011: The Artist/Michael/Footnote – review» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 40,0 40,1 Dietz, Jason (2011 թ․ դեկտեմբերի 8). «2011 Film Critic Top Ten Lists [Updated Dec. 22]». Metacritic. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Corliss, Richard (2011 թ․ դեկտեմբերի 7). «The Top 10 Everything of 2011 – The Artist». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Chang, Justin (2011 թ․ մայիսի 22). «'Tree of Life' wins Palme d'Or». Variety. Penkse Media Corporation. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Nissim, Mayer (2011 թ․ մայիսի 21). «'The Artist' Uggie wins 2011 'Palm Dog'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «The New York Film Critics Circle has named The Artist the year's best film». USA Today. Gannett Company. 2011 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The 2011 WAFCA Awards». Washington D.C. Area Film Critics Association. 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Pond, Steve (2011 թ․ դեկտեմբերի 11). «'The Artist' Named Best Picture by Boston Film Critics». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «2011 Awards». San Diego Film Critics Society. 2011 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «The Tree of Life Named Best Picture of 2011». Toronto Film Critics Association. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «The 2011 Detroit Film Critics Society Awards». Detroit Film Critics Society. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Lodge, Guy (2011 թ․ դեկտեմբերի 11). «'The Artist' leads with 7 Houston film critics nods». HitFix. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «2011 Winners». International Press Academy. 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Tree of Life Leads CFCA Nominations with 7; Descendants, Drive Follow with 6». Chicago Film Critics Association. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «CFCA Names Tree of Life Best Picture». Chicago Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Denver Film Critics Society 2012 Award Nominations». Denver Film Critics Society. 2012 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «'The Tree of Life,' 'The Descendants' Reign Supreme with Denver-area Film Critics». Denver Film Critics Society. 2012 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Vlessing, Etan (2012 թ․ հունվարի 9). «Michel Hazanavicius' 'The Artist' Named Best Film by Vancouver Film Critics». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «The 69th Annual Golden Globe Awards Nominations». Hollywood Foreign Press Association. 2011 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Kemp, Stuart (2011 թ․ դեկտեմբերի 20). «Michel Hazanavicius, 'The Artist' Top 2012 London Film Critics' Circle Awards». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «PGA Announces Theatrical Motion Picture and Long–Form Television Nominations for 2012 PGA Awards». Producers Guild of America. 2011 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «The Artist wins Producers Guild Award». BBC News (BBC). 2011 թ․ հունվարի 21. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «The Artist's Michel Hazanavicius takes directing honour». BBC News (BBC). 2012 թ․ հունվարի 29. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «18th Annual Screen Actors Guild Awards Nominations». Screen Actors Guild. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Goya Awards 2012: Finalists». Academia de las Artes y las Ciencias Cinematográficas de España (AACCE). Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Leffler, Rebecca (2012 թ․ փետրվարի 24). «'The Artist' Wins 6 Cesar Awards, Including Best French Film of the Year». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Pond, Steve (2011 թ․ նոյեմբերի 29). «'Take Shelter,' 'The Artist' Lead Indie Spirit Award Nominations». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Masters, Tim (2012 թ․ փետրվարի 26). «The Artist sweeps Independent Spirit Awards». BBC News (BBC). Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «The 84th Academy Awards (2012) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2015-08-02 Wayback Machine
- Արտիստը(անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտիստը (ֆիլմ, 2011)» հոդվածին։ |
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2010-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2011 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Միշել Խազանավիչուսի ֆիլմեր
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1927 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1928 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1929 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1931 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1932 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր