Jump to content

Բրազիլիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

(Բրազիլիայի ազգային գրադարան)
Изображение логотипа
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Տեսակազգային գրադարան, գրադարան, հանրային գրադարան և կազմակերպություն
Գործունեության ոլորտհանրային
Հիմնվել է1810
ՏեղադրությունՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՀասցեAvenida Rio Branco, 219, Centro, Rio de Janeiro[1]
Հավաքածուներ
Չափ9,000,000
Այլ տվյալներ
Կայքbn.br

Բրազիլիայի ազգային գրադարան, (պորտ.՝ Biblioteca Nacional do Brasil), Բրազիլիայի մատենագիտական և վավերագրական ժառանգության գանձարանը, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի Սինելանդիա հրապարակում։

Այն համարվում է Լատինական Ամերիկայի ամենամեծ և աշխարհի 7-րդ ամենամեծ գրադարանը, որի հավաքածուն կազմում է շուրջ 9 միլիոն նմուշ[2]։ Գրադարանում կազմակերպվել են Լատինական Ամերիկայում առաջին գրադարանային գիտական դասընթացները, արդիականացվել են գրադարանայի ծառայությունները, այդ թվում և առցանց տվյալների բազան[3]։

Բրազիլիայի ազգային գրադարանի պատմությունն սկսվում է 1755 թվականի նոյեմբերի 1-ից, երբ Լիսաբոնում տեղի է ունենում ահավոր երկրաշարժ։ Այդ ժամանակ արքայական գրադարանը համարվում էր Եվրոպայի ամենակարևոր գրադարաններից մեկը։ Այս անդառնալի կորուստի պատճառով պորտուգալացիները շատ բաներ տեղափոխեցին Բրազիլիա։

Հավաքածուն Բրազիլիա բերվեց 3 փուլով, առաջինը՝ 1810 թվականին, մյուս երկուսը՝ 1811 թվականին։ 60,000 կտոր գրականությունը նախնական տեղավորվեց 3-րդ կարգի հիվանդանոցի վերևի հարկում, Կարմել փողոցի վրա՝ արքայական պալատի հարևանությամբ։ Պայմաններն անբավարար էին և հավաքածուն վտանգված էր։ Ուստի գրադարանի հիմնադրման ամսաթիվ է դիտարկվում 1810 թվականի հոկտեմբերի 29-ը, երբ գահակալ արքայազնը հրովարտակ ստորագրեց, ըստ որի արքայական գրադարանը պետք է հիմնվեր արքայական գանձարանի ֆոնդերից[4]։

1911 թվականին Մանուել Ցիցերո Պերեգրինո դե Սիլվան բոլոր բրազիլական գրադարանների համար սկսեց ազգային կատալոգներ հիմնել։ Նա սկսեց առաջին գիտական դասընթացները Հարավային Ամերիկայում։ Շատ գրադարաններ դեռևս շարունակում են վերապատրաստվել եվրոպական և հյուսիս ամերիկյան համալսարաններում[5]։

Լեգալ դեպոզիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին N 1825 նախագահական հրամանագրով[6] բոլոր հրատարակիչները իրենց յուրաքանչյուր հրատարակությունից մեկ օրինակ ուղարկում էին այն ժամանակ Bibliotheca Nacional անունը կրող գրադարն։ 2004 թվականին այս հրամանագիրը ուժը կորցրած ճանաչվեց Կոնգրեսի N 10,994 օրենքով[7], որը գործում է մինչ օրս և աջակցում է նույն մանտադին՝ նորացված դրույթներով։

Ըստ N 10,994 օրենքի 1-ին հոդվածի՝ լեգալ դեպոզիտի նպատակն է ապահովել ազգային մտավոր արտադրանքի գրանցումը և պահպանումը, թույլատրում է բրազիլական ներկայիս մատենագիտության վերահսկումը, զարգացումը և տարածումը՝ պահպանելով ազգային լեզուն և մշակույթը։

Առանցքային հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի առանձնահատուկ հավաքածուների մեջ է դասվում Թերեզա Քրիստինա Մարիայի լուսանկարների հավաքածուն, որը պարունակում է 19-րդ դարի 21,742 լուսանկարներ։ Այս լուսանկարները գրադարանին է հանձնել Բրազիլիայի Պեդրո II կայսրը 1891 թվականին[8]։ Այս հավաքածուն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈԱշխարհի հիշողության ցանկում 2003 թվականին՝ իր համաշխարհային կարևորության համար[9]։ Հավաքածուում կան պատկերներ Բրազիլիայի պատմությունից, 19-րդ դարի մարդկանց մասին, կան նաև Մորից Լամբերգի լուսանկարներից։ Լուսանկարներ կան նաև Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National System of Public Libraries
  2. «Fundação Biblioteca Nacional». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Murray, Stuart A. P. “The Library: An Illustrated History.” New York, NY: Skyhorse Publishing, 2012, p. 277.
  4. Murray, S. (2009). The library : an illustrated history / Stuart A.P. Murray ; introduction by Donald G. Davis, Jr. ; foreword by Nicholas A. Basbanes. New York, NY : Skyhorse Pub. ; Chicago : ALA Editions, 2009.
  5. Wayne A. Wiegand and and Donald G Davis, Jr., eds, Encyclopedia of Library History (1994) pp 86=87
  6. «Decree 1825 of 20 December 1907». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. Law 10,994 of 14 December 2004
  8. 8,0 8,1 «Old Recife». World Digital Library. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  9. «The Emperor's collection: foreign and Brazilian photography in the XIX century». UNESCO Memory of the World Programme. 2008 թ․ մայիսի 16. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրազիլիայի ազգային գրադարան» հոդվածին։