Jump to content

Ելլուսթոն (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելլուսթոն
Բնութագիր
Երկարություն1114
Ավազանի մակերես181 299 կմ²
Ջրի ծախս390
Ջրահոսք
ԱկունքԺայռոտ լեռներ
Գետաբերանի տեղակայումՄիսսուրի
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBighorn River?, Tongue River?, Powder River?, Boulder River?, Clarks Fork Yellowstone River?, DePuy Spring Creek?, Gardner River?, Lamar River?, Shields River?, Stillwater River?, Sweet Grass Creek? և Armells Creek?
Ջրի մարմիններԵլոուսթոուն (լիճ)
Երկիր ԱՄՆ
ԵրկրամասՀյուսիսային Դակոտա, Մոնտանա և Վայոմինգ
ՋրահավաքYellowstone River basin?

Ելլուսթոն (անգլ.՝ Yellowstone), գետ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում, Միսսուրի գետի առաջին վտակը (համարվում է վերին Միսսուրիի հիմնական վտակը)։ Երկարությունը կազմում է 1114 կմ։ Գետը սկիզբ է առնում և հոսում (վերին հոսք) Ժայռոտ լեռներում։ Նաև անցնում է Մոնտանա, Վայոմինգ, Հյուսիսային Դակոտա նահանգների և Ելոուսթոուն ազգային պարկի տարածքով։ Սա միակ գետն է, որ այս շրջանում չունի ամբարտակ։ Վերին հոսքում ունի ջրվեժներ։ Միջին և ներքին հոսքերում հանգիստ և հարթավայրային գետ է։ Սարերում սնուցվում է անձրևների և ձյան միջոցով։ Մոնտանա նահանգում գետը օգտագործվում է ոռոգման համար[1], ավազանի մակերեսը 181 299 կմ²[2], իսկ ջրի միջին ծախսը կազմում է 390 մ³/վ[3]։

Անվան ստուգաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելլոուսթոնը Վայոմինգում

Ժամանակակից անգլերեն անունն է «Ելլոուսթոն» (անգլ.՝ Yellowstone), «դեղնաքար» (անգլ, «yellow», «դեղին», stone «քար») փոխարկվել է ավելի հին ֆրանսերեն Ռոշ Ժոն անունից (ֆր.՝ Roche Jaune), «դեղնաժայռ» (ֆրանս։ «roche», «ժայռ», «jaune» — «դեղին»), իսկ այն իր հերթին փոխարկվել է հնդկերենից «nissi-a-dazi», «դեղին քարերի գետ»։ Գետի անունով է կոչվել Ելոուսթոուն ազգային պարկը։ Կրոու ցեղը գետը անվանել է Վապիտի։

Գետի ավազանը և նրա վտակները ընդգրկում են մեծ տարածք, ձգվելով Ելլուսթոն ազգային պարկից մինչև Մոնտանայի և հյուսիսային Վայոմինգի լեռները և հարթավայրերը։ Կարևոր վտակներն են Բիգհորնը, Ռոզբադ-Կրիկ, Տոնգ, Պաուդեր, գետերը։

Նավթի հեղեղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 1-ին մոտավորապես 22:40 սահմաններում Բիլլինգսից 16 կիլոմետր (10 միլ) դեպի արևմուտք (Մոնտանա), տեղի ունեցավ «ExxonMobil» ընկերությանը պատկանող խողովակաշարի պայթյուն, որի արդյունքում 56 րոպեի ընթացքում, գետը լցվեց 1500 բարել նավթ, որոշ ժամանակ անց հնարավոր եղավ նավթի արտահոսքը դադարեցնել[4]։ Սրա հետ մեկտեղ քաղաքի ղեկավարությունը տեսնելով պայթյունի վտանգը կեսգիշերի սահմաններում տարահանեց քաղաքի ավելի քան 140 մարդու, թողնելով նրանց վերադառնալ տուն միայն առավոտյան 4-ին[5]։ Քաղաքապետ Բռայան Շվեյցերը հայտարարեց, որ «պատասխանատու մարմիննրը կվերականգնեն գետը»[6]։ Ընկերությանը դաշնային կառավարության կողմից տուգանվեց $3,4 մլն-ով։ Ընկերությունը հայտարարեց, որ նավթի տարածումը կանգնեցնելու համար ծախսել են $ 135մլն։

2015 թվականի հունվարի 17-ին առավոտյան ժամը 10-ին Գլենդայվից 235 մղոն հեռավորության վրա տեղի ունեցավ «Bridger Pipeline Co.» ընկերությանը պատկանող խողովակաշարի պայթյուն, առավոտյան ժամը 11-ին վտանգը մեկուսացնելու փորձ արվեց։ Ընկերությունում հայտարարեցին, որ գետում հայտնվել է 300 մինչև 1200 բարել նավթ, իսկ պետական չինովնիկները ասացին, որ մոտավորապես 50 հազար ամերիկական գալլոն[7]։ Փորձերի ընթացքում օդի մեջ հայտնաբերվել են թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել քաղցկեղ[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Yellowstone River». U.S. Board on Geographic Names. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 26 января 2015-ին.
  2. «Flows of Largest U.S. Rivers. Length, Discharge, and Drainage Area». U.S. Census. Վերցված է 26 января 2015-ին.
  3. «Yellowstone River at Sidney, Montana». Center for Sustainability and the Global Environment. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 26 января 2015-ին.
  4. «ExxonMobil Silvertip Pipeline Crude Oil Release into the Yellowstone River in Laurel, MT on 7/1/2011» (PDF). Администрация безопасности трубопроводов и опасных материалов. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: Text "Pipeline and Hazardous Materials Safety Administration" ignored (օգնություն); Text "en" ignored (օգնություն); Text "Администрация безопасности трубопроводов и опасных материалов" ignored (օգնություն)|date=30 октября 2012|accessdate=26 января 2015}}
  5. «Ruptured Pipeline Spills Oil Into Yellowstone River». New York Times. 2 июля 2011. Վերցված է 26 января 2015-ին.
  6. «Spill sends 40km oil slick into river». Herald Sun. 3 июля 2011. Վերցված է 26 января 2015-ին.
  7. «"Cleanup after 'unfortunate incident' in Yellowstone». CBS News (Associated Press). 19 января 2015. Վերցված է 26 января 2015-ին.
  8. «Carcinogen Benzene Found in Water Supply in Montana Town Following Weekend Oil Spill». ABC News Radio. 20 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 26 января 2015-ին.
  9. «Oil Spills Into Yellowstone River, Possibly Polluting Drinking Water». National Geographic. 20 января 2015. Վերցված է 26 января 2015-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելլուսթոն (գետ)» հոդվածին։