Մարգահովիտ
Գյուղ | |||
---|---|---|---|
Մարգահովիտ | |||
Գյուղի համայնապատկերը Ամպասարից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ համայնք | ||
Հիմնադրված է | 10-րդ դար թ. | ||
Այլ անվանումներ | Բոսգեղ, Համզաչիման, Թագավորանիստ | ||
Մակերես | 11627 հա կմ² | ||
ԲԾՄ | 1750 մ | ||
Կլիմայի տեսակ | բարեխառն | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼3466 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | մարգահովիտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Մարգահովիտ (նախկին անվանումները՝ Բոսգեղ, Համզաչիման, Թագավորանիստ), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[2]։
Մարգահովիտ է վերանվանվել 1978 թվականին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Փամբակի և Հալաբի լեռնաշղթաների միջև՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի վրա, թեք հարթավայրում։ Տեղակայված է մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 17 կմ հարավ-արևելք։
Մարգահովիտում ամենուրեք կան մրգատու ծառեր և կարտոֆիլի ու կաղամբի բանջարանոցներ։ Կլիման բավարար խոնավ է։ Խմելու ջուրը բերված է մոտ 7 կմ հեռավորությունից։ Ունի երկաթային բաղադրության հանքային աղբյուրներ։ Շրջակայքը անտառապատ է։ Ունի ծծմբակոլչեդանային և ոսկու հանքավայրեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում Պահլավունիների ավատատիրական մեծ իշխան Գրիգոր Համզե (941-982) Պահլավունու կողմից։ Գյուղը 10-րդ դարում կոչվել է Համզեգյուղ կամ Համզագյուղ, 17-րդ դարում կոչվել է Թագավորանիստ, 18-րդ դարում վերանվանվել Համզաչիման, հետո կոչվել է Բոսիքենդ կամ Բոսիգյուղ, ապա նորից վերանվանվել Համզաչիման, իսկ 1978 թվականին՝ Մարգահովիտ։
Խորհրդային Միության ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ բանակի կազմում Մարգահովիտ գյուղից մասնակցել է 1297 մարդ, որից 284-ը զոհվել են։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգահովիտում գործում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (վերակառուցված 1872 թվականին)։ Մարգահովիտի տարածքում գտնվում են Գզրավեր, Ձիթհանքեր, Այբասան գյուղատեղիները։ Աղստևի ակունքի մոտ գտնվող Սարիսոփ կոչվող բլրի վրայից գտնված հնություններից եզրակացվել է, որ այ շատ հին (մ.թ.ա. 3-րդ հզ.) բնակատեղի է։ Հնուց շահագործվել են Մարգահովիտի մոտի ոսկու հանքերը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[3].[4]
Տարի | 1813 | 1831 | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 322 | 693 | 1567 | 2117 | 3729 | 4064 | 3678 | 3543 | 3574 | 5132 | 3873 | 3394 | 4281 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի միջնակարգ դպրոց՝ հիմնադրված 1860 թվականին[5], մշակույթի տուն, գրադարան (շուրջ 13 հազար կտոր գրականությամբ), մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց։ Գործում են Կրթամարզամշակութային համալիրը՝ երկրագիտական թանգարանով, արվեստի դպրոցով, երիտասարդական կենտրոնով, մարզական խմբերով, Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտի տեղամասը, «Վալլեքս Մայնինգ» ընկերությունը, Հայփոստի բաժանմունքը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, քարի մշակման արտադրամասը, «Վարդանուշ» պանրի արտադրամասը[փա՞ստ]։ Գյուղում գործունեություն է ծավալում «Մարգահովիտցիների Զորավիգ» հայրենակցական միությունը և «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
1986 թվականին շահագործման է հանձնվել Մարգահովիտ-Մեղրաձոր երկաթուղային թունելը (8320 մ)։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում են ծնվել Խորհրդային Միության հերոս Ավագ Անտինյանը (1917), գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Զաքար Դերձյանը (1903), դերասանուհի, ռեժիսոր և արձակագիր Ջուլիետ Մատինյանը (1941), գրող Հրաչյա Սարուխանը (1947)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարգահովիտի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
-
Գյուղը Փամբակի լեռնաշղթայի համայնապատկերով
-
Ձմեռ
-
Սարդարյանների հուշաղբյուրը
-
Տապանաքար
-
ՀՄՊ զոհերի հիշատակին
-
Մանկապարտեզի շենքը
-
Գտածոներ Սարի Սոփ դամբարանադաշտից
-
Կեռնոս, գյուղի թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Փամբակ համայւնքի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 01․04․2024 թվականին)։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 133» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 11-ին.
- ↑ ՀՀ ազգային արխիվ ֆոնդ 93
- ↑ ՀՀ ազգային արխիվ, ֆոնդեր 7, 48
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 300)։ |