Jump to content

Բորիս Տադիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Տադիչ
Դրոշ
Դրոշ
Սերբիայի 3-րդ նախագահ
2004 թվականի հուլիսի 11 - 2012 թվականի ապրիլի 5
Նախորդող Միլան Միլուտինովիչ
Հաջորդող Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ
 
Կուսակցություն՝ Սերբիայի Սոցիալադեմոկրատական կուսակցություն (սկսած 2014)
Սերբիայի Դեմոկրատական կուսակցություն (1990-2014)
Կրթություն՝ Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հոգեբան
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հունվարի 15, 1958(1958-01-15)[1][2] (66 տարեկան)
Ծննդավայր Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Սերբիա
Հայր Ljubomir Tadić?
Մայր Nevenka Tadić?
Ամուսին Տատյանա Տադիչ, ծնյալ Ռոդիչ
Զավակներ դուստրեր: Մաշա և Վանյա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բորիս Տադիչ (սերբ.՝ Борис Тадић, հունվարի 15, 1958(1958-01-15)[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ։ Սերբիայի նախագահ (2004-2012)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սարաևո քաղաքում, Բելգրադյան համալսարանի ուսուցիչ Լյուբոմիրա Տադիչի և բժիշկ-նյարդաբան Նևենկի Տադիչի ընտանիքում։

Տարրական և միջնակարգ դպրոցը ավարտել է Բելգրադում։ Բելգրադյան համալսարանում սովորել է սոցիալական հոգեբանություն։ Եղել է առաջին Բելգրադյան գիմնազիայի հոգեբանության ուսուցիչ։

Եղել է ժողովրդավարության խթանման Կենտրոնի հիմնադիրը և առաջին տնօրենը։

Սկսած 1990 թվականից եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ։ Զորան Ջինջիչի մահից մեկ տարի անց, 2004 թվականին ընտրվեց, որպես կուսակցության նախագահ։

2000 թվականի նոյեմբերից մինչև 2001 թվականի հունիսը բուլդոզյան հեղափոխության ժամանակաշրջանում, որպես հեռահաղորդացման նախարար մտել է Հարավսլավիայի ղեկավարության կազմի մեջ։ Նաև Սերբիայի և Չեռնոգորիայի նախարարների միությունում իրականացրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

2004 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ շրջանում հաղթել է, հավաքելով ձայների 53 %-ը, և շրջանցելով ազգայնական Տոմիսլավ Նիկոլիչին։ Սերբիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Պրեդրագ Մարկովիչին։ 2008 թվականին առաջին շրջանում ձայների փոքր-ինչ առավելությամբ առաջ անցավ Տոմիսլավ Նիկոլիչը, սակայն Տադիչը հաղթելով երկրորդ շրջանում, արդեն երկրորդ անգամ դարձավ նախագահ։

2012 թվականի ապրիլի 4-ին հայտարարեց, որ կլքի Սերբիայի նախագահի պաշտոնը և կանցնի թոշակի[7][8]։

Տիրապետում է անգլերեն, սերբերեն և ֆրանսերեն լեզուններին։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://rm.coe.int/speech-by-h-e-mr-boris-tadic-president-of-the-republic-of-serbia-counc/16807108ae
  4. Previous laureates of the North-South Prize
  5. Der Steiger Award - Preisträger
  6. https://www.rtrs.tv/vijesti/vijest.php?id=53399
  7. «Президент Сербии сложил полномочия». Лента.ру. 4 апреля 2012. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  8. Председница Народне скупштине расписала председничке изборе (սերբ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Բորիս Տադիչ հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Տադիչ» հոդվածին։