Երկնագույն նեոն
Երկնագույն նեոն | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Paracheirodon innesi | ||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
| ||||||||||||||||
|
Երկնագույն նեոն (լատին․՝ Paracheirodon innesi), Paracheirodon ընտանիքի ձկնատեսակ, որն ապրում է քաղցրահամ ջրերում։ Ապրում է Ամազոնի վերին ավազանի ջրերում։ Կարելի է պահել նաև աքվարիում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնագույն նեոնի մեջքը մուգ ձիթապտղագույն-մոխրագույն է, գորշ արծաթագույն, աչքերից մինչև ճարպային լողակը նրան առանձնահատուկ կապտավուն երանգով գիծն է։ Արուների մոտ ուղիղ է, իսկ էգերի մոտ՝ փոքր-ինչ թեքված։ Կան սովորական նեոնների այնպիսի առանձնյակներ, որոնց մոտ այդ գիծը կապույտի փոխարեն կանաչ է։ Էգերը մեծանում են՝ հասնելով 4 սմ-ի, իսկ արուները՝ 0,5-1 սմ փոքր են էգերից։ Էգերը ակնհայտորեն մեծ են արուներից։ Գոյություն ունեն երկնագույն նեոնների ալբինոս տեսակները։
Արդեն ձվադրմանը պատրաստ էգերին անհրաժեշտ է պահել առանձին։ Էգը դնում է մոտավորապես 200 ձու, որից հետո հասուն ձկանը կարելի է հանել տվյալ աքվարիումից։ Ինուբացիոն շրջանը տևում է 20-30 օր։
Սոցիալական վարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնագույն նեոնը շատ լավ կարող է ապրել ընդհանուր ակվարիումում՝ այլ ձկների հետ մեկտեղ։ Կարող է ապրել հանգիստ վարքով, ոչ ագրեսիվ ձկների հետ։ Չի վնասում աքվարումում առկա բուսականությունը։ Նեոնները վտառային ձկներ են, ուստի աքվարումային պայմաններում անհրաժեշտ է պահել ամենաքիչը 6 առանձնյակից բաղկացած խմբով։ Երբ նրանք խմբով են լինում, նրանց մարմնի կապույտ երանգավորումն ավելի արտահայտիչ է դառնում։
Աքվարիումային պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջերմաստիճան՝ 20-26 °C
- Թթվայնության մակարդակ (pH)՝ 5 - 7
- Ջրի կոշտություն (dH)՝ 6-15
- Աքվարիումի չափ՝ կարող է լինել տարբեր չափեր՝ կախված ձկան ոչ մեծ չափերից
Աքվարիումում ջրի բարձրությունը պետք է լինի 20 սմ-ից ոչ բարձր։
Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնագույն նեոնը հայտնաբերվել է 1934 թվականին[2][3] ֆրանսիացի ճանապարհորդ Օգյուստ Ռաբոյի կողմից (August Rabaut)՝ դեպի Ամազոնի ջունգլիներ կատարած իր ճանապարհորդության ժամանակ։ Պատահաբար գտնված ձկնատեսակը շատ է դուր եկել նրան, ով որոշել է ձկանը տեղափոխել Եվրոպա՝ վաճառելու համար։ Երկնագույն նեոնները դուր եկան եվրոպացիներին, բայց որոշ ժամանակ ձկանը գիտական անվանում տալ չէր հաջողվում։ 1935 թվականին ձկնատեսակը հայտնվում է աքվարիումային պոպուլյացիաներ ունեցող Վիլյամ Ինեսի ձեռքում (William T. Innes), ով ձկանը փոխանցում է իր ծանոթ կոլեգային՝ Ջորջ Մայերսին (George Myers)։
1936 թվականին Վաշինգտոնի կենսաբանական տեղեկամատյաններում հայտնվում է այս ձկան մասին առաջին գիտական հոդվածները։ Մայերսը, ով հոդվածների հեղինակն է, անվանակոչում է ձկանը։ Ի պատիվ իր գործընկերոջ՝ Ինեսի, ձուկը կոչվել է Hyphessobrycon innesi, այնուհետև վերանվանվել է՝ ստանալով Paracheirodon inessi անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայտնաբերում, պատկերներ
- ↑ «Հայտնաբերում, նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Махлин М. Д. Занимательный аквариум - М: Издательство «Пищевая Промышленность», 1967.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովորական նեոն (Paracheirodon innesi) Արխիվացված 2009-04-30 Wayback Machine
- Նեոն, նկարագիր և բազմացում Արխիվացված 2011-06-25 Wayback Machine
- Երկնագույն նեոն Նկարագիր և բազմացում
- Երկնագույն նեոնի խնամք
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն նեոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն նեոն» հոդվածին։ |
|