Jump to content

Գիծ B (Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիծ B
Linea B
«Պիրամիդե» կայարան
Ընդհանուր տեղեկություններ
ՏիպՄետրոպոլիտեն
ՔաղաքՀռոմ
ԿայարաններՌեբիբբիա
Լաուրենտինա
Կայարանների թիվ22
Ուղևորահոսքը մեկ օրում300 հազ.
Աշխատանքային տվյալներ
Բացված1955 թ.
Երկրի նկատմամբվեր-, ստորգետնյա
Տեխնիկական տվյալներ
Գծի երկարություն18,151 կմ

Գիծ B (իտալ.՝ Linea BՀռոմի մետրոպոլիտենի գծերից մեկը։ Քաղաքը հատում է հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք և ներառում է 22 կայարան։ Վերջին կայարաններն են՝ «Ռեբիբբիա»-ն և «Լաուրենտինա»-ն։ Նշանակվում է կապույտով։ Դեպի Գիծ A գնացքափոխումը «Տերմինի» կայարանի վրա է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիծը սկսում է աշխատանքն առավոտվա 05:30-ից և ավարտում է 23:30-ին։ 2008 թվականի հունվարի 18-ից ուրբաթի լույս շաբաթվա գիշերը գիծն աշխատում է մինչև 1:30։ Օրվա ընթացքում B գծի վրա տեղի են ունենում 377 փոխադրում։ Տարեկան գծից օգտվում են 109,5 մլն մարդ։

Գիծ B
Ռեբիբբիա
Պոնտե-Մամմոլո
Սանտա-Մարիա-դել-Սոկկորսո
Պիետրալատա
Մոնտի-Տիբուրտինիи
Կվինտիլիանի
Տիբուրտինա
Բոլոնիա
Պոլիկլինիկո
Կաստրո-Պրետորիո
Տերմինի
Կավուր
Կոլոսսեո
Չիրկո-Մասսիմո
Պիրամիդե
Գարբատելլա
Բազիլիկա Սան-Պաոլո
Մարկոնի
EUR Մալյանա
EUR Պալասպորտ
EUR Ֆերմի
Լաուրենտինա

Չնայած իր անվանը, գիծը Հռոմում առաջինն է։ Այն հատում է քաղաքը հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք և ներառում է 22 կայարան։ Վերջիններն են «Ռեբիբբիա»-ն, «Լաուրենտինա»-ն և «Յոնիո»-ն։

Գծի նախագծումը սկսվել էր 30-ականներին, երբ ֆաշիստական կառավարությունը հնար էր փնտրում Տերմինի կայարանը և քաղաքի հարավում նոր շրջանը կապել, որտեղ նախագծվում էր համաշխարհային ցուցահանդեսի համար համալիրի շինարարություն, որը պետք է անցկացվեր քաղաքում 1942 թվականին, բայց տեղի չունեցավ Իտալիայի Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալու պատճառով։ Աշխատանքները դադարեցվել էին, բայց «Տերմինի» և «Պիրամիդե» կայարանների միջև թունելների մեծ մասը ավարտված էր և օգտագործվում էր որպես ռումբերից պաշտպանվելու վայր։

Աշխատանքները վերսկսվեցին 1948 թվականին, նախկին ցուցահանդեսային համալիրի վերակառուցման (որպես բնակելի թաղամաս) հետ։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1955 թվականի փետրվարի 9-ին։

1990 թվականին գիծը երկարացվել էր «Տերմինի»-ից մինչև «Ռեբիբբիա» կայարանը։

2012 թվականին քաղաքի հյուսիս-արևելքում բացվել էր B գծից ճյուղավորություն «Բոլոնիա» կայարանից մինչև «Կոնկա դ’Օրո»։ Ներկա պահին գիծն երկարացված է մինչև «Յոնիո» կայարանը։