Jump to content

Քաջ սիրտը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քաջ սիրտըից)
Քաջ սիրտը
անգլ.՝ Braveheart
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3], ռազմական ֆիլմ[1], մարտաֆիլմ և միջնադարի մասին ֆիլմ
ԹեմաFirst War of Scottish Independence? և Ուիլյամ Ուոլաս
Թվականմայիսի 24, 1995[1][2][4], հոկտեմբերի 5, 1995[5], սեպտեմբերի 1, 1995[6], հոկտեմբերի 4, 1995 և 1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄել Գիբսոն[7][8][2][…]
ՊրոդյուսերՄել Գիբսոն[7], Ալան Լեդ կրտսեր, Բրյուս Դևի[7] և Ստիվեն Մակիվիտի
Սցենարի հեղինակՌենդալ Ուոլես
ԴերակատարներՄել Գիբսոն[1][8][9][…], Սոֆի Մարսո[1][8][9][…], Բրենդան Գլիսոն[3][10], Պատրիկ ՄակԳուհան[8][9][2][…], Անգուս Մակֆադյեն[3][10], Ջեյմս Կոսմո[2][3], Դևիդ Օ'Հարա, Իեն Բեննեն[3][10], Թոմի Ֆլանագան[3][10], Բրայան Քոքս[2][3], Ալան Արմսթրոնգ[3][10], Մայքլ Բիրն[3][10], Փիթեր Մալլան[3][10], Դոնալ Գիբսոն[10], Քեթրին ՄակՔորմաք[8][9][3][…], Ջերարդ ՄաքՍորլեյ[3][10], Ջոն Քևենա[3][10], Ռուպերտ Վանսիտարտ[10], Sean Lawlor?[2], Peter Hanly?[2][3], Seán McGinley?[11], Դևիդ Գանթ[11], Stephen Billington?, Malcolm Tierney?, Բարնարդ Հորսֆոոլ, Ռիչարդ Լիֆ, Tam White?, Jimmy Chisholm?, James Robinson?, Mhairi Calvey?, Jeanne Marine?, Sandy Nelson?, Ralph Riach?, Dean Lopata?, Ռոբերտ Փաթերսոն, Julie Austin?, Ալեքս Նորթոն, John Murtagh?, Daniel Coll?, Նիալ Օ'Բրայան, Liam Carney?, Bill Murdoch?, Mal Whyte? և Paul Tucker?
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայրՇոտլանդիա
ԿինոընկերությունThe Ladd Company և Icon Productions
Տևողություն177 րոպե
Բյուջե65 000 000 $
Շահույթ213 200 000 $[4]
ՀաջորդRobert the Bruce?
 Braveheart Վիքիպահեստում

Քաջ սիրտը (անգլ.՝ Braveheart), 1995 նկարահանված պատմական դրամա է, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն է։ Ֆիլմը նկարագրում է 13-րդ դարի Շոտլանդիայի ազատագրական պայքարը ընդդեմ անգլիական տիրապետության։

«Braveheart» ֆիլմը առաջադրվել է 10 «Օսկարի» և հաղթել է դրանցից 5-ում՝ այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը գրավել է Շոտլանդիայի զգալի մասը և արգելել շոտլանդացիներին զենք կրել։ Անգլիացիների դեմ պայքարում զոհվում են տասամյա Ուիլիամի հայրը և եղբայրը։ Ուիլլիամին իր խնամակալության տակ է վերցնում նրա հորեղբայր Արգայլը։

Տարիներ անց Ուիլիամ Ուոլլեսը վերադառնում է հարազատ գյուղ։ Նա ցանկանում է ընտանիք կազմել և ապրել խաղաղ կյանքով։ Ուոլլեսը սկսում է հանդիպել իր մանկության ընկերուհու՝ Մարրոնի հետ։ Որպեսզի խուսափեն Էդուարդ I–ի կողմից հաստատված «առաջին գիշերվա իրավունքից», Ուոլլեսը և Մարրոնը ամուսնանում են գաղտնի։ Գյուղ վերադառնալուց հետո Մարրոնին փորձում են բռնաբարել անգլիացի զինվորները։ Ուոլլեսը կռվի մեջ է մտնում նրանց հետ և փրկում Մարրոնին։ Սակայն Մարրոնին չի հաջողվում փախչել և տեղական շերիֆը սպանում է նրան։ Ուոլլեսը հետ է վերադառնում, սակայն հանձնվելու փոխարեն սկսում կռվել անգլիացիների հետ։ Բնակիչները ապստամբում են, իսկ Ուոլլեսը սպանում է այդ շերիֆին։

Ապստամբությունը գնալով աճում է։ Ուոլլեսը շոտլանդացիների աճող բանակի հետ մի քանի անգամ հաղթում է անգլիացիներին՝ այդ թվում Ստերլինգյան կամրջի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Այնուամենայնիվ, Ֆոլկերկյան ճակատամարտի ժամանակ շոտլանդական ազնվականությունը մատնում է Ուոլլեսին, և նա պարտություն է կրում։

Այնուհանդերձ, հույս ունենալով օժանդակություն ստանալ ազնվականության կողմից, նա հանդիպում է Ռոբերտ Բրյուսի (Շոտլանդիայի ապագա թագավոր Ռոբերտ I) հետ, սակայն Ռոբերտի հայրը, որդուց գաղտնի դավադրություն էր կազմակերպել։ Ուոլլեսին ձերբակալում են անգլիացի զինվորները;

Լոնդոնում Ուոլլեսին դատում են թագավորին դավաճանելու համար, սակայն նա ասում է, որ երբեք չի ճանաչել էդուարդին որպես իր թագավոր։ Նրան դատապարտում են «ցավի միջոցով մաքրման»։ Լոնդոնյան հրապարակում նրան տանջում են։ Հավաքելով վերջին ուժերը՝ Ուոլլեսը բղավում է «Ազատություն»։ Նայելով հրապարակում հավաքված ամբոխին՝, նա տեսնում է Մարրոնին և ժպտում նրան։ Այդ պահին նրան գլխատում են։

Որոշ ժամանակ անց Ռոբերտ Բրյուսը, շոտլանդական բանակի հետ հանդիպում է անգլիացիներին Բանոկբերնի մոտ։ Բացականչելով Ուոլլեսի անունը, Ռոբերտ Բրյուսը, շոտլանդացիների հետ նետվում է գրոհի՝ անգլացիների դեմ։

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Դեր
Մել Գիբսոն Ուիլլիամ Ուոլլես
Պատրիկ ՄակԳոհան Էդուարդ Երկարաոտ
Անգուս Մակֆայդեն Ռոբերտ Բրյուս կրտսեր
Բրենդան Գլիսոն Համիշ Կեմբլ
Սոֆի Մարսո Իզաբելլա
Պիտեր Հանլի արքայազն Էդուարդ
Իան Բաննեն Ռոբորտ Բրյուս ավագ
Կետրին ՄակԿորմակ Մարրոն

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 17 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 25-ի, որոնց թվում՝

Ներկայացվել է 10 «Օսկարի», ստացել 5-ը՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսոր - Մել Գիբսոն
  • Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
  • Լավագույն ձայնային էֆեկտներ - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ
  • Լավագույն դիմահարդարում - Պիտեր Ֆրեմպտոն, Պոլ Պետիսոն, Լուիս Բուրվելլ

Ոսկե Գլոբուս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է 4 «Ոսկե Գլոբուսի», ստացել 1-ը

Ներկայացվել է 6 BAFTA-ի, ստացել 3-ը՝

  • Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
  • Լավագույն հանդերձանք - Չառլզ Կնոդ
  • Լավագույն ձայն - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ, Բրայան Սիմմոնս, Էնդի Նելսոն, Սքոթ Միլլան, Աննա Բելմեր

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 62-րդն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջ սիրտը (ֆիլմ)» հոդվածին։