Jump to content

Կաթնառատ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնառատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կաթնառատ
Կաթնառատի գյուղապետարանն ու ակումբը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքՏաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1]
Հիմնադրված է1923 թ.
ԲԾՄ1540 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն880[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կաթնառատ (Լոռու մարզ) (Հայաստան)##
Կաթնառատ (Լոռու մարզ) (Հայաստան)

Կաթնառատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 9 կմ հարավ-արևելք` Խոնավ լեռների արևելյան ստորոտին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 42 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղը հիմնադրվել է 1923 թվականին անասնապահությամբ զբաղվող շվեդ ֆերմեր Գոդլեբ Գրաֆի կողմից։ Հետագայում գյուղը վերակազմավորվել և դարձել է ԽՍՀՄ առաջին սովխոզներից մեկը՝ գտնվելով Մոսկվայի ենթակայության։ Շվեդ ֆերմերի ստեղծած բազայի վրա հիմնվել է Հայաստանում միակ «կովկասյան գորշ» ցեղի խոշոր եղջերավոր անասունների տոհմային անասնաբուծական սովետական տնտեսությունը (Լոռպլեմսովխոզ)[3]։

1946 թվականին գյուղը վերանվանվել է Կաթնառատ[4]։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կաթնառատի մշտական բնակչությունը կազմել է 880, առկա բնակչությունը` 769 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 67 694 1117 725 972 944[6] 1036 880[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մասնագիտացված է անասնապահության մեջ։ Գյուղացիները զբաղվում են անասնաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և մեղվաբուծությամբ[3]։

Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով[3]։

Հասարակական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում կա կաթի փոշու, պանրի արտադրամասեր։ Համայնքն ունի դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 529.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 884 — 992 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 105» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 716 — 916 էջ։