Jump to content

Բենջամին Ֆրանկլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամին Ֆրանկլին
 
Կրթություն՝ տնային ուսուցում և Բոստոնի լատինական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և գրող
Դավանանք դեիզմ
Ծննդյան օր հունվարի 17, 1706(1706-01-17)[1][2][3][…]
Ծննդավայր Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[4][5]
Վախճանի օր ապրիլի 17, 1790(1790-04-17)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]
Թաղված Christ Church, Philadelphia
Քաղաքացիություն  Բրիտանական Ամերիկա և ԱՄՆ
Հայր Josiah Franklin?
Մայր Abiah Folger?
Ամուսին Դեբորա Ռիդ Ֆրանկլին
Զավակներ Ուիլյամ Ֆրանկլին, Ֆրենսիս Ֆոլջեր Ֆրանկլին և Սարա Ֆրանկլին Բաչ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բենջամին Ֆրանկլին (անգլ.՝ Benjamin Franklin, հունվարի 17, 1706(1706-01-17)[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[4][5] - ապրիլի 17, 1790(1790-04-17)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկը։

Բենջամին Ֆրանկլինը միակն է հիմնարար հայրերից, որ դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանկլին, 1825

Բենջամին Ֆրանկլինը ծնվել է 1706 թվականի հունվարի 7-ին Բոստոնում։ 15-րդ երեխան էր 17 երեխա ունեցող ընտանիքում։ Հայրը Անգլիայից գաղթած արհեստավոր Ջոզայա Ֆրանկլինն էր, որը զբաղվում էր օճառի և մոմերի պատրաստմամբ։ Ուսում ստացել է ինքնուրույն։ Հայրը շատ էր ցանկանում, որ Ֆրանկլինը դպրոց հաճախի, սակայն գումարը բավականացրեց միայն երկու տարվա համար։ 12 տարեկանից նա սկսում է աշխատել իր եղբոր՝ Ջեմսի տպագրատանը որպես աշակերտ․ հետագայում տպագրությունը նրա հիմնական մասնագիտությունն էր երկար տարիների ընթացքում։

1726-1728 թվականներին ապրել է Լոնդոնում։ 1727 թվականին Ֆիլադելֆիայում հիմնել է սեփական տպագրատունը։ Հրատարակել է «Փենսիլվանյան թերթ» («Pennsylvania Gazette» 1729-1748), 1732-1758 թվականներին՝ «Թշվառ Ռիչարդի ալմանախ» («Poor Richard's Almanack») տարեգիրքը։

1728 թվականին Բենջամին Ֆրանկլինը հիմնում է Ֆիլադելֆիայի արհեստավորների և առևտրականների բանավեճի խմբակ, որը 1743 թվականին վերածվել է ամերիկյան փիլիսոփայության կենտրոնի։ 1731 թվականին հիմնել է Ամերիկայում առաջին հանրային գրադարանը, 1743 թվականին՝ ամերիկյան փիլիսոփայության կենտրոնը, 1751 թվականին՝ Ֆիլադելֆիայի ակադեմիան, որը հիմքն է դարձել Փենսիլվանիայի համալսարանի։ 1737 թվականից մինչև 1753 թվականը եղել է Փենսիլվանիայի, 1753-1774 թվականներին՝ հյուսիսամերիկյան բոլոր գաղութների փոստապետը։

Ֆրանկլինը 1754 թվականին Ալբանիում հրավիրված գաղութների ներկայացուցիչների առաջին կոնգրեսի նախաձեռնողներից էր, որտեղ առաջարկել է գաղութների միավորման ծրագիր։ 1757-75 (բացի 1762-65) թվականներին հյուսիսամերիկյան գաղութների ներկայացուցիչն էր Լոնդոնում։ Անկախության պատերազմը սկսվելուց հետո վերադարձել է հայրենիք, ընտրվել է 2-րդ Մայրցամաքային կոնգրեսի անդամ, մասնակցել 1776 թվականի Անկախության հռչակագրի նախապատրաստմանը։ 1776 թվականին մեկնել է Ֆրանսիա՝ որպես դեսպան՝ Ամերիկայի և Ֆրանսիայի միջև համաձայնագրի կնքման նպատակով։ Նպաստել է ԱՄՆ-ի միջազգային դրության ամրապնդմանը և ֆրանս-ամերիկյան դաշինքի կնքմանը։ 1785 թվականին ընտրվել է Փենսիլվանիա նահանգի Օրենսդիր ժողովի նախագահ։ Մասնակցել է ԱՄՆ սահմանադրության մշակման աշխատանքներին։

Բազմաթիվ երկրների ակադեմիաների անդամ է ընտրվել, այդ թվում և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1789 թ. Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի, առաջին ամերիկացի անդամ)։ Նա մասոն էր և մտնում էր ամենամեծ մասոնական «Ինը քույրեր» խմբակի մեջ։ Ամերիկյան սահմանադրության հիմնադիրներից մեկն է (1787 թ.)։

Ֆրանկլինը մահացել է 1790 թվականի ապրիլի 17-ին։ Ֆիլադելֆիայում նրա թաղմանը ներկա է գտնվել շուրջ 20 հազար մարդ։

Ֆրանկլինի քաղական հայացքների հիմքում ընկած է մարդու բնական ու անկապտելի իրավունքների՝ կյանքի, ազատության, սեփականության վերաբերյալ աշխարհընկալումը։ Պետության հիմք համարելով հասարակական դաշինքը, Ֆրանկլինը գտնում էր, որ կառավարության կողմից այն խախտելու դեպքում, ժողովուրդն իրավունք ուներ ապստամբելու։ Ֆրանկլինը դատապարտում էր ստրկությունը, պաշտպանում ազգային փոքրամասնությունների իրավունքները, կողմ էր բոլոր նահանգների ֆեդերացիային՝ տեղական լայն ինքնավարության պահպանումով, համընդհանուր ընտրական իրավունքին և այլն։

Ֆրանկլինն ինքն իրեն համարում էր դեիստ և քրիստոնյա[8]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գիտնականի՝ Ֆրանկլինի ուշադրությունը գրավել են բնության ամենատարբեր երևույթները։ Սակայն նրա հետազոտությունների հիմնական բնագավառը ֆիզիկան էր։ Նա տեխնիկական մի շարք գյուտերի (շանթարգել, լամպեր փողոցային լապտերների համար, հատուկ երաժշտական գործիք և այլն) հեղինակ է։

Ֆրանկլինը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականից Բենջամին Ֆրանկլինին պատկերել են ԱՄՆ հարյուր դոլարանոց բոլոր թղթադրամների վրա։

Հանրահայտ «Հետ դեպի ապագա» եռապատման հերոս դոկտոր Բրաունի լաբորատորիայում կարելի է հանդիպել Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Франклин Бенджамин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. Award winners : Copley MedalRoyal Society.
  7. Members of the American Academy Listed by election year, 1780-1799AAAS.
  8. Olson, Roger (2009). The Mosaic of Christian Belief: Twenty Centuries of Unity and Diversity. InterVarsity Press. ISBN 978-0-8308-2695-7. «Other Deists and natural religionists who considered themselves Christians in some sense of the word included Thomas Jefferson and Benjamin Franklin.»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 699
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Ֆրանկլին» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Ֆրանկլին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Ֆրանկլին» հոդվածին։