Jump to content

Դաշտադեմ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)
Գյուղ
Դաշտադեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԳյուղՏաշիր համայնք[1]
Այլ անվանումներԻլմազլու
Մակերես18 կմ²
ԲԾՄ1660 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն127[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդաշտադեմցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/494/ (հայ.)
Դաշտադեմ (Լոռու մարզ) (Հայաստան)##
Դաշտադեմ (Լոռու մարզ) (Հայաստան)
Դաշտադեմ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Դաշտադեմ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Դաշտադեմ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղն ունեցել է Իլմազլու անունը։ 1991 թվականին բնակավայրը վերանվանվել է Դաշտադեմ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է մարզկենտրոն Վանաձորից 53 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Տաշիր քաղաքից՝ 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակերևույթից բարձր է մոտ 1660 մ։

Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև է ու ցրտաշունչ, ամառը՝ զով։

2017 թվականին գյուղն ընդգրկվել է Տաշիր համայնքի կազմի մեջ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Դաշտադեմի մշտական բնակչությունը կազմել է 127, առկա բնակչությունը՝ 120 մարդ[2]։ Մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։ Գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1897 1916 1926 1931 1939 1959 1965 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 75 301 479 488 565 653 852 1037 1213 23[5] 216 218 127

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1539,7 հա, որից 269,9 հա-ն օգտագործվում է որպես վարելահող, 888,5 հա՝ խոտհարքերի համար և 344,9 հա-ը որպես արոտավայր։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, մասամբ նաև մեղվաբուծությամբ։

2013 թվականի դրությամբ Դաշտադեմն ունի հիմնական դպրոց[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 65» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 651 — 916 էջ։
  6. «ՀԴաշտադեմ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 24-ին.